ՊՊԾ գնդի գրավման օրերին ձերբակալված Արմեն Միքայելյանի գործով վկան «անհետացել» է

06/10/2016 schedule21:10

«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու օրերին կալանավորված, ապա ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանի գործով վկան «անհետացել« է: ՀՀ ոստիկանությունը արդեն մի քանի օր է չի կարողանում բերման ենթարկել սույն գործով վկա-ընթերակա Վարդգես Մովսիսյանին: Հասցեում, որտեղ հաշվառված է վկան, այլ անձ է բնակվում: Վերջինս ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ Վարդգես Մովսիսյանը շուրջ յոթ ամիս է`չի բնակվում նշված հասցեում: Հայտնի չէ անգամ՝ Մովսիսյանը Հայաստանում գտնվում է, թե ոչ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդեն երկու նիստ է ինչ վկային բերման ենթարկելու որոշում է կայացնում, բայց ապարդյուն: «Մեղադրողն ուզում է հավատալ ոստիկանության այն գրությանը օր անձը 7 ամսի է բացակում է: Քանի որ ես գործի նյութերին տիրապետում եմ, չեմ բացառում, որ իրոք բացակայում է: Չեմ բացառում, որ նույնիսկ այդ պահին էլ ինքը ՀՀ-ում չի գտնվել: Ես կարծում եմ, որ ոստիկանությանն էլ համապատասխան գրություն է պետք հղել, պարզելու համար, եթե չի բնակվում այս հասցեում, ո՞ր հասցեում է բնակվում: Այս վկայի ցուցմունքները խիստ էական, կարեւոր նշանակություն ունեն»,- այսօր սույն գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Վկայի բացակայության պատճառով նիստերն անհարկի ձգձգելու համար դատարանը փոխեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը:

Դատարանը որոշեց հետազոտել գործում առկա այլ ապացույցներ. մասնավորապես հրապարակվեցին Արմեն Միքայելյանի ձերբակալության, անձնական խուզարկության արձանագրությունները: Ըստ խուզարկության արձանագրության, Արմեն Միքայելյանի գոտկատեղից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր տիպի ատրճանակ: Մեր զրույցում Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով իր պաշտպանյալից այդպես էլ մատնադրոշմային նմուշներ նախաքննական մարմինը չի վերցրել. «Սակայն ինչ-որ մատնահետքերի նմուշներ համեմատվել են ատրճանակի  բռնակի վրա «հրաշքով» հայտնաբերված մատնահետքի հետ եւ փորձագետը որոշել է որ այն համընկնում է Արմեն  Միքայելյանի մատի հետքի հետ:

Ի դեպ սույն քրեական գործն իր ծավալով փոքր է՝ շուրջ 100 էջ, սակայն Դատախազության մեղադրանքը պաշտպանում են երկու դատախազ: Սրա հետ կապված Վարոսյանն ասաց, որ Եթե ՀՀ-ն գտել է որ իր սուղ ռեսուրսները կարող է այսպես շռայլորեն վատնել ու 100 էջից բաղկացած քրեական գործի համար երկու մեղադրող ներգարվել, ապա դա պետության խնդիրն է, պաշտպանության կողմը ոչ մի խնդիր չի տեսնում:

Արմեն Միքայելյանը, հիշեցնենք, բերման է ենթարկվել հուլիսի 27-ին՝ ընտանիքի հետ հանրահավաքից վերադառնալիս: Նախաքննություն իրականացնող մարմինը նրան մեղադրում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ Միքայելյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել՝ լիցքավորված 7 փամփուշտով: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանը մեղադրյալին գրավի դիմաց ազատ է արձակել:

Տպել
2730 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ