Մինչեւ տարեվերջ կլինի նոր էտապ, Արամ Կարապետյան

13/10/2016 schedule13:00

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի կարծում, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո Ռուսաստանի դիրքերը Հայաստանում ավելի ամրապնդվեցին: Նա գտնում է, որ ամրապնդվելու համար այդ երկիրը Հայաստանում պետք է ֆինանսական ներդրումներ անի:

- Պարոն Կարապետյան, ի՞նչ նոր գործընթացներ կամ դասավորումներ կարող են տեղի ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում 2017թ. ընտրություններից առաջ:

- Ես կարծում եմ, առայժմ ոչ մի լուրջ բան չկա: Այդ ամենը նոր էտապից հետո կերեւա: Իմ կարծիքով, Հայաստանը մտնելու է տնտեսական, քաղաքական եւ գեոքաղաքական նոր էտապի մեջ: Համաշխարհային գործընթացները բոլորին ստիպելու են իրադարձություններին մի քիչ այլ աչքով նայել: Այդ նոր էտապը կլինի նոր պատերազմի, թե ռուս-ամերիկյան նոր հակամարտության ձեւով, դեռ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ մեր շուրջ ընթացող գործընթացները մեզ նոր էտապի են բերելու: Իմ տպավորությամբ՝ դա կլինի մինչեւ տարվա վերջ: Դրանից հետո պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժը ինչ գործողությունների պատրաստ կլինի:

- Ոչ իշխանական դաշտում մեկնարկը տվեց Վիկտոր Դալլաքյանը, որը շուտով կհայտարարի նոր կուսակցության բացման լուրը, եւ որին կարող է միանալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ դա համարվում է ռուսական ծրագիր:

- Գործող իշխանության ներկայացուցիչը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, երկրի նախագահին մեղադրում է, որ նա ապագա հանցագործ է: Մի բան է, երբ դա ասում են լրագրողները, քաղաքացիները կամ քաղաքական հակառակորդները, բայց մեկ այլ բան է, երբ դա ասում է գործող իշխանության ներկայացուցիչը: Երբ նա նման մեղադրանք էր առաջադրում, դեռ աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր: Դուք տեսնում եք, թե մառազմն ինչ աստիճանի է հասել, իսկ դուք ասում եք, թե կուսակցություն են ստեղծում: Հետո՞ ինչ, թող ստեղծեն, մի հատ ավելի, մի հատ պակաս: Եվ հետո արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը բեւեռում է իր վրա ու հայտարարում, թե եթե իրեն մի բան պատահի, Սերժ Սարգսյանն է մեղավոր: Եթե ինչ-որ մեկը ընդդիմություն է, ուրեմն Ս. Սարգսյանն այդ մարդկանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդա՞ր է տեսնելու:

- Իսկ այդ աշխարհաքաղաքական հակասությունների սրացման ազդեցությունն ինչպե՞ս է լինելու Հայաստանի վրա:

- Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ հակասությունը գնալով աճելու է, այն բավականաչափ լրջանալու է: Եվ հասկանալի է, որ երկուսի շահերն էլ Հարավային Կովկասում բախվելու են, ու դա իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա: Ես նկատի չունեմ, որ Հայաստանում հեղափոխություններ են արվելու, ես նկատի ունեմ այն, որ մինչեւ ընտրությունները մեր շուրջ ընթացող գործընթացները կարող են բոլորովին այլ կերպ ընթանալ: Եվ տխուրն այն է, որ այդ հակամարտությունը կրում է ռազմական բնույթ, ինչը բոլոր առումներով կործանարար է: Կամ, ի՞նչ եք կարծում, «Սասնա ծռեր» խմբի գործողություններից առաջ ու հետո Հայաստանը նո՞ւյնն է, կամ ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո Հայաստանը նո՞ւյնն է: Եվ քանի որ կարող են նման այլ գործընթացներ էլ լինել, ինչո՞ւ քննարկենք մի բան, որ մի քանի ամիս առաջ կարող է փոփոխության ենթարկվել:

- Օրինակ, ներքաղաքական զարգացումների դեպքում կարծիք կա, որ կառավարության փոփոխությունը ուներ նաեւ նման զարգացումները կանխելու, դրական սպասումներ առաջացնելու նպատակ:

- Ճիշտ է, բայց դա կհաջողվի՞: Հայաստանը ապրում է արտասահմանյան տրանսֆերտների եւ վարկերի հաշվին: Եթե վարկ չեն տալիս, իսկ ուղղակի ներդրումներն արդեն երեք անգամ ընկել են, Հայաստանի տնտեսությունն ինչպե՞ս կարող է զարգանալ: ՌԴ-ում տնտեսական, գեոքաղաքական վիճակը գնալով վատանալու է: Այսինքն, մեր երկիրը տնտեսական առումով գտնվում է արտաքին կառավարման ներքո: Դրսում վիճակն այնպիսին է, որ Հայաստան փող չի գալիս, ուրեմն այստեղ ինչպե՞ս են իրավիճակ բարելավելու:

- Չե՞ք կարծում, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ ՌԴ-ն ավելի ամրապնդեց իր դիրքերը մեր երկրում:

- Ոչ, որովհետեւ դրանից հետո մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Այսօր աշխարհում մի երկրում ամրապնդվելը հնարավոր է միայն մեծ ներդրումներով: ՌԴ-ն այստեղ ի՞նչ քաղաքական ռեսուրս ունի: Սերժ Սարգսյանն էլ է ՌԴ-ի ազդեցության տակ, բայց նա քաղաքական ռեսուրս չէ: Քաղաքական ռեսուրսն այն է, որ կարողանա հասարակության վրա ազդել: Ինչպես ասում են՝ եթե անգամ արդուկը միացնես, այնտեղից  էլ Սերժ Սարգսյանին են հայհոյում: Նա ի՞նչ քաղաքական ռեսուրս:

- ՌԴ-ն էլ «Իսկանդեր» ու այլ զինատեսակներ բերեց, շքերթի ժամանակ ցուցադրեց: Դա ոգեւորեց մեր հասարակությանը: Հասարակության վրա ազդելու համար կարող է նման մի քանի այլ զինտեխնիկա էլ ներկայացնել:

- Ռազմական առումով՝ այո, ՌԴ-ն մեր բարեկամն է: Բայց այդքան էլ Ադրբեջանի բարեկամն է:

- Իսկ ՌԴ-ն մեր հասարակության վրա ազդեցություն ունենալու համար ֆինանսական ներդրումներ կանի՞:

- Պիտի ունենա, որ անի: Բա ինչո՞ւ եմ միանգամից աշխարհի փորձը ներկայացնում: ՌԴ-ի վիճակը գնալով վատանում է: Դատելով Նյու Յորքի համաժողովից՝ Արեւմուտքից էլ որեւէ մեկը չի պատրաստում Հայաստանում ներդրումներ անել: Մեզ տրամադրվող վարկերը կրճատվում են, բյուջետային իրավիճակն այնպիսին է, որ ծախսերի կրճատում են անում, Հարկային օրենսգիրք ընդունում: Այսինքն պարզ է, չէ՞, որ վատ է լինելու: Բա էլ ինչո՞վ են մինչեւ ընտրությունները տնտեսությունը խելքի բերում ու դրական սպասումներ առաջացնում: Արեւմուտքն էլ չունի Հայաստանին վարկ տալու քաղաքական որոշում:

- Իսկ հնարավո՞ր է Արեւմուտքը, օգտվելով ՌԴ-ի այդ վատ վիճակից, փորձի ֆինանսական ներդրումներով ավելի ամրապնդվել մեր երկրում:

- Իմ իմանալով՝ ոչ: Բայց արեւմուտքը բախվելու է այն իրավիճակին, թե ինչքան կարելի է վարկեր տալով՝ այս երկիրն ավերել: Չէ՞ որ վարկեր տալով՝ պահում են այս իշխանություններին:

Տպել
3187 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին