Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

18/10/2016 schedule18:45

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Վարչապետն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՄԱԿ գործընկերությունը, ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը և կարևորել հետագա համագործակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը նպաստել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդմանը, և բարձր է գնահատվում ՄԱԶԾ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական ու տեխնիկական օժանդակությունը:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և վստահեցրել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել 2016-2020 թթ. «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ», «Բավրա, Բագրատաշեն և Գոգավան սահմանային անցակետերի արդիականացման» ծրագրերի ընթացքի, տնտեսական աճի ապահովմանն ուղղված նախաձեռնությունների, գյուղական համայնքների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Բրեդլի Բուզետտոն նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և ըստ անհրաժեշտության կարող են լրացվել: Վարչապետ Կարապետյանը կարևորել է գործընկերության հետագա խորացման ուղղությունների հստակեցումը և որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Տպել
1123 դիտում

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով