Դեղերը Հայաստանում շուտով կթանկանան. ուշադիր կարդանք «Դեղերի մասին» նոր օրենքը

Նախօրեին առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ մի միջոցառում, որի իմաստը այդպես էլ չհասկացվեց: ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը եւ «Դեղ գործակալության» տնօրեն Հակոբ Թոփչյանը հրավիրել էին դեղերի շուկայի հիմնական մասնակիցներին զրույցի:

Փոխնախարարը շատ հայտնի պնդումներ էր անում,  ասում էր, որ եթե դեղերը մեզ մոտ թանկ լինեն, ապա Ռուսաստանից ու Վրաստանից «ճամպրուկներով» մարդիկ դեղեր կբերեն, ու պետք է այնպես անել, որ դեղերը էժանանան եւ այլն, եւ այսպես շարունակ: Սա՝ ելույթում: Իսկ գործնականում ինչպե՞ս է փոխնախարարը պատկերացնում դեղերի գների նվազումը: Հայաստանում դեղերը թանկ են, շատ թանկ: Բայց կարելի է առանց մեծ ջանքերի այնպես անել, որ դեղերի գները շեշտակի նվազեն: Եթե, իհարկե, չլինի նույն այդ առողջապահության նախարարության եւ «Դեղ գործակալության» դիմադրությունը: Դեղերի էժանացման լավագույն ճանապարհը, այսպես կոչված, «զուգահեռ ներկրման» խթանումն է:

Դրա սխեման հետեւյալն է: Օրենսդրությունը սահմանում է խիստ պահանջներ դեղերի ներկրման համար: Պետք է դեղն իր բոլոր մանրամասներով գրանցված լինի Հայաստանում՝ սկսած արտադրողի, դեղաչափի, փաթեթավորմանը վերաբերող մանրուքներից: Մեծ շուկա ունեցող երկրներում դեղեր ներկրողները կարող են թելադրել իրենց պայմանները եւ արտադրողին ստիպել էժանացնել գները: Դա է պատճառը, որ նույն արտադրողը, բացարձակապես նույն դեղը ռուսաստանցի ներկրողին կարող է վաճառել, ասենք, 1 դոլարով, իսկ մեզ` 2-4 դոլարով: Եթե մեր ներկրողները կարողանան Հայաստան բերել ՌԴ ներկրված այդ դեղի մի մասը, ապա գները այստեղ բնականաբար կնվազեն շեշտակի: Հենց սա էլ կոչվում է զուգահեռ ներկրում:

Հայաստանում այս պահին գործող օրենսդրության եւ նորմատիվ ակտերի պայմաններում որոշ ներկրողներ կարողանում են իրականացնել զուգահեռ ներկրում հենց ՌԴ-ից, եւ այդ դեղերի գները իրոք նվազում են: Սակայն մոտ երկու ամսից գործողության մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որը գործնականում անհնար է դարձնելու զուգահեռ ներկրումները: Վերը նշված միջոցառման ժամանակ ներկաներից «Վագա ֆարմի» ներկայացուցիչ Գոռ Վերմիշյանը բարձրացրեց այդ հարցը՝ նշելով, որ իրենց զուգահեռ ներկրումների շնորհիվ շուկայում որոշ դեղեր էժանացել են 30 տոկոսից մինչեւ 3 անգամ: Դա հաստատեց նաեւ փոխնախարարի կողքին նստած ԱՆ դեղերի վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:

Թեման վրդովեցրեց փոխնախարարին. «Կարծում եմ՝ դուք օրենքը լավ չեք կարդացել, եթե կարդացած լինեիք, էդ բանը հիմա չէիք ասի ստեղ....»: Նա հայտարարեց, թե իրենք աջակցելու են զուգահեռ ներկրմանը: Իրականությունը, սակայն, խիստ տարբերվում է փոխնախարարի վրդովված հայտարարություններից: Հիմա «լավ կարդանք» արդեն ընդունված եւ երկու ամսից ուժի մեջ մտնող օրենքը: Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, թե գրանցման ենթակա դեղերի վերաբերյալ ինչպիսի տվյալներ պետք է լինեն գրանցամատյանում, այդ թվում՝ անվանումը, բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձեւը, թողարկման ձեւը, արտադրողը եւ «գրանցման հավաստագրի իրավատերը»: Դեղը գրանցվեց, գրանցամատյանում բոլոր այս տվյալները նշվեցին, եւ ահա ներմուծողը նույն այդ դեղը, նույն արտադրողով, դեղաչափով, դեղաձեւով փորձում է ներկրել Ռուսաստանից, որտեղ այն, ասենք, 3 անգամ էժան է:

Կարողանալո՞ւ է: Իհարկե ոչ, եւ դա սահմանված է օրենքի տրամաբանությամբ: Խնդիրն այն է որ օրենքի մեկ այլ հոդվածում (21-րդ հոդված, 8-րդ կետ, 7-րդ ենթակետ) սահմանված է, որ դեղի ներմուծումը մերժվում է, «եթե ներմուծվող դեղի փաթեթավորման գրառումներում բացակայում են կամ գրանցանմուշի հետ չեն համապատասխանում դեղը բնութագրող այն ցուցանիշները, որոնք արտացոլված են գրանցամատյանում»: Այստեղ վեր է հառնում վերը նշված «գրանցման հավաստագրի իրավատերը» հասկացությունը, որը անպայմանորեն պետք է լինի գրանցամատյանում: Գործնականում չափազանց փոքր է հավանականությունը, որ այդ իրավատերը եւ ՌԴ-ում, եւ ՀՀ-ում լինի նույնը: Ավելին, կարելի է ասել՝ դա գրեթե բացառվում է: Ու քանի որ իրավատերը նույնը չէ, ուստի նույն, բացարձակապես նույն դեղը չի կարող ՌԴ-ից ներկրվել Հայաստան:

Ինչու է օրենքի մեջ մտցվել «իրավատիրոջը» վերաբերվող այս դրույթը՝ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Սա ձեռնտու է արտադրողին, քանի որ նա կարող է նույն դեղը մի քանի անգամ թանկ գներով «նաղդել» հայաստանցի սպառողների վրա, եւ ինքն էլ իր հերթին ամեն ինչ անում է զուգահեռ ներկրումները անհնարին դարձնելու համար: Օրինակ՝ միեւնույն դեղի պահպանման պայմանների մասին գրառումները կարող են տարբեր լինել մեր եւ ՌԴ-ի համար նախատեսված խմբաքանակների համար: ՌԴ ուղարկվող նույն դեղի պահպանումը նախատեսում է, դիցուք, մինչեւ + 15-25 աստիճան, Հայաստան ուղարկվողինը` +25 աստիճան: Ու չնայած ռուսական շուկայի համար գրանցած նույն դեղի պահպանման պահանջն ավելի խիստ է, բայց այս դեպքում եւս զուգահեռ ներկրում Ռուսաստանից իրականացնել հնարավոր չի լինի, քանի որ պահպանման պայմանների մասին գրառումների տարբերությունը նույնպես հիմք է, որպեսզի զուգահեռ ներմուծումն արգելվի: 

Զուգահեռ ներմուծումը գործնականում արգելելու նպատակադրումների այլ օրինակներ էլ կարելի բերել, որոնք առկա են «Դեղերի մասին» օրենքում: Պարզապես դրանք նկատելու համար պետք է «ուշադիր կարդալ օրենքը»: Իսկ ի հեճուկս հայտարարությունների, ընդունված եւ շուտով ուժի մեջ մտնող օրենքի կիրարկումը կբերի դեղերի թանկացման: Այսպիսի կարծիք ունեն շուկայի անմիջական մասնակիցները, որոնք իրենց ամենօրյա գործունեության մեջ անընդհատ ստիպված են իրարից տարանջատել բարձրագոչ ու դուրեկան հայտարարությունները իրական պատկերից: Վերը նշված միջոցառումից հետո մեր այն հարցին, թե նոր օրենքի կիրառման հետեւանքով զուգահեռ ներկրումը ավելի կբարդանա՞ թե կհեշտանա, ֆրանսիական հայտնի «Սերվիե» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Բերիջանյանը պատասխանեց. «Ավելի կբարդանա»: Իսկ հարցին, թե գները կթանկանա՞ն, թե կէժանանան, պատասխանը հետեւյալն էր`«Իմ խորին համոզմամբ՝ գները միտված կլինեն բարձրանալու»:

Տպել
7440 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին