2017 թվականի պետբյուջեում նախանշված է 3,2% տնտեսական աճ. վարչապետ

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հայտարարելով, որ գործադիրը նպատակադրվել է 2017թ.-ին ապահովել 3,2% տնտեսական աճ:

«Նշված ցուցանիշին հասնելը մեզանից բավական ջանքեր կպահանջվի, բայց ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ վերջին երկու տարվա ՀՀ տնտեսությունն ուղեկցվել է «ցնցումներով», ինչը պայմանավորված է ՌԴ տնտեսության անկմամբ եւ տրանսֆերտների նվազմամբ:

Վարչապետի խոսքով՝ այդ պատճառով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետպարտքի ավելացման:

Կարեն Կարապետյանն ասաց, որ Կառավարության խնդիրն է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել՝ մակրոտնտեսական կայունություն ապահովելու եւ նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունացման հասնելու.

«Թափանցիկ գործելակերպով, բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, որ արդյունքները հանրության համար տեսանելի լինեն»,- ասաց նա:

Կարապետյանը վստահեցրեց, որ «կոշտ քաղաքականությամբ» կփորձեն դեֆիցիտի աճը նվազեցնել:

Վարչապետից հետո ելույթով հանդես եկավ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով տնտեսական ցուցանիշները: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցութամբ դուրս եկավ քննարկումների սենյակից՝ ԱԺ նախագահի համար հատկացված մուտքով:

Տպել
19842 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում