Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ է խոստանում Հենրիխ Մխիթարյանին. հավատա՞լ, թե՞ ոչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախօրեին կայացած ասուլիսում խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ վստահեցնելով, որ վաղը կայանալիք խաղում հայ ֆուտբոլիստը խաղաժամանակ է ստանալու: Եվրոպա լիգայի խաղարկության հերթական՝ 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը հյուրընկալելու է հոլանդական «Ֆեյենորդին»: Միայն հաղթանակն այս խաղում հնարավորության կտա «Մանչեսթեր Յունայթեդին» պահպանել փլեյ-օֆում հայտնվելու հնարավորությունը: Մրցաշարային աղյուսակում «Յունայթեդը» կայացած 5 տուրից հետո 6 միավորով ընթանում է 3-րդ տեղում եւ 1 միավորով ետ է մնում առաջատարներ «Ֆեյենորդից» եւ թուրքական «Ֆեներբախչեից»:

Նախորդ 4 խաղում Հենրիխ Մխիթարյանն ընդամենը 30 րոպե է անցկացրել խաղադաշտում. «Ֆեներբախչեի» հետ արտագնա խաղում փոխարինման է մտել 61-րդ րոպեին: Երեկ Մոուրինյոն հայտարարել է. «Ես Հենրիխին ասել եմ, որ խաղալու է «Ֆեյենորդի» դեմ: Նա աշխատում է: Երեւում է, որ հիասթափված է, դժգոհ է, բայց իր հիասթափությունն ուղղորդում է դեպի լավը, այսինքն՝ լռում, քրտնաջան աշխատում է ու փորձում է հարմարվել»: Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Լոնդոնի «Արսենալին»: Այս խաղից առաջ տեղեկություններ տարածվեցին, թե Մխիթարյանն անպայման խաղադաշտ է դուրս գալու, սակայն հայ ֆուտբոլիստը չհայտնվեց անգամ հայտացուցակում եւ խաղը դիտում էր տրիբունայից՝ «Մանչեսթեր Յունաթյեդի» լեգենդ Բոբի Չարլթոնի հետ միասին:

Մոուրինյոն պարզաբանել է նաեւ, թե ինչու Մխիթարյանը չհայտնվեց դաշտում: «Ես ասացի նրան, որ «Արսենալի» հետ խաղն իր համար չէ: Չեմ կարծում, թե նա 10-20 րոպեի կարիք ունի: Նրան հարկավոր է ավելի քիչ ճնշում ու ավելի լավ պայմաններ իր որակները ցույց տալու համար: Կարծում եմ, նա մի լավ խաղի կարիք ունի, որի ժամանակ կամ խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում կամ վատագույն դեպքում՝ 2-րդ խաղակեսից»,- ասել է Մոուրինյոն: Անգլիական թիմի երկրպագուները, նաեւ՝ մասնագետները բավական բուռն են արձագանքել պորտուգալացի մարզչի հայտարարություններին:

Մասնագետները, մասնավորապես, վերհիշել են, թե Մոուրինյոն իր նախկին թիմերում ինչ խնդիրներ է ունեցել ֆուտբոլիստների հետ: Պորտուգալական «Պորտու» ակումբում աշխատելու տարիներին Մոուրինյոյի «սեւ ցուցակում» է հայտնվել թիմի բոլոր առումներով առաջատարը՝ դարպասապահ Վիկտոր Բայան, անգլիական «Չելսիում»՝ ռումինացի Ադրիան Մուտուն, անգլիացի Ջո Քոուլը, բելգիացի Էդեն Ազարը, սերբ Նեմանյա Մատիչը, իսպանացի Խուան Մատան, իտալական «Ինտերում»՝ գանացի Սալի Մունտարին, իտալացի Մարիո Բալոտելին, Մադրիդի «Ռեալում»՝ լեգենդար Իկեր Կասիլյասը, անգամ իր համերկրացի Կրիշտիանու Ռոնալդուն:

Մեծամասամբ Մոուրինյոյին դուր չի եկել այդ ֆուտբոլիստների առաջին հերթին պահվածքը, նաեւ՝ առաջատարի դերը թիմում: Մասնագետները նշում են, որ Մոուրինյոն կոնֆլիկտ է ունենում հիմնականում թիմի խարիզմատիկ առաջատարների հետ, եւ այս առումով Մխիթարյանը կարծես թե խնդիրներ չպետք է ունենար՝ նա կարգապահ է, լսող եւ երբեւէ չի հայտնվել սկանդալային պատմությունների մեջ: Կանխատեսումներ են արվում անգամ, որ Մոուրինյոյի հերթական «զոհը» պետք է լինի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Ուեյն Ռունին: Բայց առայժմ պորտուգալացու «թիրախում» Մխիթարյանն է:

Շատ ավելի էմոցիոնալ, նաեւ՝ հումորով են արձագանքել Մոուրինյոյի հայտարարությանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆաները: «Եթե նա հեթ-տրիկի հեղինակ չդառնա 20 րոպեների ընթացքում, ապա կրկին չի մասնակցի առաջիկա 10 խաղերին», - գրել է ֆաներից մեկը, իսկ այս նյութը ցանկանում եմ ավարտել մեկ այլ երկրպագուի գրառմամբ՝ «Կհավատամ միայն տեսնելուց հետո»:

Տպել
3052 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին