Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդն ու Ավետիսն առայժմ արտերկիր չեն տեղափոխվի

Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողներից երկուսը` Ավետիս Զարգարյանը եւ Ռոլանդ Սահակյանը, դեռեւս գտնվում են պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Ռոլանդի հարազատների ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարարությունում գործող միջգերատեսչական հանձնաժողովը նրա խնդրով երկրորդ անգամ է նիստ գումարել ու բուժումն արտերկրում շարունակելու վերաբերյալ տվել դրական եզրակացություն: «Մի երկու օր առաջ նորից են քննարկել, որ երեխային արտասահման են տանելու: Կոնկրետ օրը որոշելու համար պիտի իրենք թղթաբանությունը նայեն, կողմնորոշվեն, տեղափոխեն: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն»,- մեր զրույցում ասաց Ռոլանդի հայրը` Քաջիկ Սահակյանը: Թե որ երկրում ու որ կլինիկայում է որդին շարունակելու բուժումը, հայրը չգիտեր:

«Մեզ ոչ մի բան չեն տեղեկացրել: Մեզ միայն ասել են, որ պիտի արտերկիր տանեն»,- հավելեց նա: Քաջիկ Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ որդին եւս երկու վիրահատության է ենթարկվել պառկելախոցերի կապակցությամբ: Այդպիսով, վիրավոր զինծառայողի վիրահատությունների թիվը դարձել է տասներկու: Հիշեցնենք, որ Ռոլանդն ունի ողնաշարի վիրավորում, ինչի հետեւանքով անշարժացած են ստորին վերջույթները: Զինծառայողը ստացել է նաեւ մի շարք ներքին օրգանների վիրավորում: 

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ, նշված հանձնաժողովի մշտական անդամ Ծաղիկ Վարդանյանը, սակայն, մեր զրույցում տեղեկացրեց, որ թե՛ Ռոլանդ Սահակյանի, եւ թե՛ Ավետիս Զարգարյանի բուժումն արտերկրում շարունակելու վերաբերյալ հանձնաժողովը չունի դրական եզրակացություն: Ընդ որում, ըստ նրա, այդ հարցը երկրորդ անգամ քննարկման չի դրվել: Տիկին Վարդանյանը նշեց, որ հանձնաժողովի նիստին մասնակցած բժիշկ-մասնագետներն այն համոզումն են ունեցել, որ երկու երիտասարդի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ Հայաստանում դեռ կան անելիքներ ու որոշակի հնարավորություններ:

Ավելի վաղ, սակայն, հոսպիտալի բժիշկները Ավետիսի վերաբերյալ, ի տարբերություն Ռոլանդի, կարծիք էին հայտնել, որ նրա տեղափոխումը կարող է ավելի արդյունավետ լինել` նշելով, որ այստեղ, ըստ էության, ավարտել են վիրավոր զինծառայողի բուժումը ու արել ամենը, ինչ որ առկա հնարավորությունների սահմաններում է: Ասել էին նաեւ, որ ցանկացած պահի կարող են երիտասարդին դուրս գրել` հետագա վերականգնողական բուժման տեղափոխելու նպատակով:

«Ես, որպես քաղաքացի (չասեմ` որպես բժիշկ, զինվորական), գտնում եմ, որ ավելի լավ է` Ավետիսը վերականգնողական բուժում ստանա արտասահմանում, չնայած այն բանին, որ մեր «Կարմիր խաչում» մեր վիրավորներից շատերը բուժվում են եւ իրենց մոտ էլ առողջական վիճակի, շարժումների մեջ առկա է լավ արտահայտված դրական դինամիկա»,- ավելի վաղ մեր զրույցում կարծիք էր հայտնել հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի ղեկավար Հրայր Աճեմյանը: 

«Ավետիս Զարգարյանի խնդրով քննարկման ժամանակ այստեղ են եղել իր բուժող բժիշկը, հոսպիտալի վերակենդանացման ծառայության ղեկավարը եւ մյուս բժիշկները, որոնք մասնակցություն են ունեցել վիրաբուժության պրոցեսում, եւ նրանք ամեն դեպքում համաձայնեցին, որ այս պահին դեռեւս գործ ունենք անելու: Երբ վիճակն այնպիսին կլինի, որ Հայաստանում այլեւս քայլ չի լինի անելու, մենք համապատասխան կարգով կարծում եմ թե կանդրադառնանք: Որեւէ խնդիր չկա:

Կարծում եմ` մենք բաց, անաչառ ձեւով աշխատում ենք, բոլոր տղաներն էլ մեզ համար թանկ են: Եթե մասնագետներն ասում են` դեռ ոչ, ես պարտավոր եմ մասնագիտական կարծիքը հաշվի առնել»,- ի պատասխան ասաց վարչության պետը:

Վիրավոր զինծառայողների արտերկրում բուժման նպատակահարմարությունը քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը, որը սկսել է գործել վերջին ամիսներին, հինգ այդպիսի հարց է լսել: Ապրիլյան պատերազմում վիրավորված եւ դեռեւս հոսպիտալում գտնվող Ռոլանդի եւ Ավետիսի վերաբերյալ, ինչպես նշեցինք, եզրակացությունը եղել է բացասական: Մյուս երեք նախկին զինծառայողների դեպքում այն դրական է եղել: Նրանք բոլորը վիրավորվել են ավելի վաղ` նախորդ տարիներին` զինվորական ծառայության ընթացքում: Երկուսի` Մհեր Պետրոսյանի եւ Աշոտ Գրիգորյանի արտասահմանում բուժման համար կառավարությունը գումար հատկացրեց վերջին նիստում:

Երրորդ զինծառայողի` Ռուզվելտ Թորոսյանի վերաբերյալ առողջապահության նախարարությունում գործող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել շուրջ 10 օր առաջ: 2014 թվականին վիրավորված զինծառայողը կտեղափոխվի Մոսկվա: Նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա եւ աչքի վնասվածք: «Որպեսզի կարողանանք պահպանել տեսողությունը, ակնաբույժները` Ալեքսանդր Մալայանի գլխավորությամբ, գտան, որ նախկին զինծառայողը պետք է տեղափոխվի արտերկիր»,- մանրամասնեց Ծաղիկ Վարդանյանը:

«Մենք բացառապես քննարկում ենք բուժական հարցերը: Մնացածով` ճանապարհածախսի բաղադրիչ, հիվանդի մնալու ծախսեր եւ այլն, զբաղվում են պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Բայց որպեսզի նրանք զբաղվեն, պետք է լինի հանձնաժողովի դրական եզրակացություն»,- ասաց նա:

Լուսանկարում Ռոլանդ Սահակյանն է

Տպել
2781 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին