#Ռուբեն Վարդանյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը լքել է 7 կուսակցական, որից 2-ը Վանաձոր համայնքի ավագանու անդամ են

Ուզում եմ հայտնել, որ որոշում ենք կայացրել «Ապրելու Երկիր» կուսակցությունից դուրս գալու և կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին:

Արցախում տասը տարի առաջ ուժեղ իշխանություն կար. Ռուբեն Վարդանյան

Պատասխանելով Telegram-ի օգտատերերի հարցին, թե ինչու 10-ը տարի առաջ չփրկեց Արցախը, Վարդանյանը նշել է, որ ինքն ամենևին փրկիչ չէ:

Ռուսների միջոցով առևտուրն ո՞վ մոդա գցեց, Արցախ ելքի ու մուտքի «վիզան» ո՞ւմ հովանու ներքո էր. Հայրապետյանը՝ Վարդանյանին

Արցախ Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը մեկնաբանություն է տարածել՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության կապակցությամբ:

Ռուբեն Վարդանյանը գրառում է արել

Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունությունն ու անկոտրում կամքը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսված պայքարը:

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 24-ին։

Նա եկավ ոչ թե որպես ինքնուրույն Ռուբեն Վարդանյան, այլ որպես «հին» թիմի ներկայացուցիչ, որը կառավարվում էր դրսից. Բաբայան

Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե Վարդանյանից, այլ Ռուսաստանից է վախենում, իսկ նա Ռուսաստանի ներկայացուցիչն է եղել:

Մոսկովյան այցը՝ ճակատագրական. ինչու պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը

Ռուբեն Վարդանյանի Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու հարցը լայն քննարկումների առարկա է դարձել:

Ալիևի դեմքը փրկել էր պետք, և Մոսկվան զոհաբերեց իր դրած խոչընդոտին․ Սաֆարյանը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։

Ռուբեն Վարդանյանը եկել էր հատուկ հանձնարարությունով, որ ընդհուպ թշնամանք խորացնի Հայաստանի և Արցախի միջև. քաղաքագետ

Վերջինս նկատում է, որ եթե Հայաստանը ջանքեր էր գործադրում միջազգայնացնելու Լաչինի միջանցքի փակվելը, 120 հազար մարդու հումանիտար աղետի առաջ կանգնած լինելու փաստը, Վարդանյանը փորձում էր արժեզրկել դա:

Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը

Գուրգեն Ներսիսյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում:

Բայրամովն իր պարտքն է համարել մեկնաբանել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատումը

Նրա թիկունքին կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի։

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

Նա որևէ հենարան չունի անգամ ընդդիմադիր գործիչ դառնալու համար. Մեհրաբյանը դրական է գնահատում Վարդանյանի ազատումը

Ինչ վերաբերում է Արցախ-Բաքու բանակցություններին, Մեհրաբյանը նկատում է՝ դրանք կիրականացվեն միջազգային հովանու ներքո, այլ ոչ թե ուժային դիպլոմացիայի շրջանակներում:

Ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը

Իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել և բացատրել երկու բան՝ որ սա նորմալ իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրենքներն ունի։ Դա թերևս իմ ամենամեծ բացթողումներից մեկն է եղել։

Լրջագույն մարտահրավերները ստիպում են մեզ արագ ու վճռական որոշումներ կայացնել․ Արայիկ Հարությունյանը փակագծեր է բացել

Շրջափակումը, խոշոր առումով, Արցախի ժողովրդի վրա ունեցել է ազդեցություն 3 ուղղություններով՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, հոգեբանական ահաբեկչություն և կենսական ենթակառուցվածքների աշխատանքի խափանում։

Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Ռուբեն Վարդանյանը հեռացվելու է Արցախի պետնախարարի պաշտոնից, օրերս Լաչինի միջանցքը կբացվի. քաղաքագետ

Վերջինս նաև շեշտում է՝ որպեսզի արցախահայությունը շարունակի ապրել իր հայրենիքում, միանշանակ պետք են միջազգային երաշխիքներ՝ դիտորդներ:

Երախտագիտությունս եմ հայտնում արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու համար․ Ռուբեն Վարդանյան

Իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։

«Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև հեռանալ Արցախից». Մեսրոպ Առաքելյան «Ազատություն»

«Այս պահին նման տեղեկություն չկա, եթե նման որոշում կունենա, կարծում եմ՝ Արցախի նախագահը կներկայացնի և՛ պատճառները, և՛ հետագա անելիքները»,- ասել է Առաքելյանը:

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ԱՀ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել

Օրերս Մյունխենում Ադրբեջանի նախագահը ևս հիշատակել էր Վարդանյանին՝ ասելով, թե իրենք չեն պատրաստվում բանակցել Ռուսաստանից արտաքսված անձնավորության հետ:

Պե՞տք է կուլ տալ Ալիևի խայծը, և, Վարդանյանով պայմանավորված, վիժեցնել չսկսված բանակցությունները, իհարկե՝ ոչ. քաղաքագետ

Պետք է հաշվի առնել՝ միջազգային հանրությունը լավ պատկերացնում է Արցախի բուն խնդիրը, Լաչինի միջանցքի փակ լինելն ու Ադրբեջանի նախագահի նկրտումները՝ ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու:

Մենք պատրաստ ենք գործնական շփումներ սկսել, բայց դա կանենք, երբ Ղարաբաղը լքի ՌԴ քաղաքացի «քրեաօլիգարխ» Վարդանյանը. Ալիև

Նախ, սա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վեկտորն է։ Երկրորդ, դա Ադրբեջանի և Ղարաբաղի հայ բնակչության կապն է։

Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանին «սպիսատ» անելու գործընթաց է սկսել. քաղաքագետը՝ Արցախի ներքաղաքական կյանքի մասին

Արցախն այսօր անվտանգության ու ապրելու խնդիր ունի: Իրենք ամբողջ էներգիան՝ ռեսուրսը պիտի ծախսեն սրա վրա, բայց ծախսում են հազար ու մի «էշությունների» վրա՝ սրան տար, սրան բեր, էս ո՞վ է, էն ո՞վ է:

Արցախում քննարկվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի և այլ ոլորտներում առկա իրավիճակը

Ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

Արցախում նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկը

Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Արցախի նախագահն ու պետնախարարը ինչպես և ինչ առաքելությամբ են առանձին-առանձին օրերս այցելել Մոսկվա․ Արման Բաբաջանյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ապա պետնախարար Ռուբեն Վարդանյանը պարտավոր են հանրությանը հրապարակայնորեն իրազեկել։

Նման նամակ միայն Ալիևին է ձեռնտու, բայց չեմ կարծում՝ նա է, կարող եմ ենթադրել՝ Քոչարյանն է, Վարդանյանը. Հասմիկ Հակոբյան

Վերջինիս եզրահանգել է, որ որևէ հարց չլուծող խնդրագիր է, սակայն այն ունի մի քանի վիճահարույց կետ:

Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:

Նախատեսվում է 4 ծրագիր. Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:

Կտրոնային համակարգի ներդրումն Արցախում փոքր-ինչ մեղմել է պարենային խնդիրը, դիզվառելիքի շուկայում կա պաշարների սղություն

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է ՀՀ պաշտպանության և Արցախը հայկական պահելու հարցում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:

Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում, լսել բնակիչներին հուզող հարցերը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջան:

Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են:

3 ամիս առաջ ԱՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ արցախցու վզին փաթաթվեց փրկչական ծրագիր․ Հայրիյան

Մի բազմապատկեք ձեր պատասխանատվության ծավալը, այն քիչ չէ, բարձր գտնվեք ներանձնային շփումներից ու կախվածություններից և դադարեցրեք Արցախը կործանման տանող այս ընթացքը։

Եթե ԵՄ դիտորդների ներկայությունը կնպաստի միջանցքի բացմանը և չի վնասի ՀՀ-ի շահին, պետք է այդ քայլին էլ դիմել. Միսկարյան

Իրավիճակը այլ ընթացք կունենա, եթե ռուս խաղաղապահներին փոխարինեն միջազգային խաղաղապահներով:

Արցախի օպերատիվ շտաբի նիստում հրատապ հարցեր են քննարկվել

Զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը:

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին, Թանկյանին և մյուսներին

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել:

Մեզ փրկիչներ պետք չեն, մեր վզին փաթաթվել պետք չէ, խնդրում ենք հասկանալ և մեզ հանգիստ թողնել. Հայրիյանը՝ Վարդանյանին

Երկու տարում Արցախը նորից կանգնել էր մեր սրբազան հողի վրա, արցախցու դեմքին նորից ժպիտ երևաց:

Եթե պաշտոնյան խնդիրներ լուծելու փոխարեն լայվեր է անում, խոստանում պայքարել, կոչեր անում, անուղղելի հիմար է. Խանումյան

Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ

Մի քանի հրապարակային խոսքով Վարդանյանը քարուքանդ է արել Արցախի համեստ տնտեսությունը, պետական համակարգը. Հայրիյան

Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար։ Արցախցիները արժանապատիվ մարդիկ են, մի խաղացեք նրանց զգացմունքներով։

Փորձել եմ անտեսել Վարդանյանի` խնդիրներ ծնող հայտարարությունները, ոմանց՝ իշխանությունը վերադարձնելու փորձերը. Հայրիյան

Առաջիկայում առավելագույն ակտիվությամբ կներկայացնեմ իմ տեսակետն ու այն խնդիրները, որոնք կանգնած են Արցախի առջեւ

Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակի կտրոններով վաճառքը. կառավարությունում քննարկվել են հրատապ հարցեր

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում՝ նրանց վիշտը. Ռուբեն Վարդանյան

Դեպքի կապակցությամբ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարության մի մասն ազատվել է պաշտոնից, կան այլ ազատումներ ևս:

Ռուբեն Վարդանյանի գալով՝ ԼՂ սահմանադրական ճարտարապետությունը հայտնվել է լուրջ վտանգի առջև. Արտաշես Խալաթյան

Ցավոք, բացարձակապես չկա ազնիվ շփում Արցախի իշխանության ու նրա ժողովրդի միջև, որն էլ ԼՂ իշխանության մեծագույն բացթողումն է:

Սա քաղաքական շրջափակում է, Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնության ոչնչացումն է․ ընդլայնված խորհրդակցություն Արցախում

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը։

Հաջողվել է շրջափակված Արցախում մնացած օտարերկրացիների մի մասին դուրս բերել․ Ռուբեն Վարդանյան

Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին այսօր՝ հունվարի 17-ին, կարողացել է դուրս բերել շրջափակված Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասին։

Արցախում հրատապ խորհրդակցություն է հրավիրվել Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հետ կապված

Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:

Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները. Արցախում վաղվանից կանցնեն հովհարային անջատումների 4-ժամյա գրաֆիկի

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը:

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը և իմաստը պետք է դրսևորվի նաև Լաչինի խնդրի լուծմամբ. Քոչարյան

Մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ը կատարի իր իրավասությունները, ինչն առայժմ չի անում։

Նման է Ռուբեն Վարդանյանի ռեյտինգը բարձրացնելու ծիծաղելի փորձի՝ «Մի գնա, մի գնա» դրամատիկ սյուժե ստանալու համար. Սաֆարյան

Սա էլ 98 թիվը չէ, տղաներ ու աղջիկներ, և այսպես իշխանության գալը Արցախում կամ Արցախով դեպի Հայաստան բացառված է:

Օտարի հարճ ինքնակոչ հայադավները պետք է վռնդվեն Արցախից՝ հանուն Արցախի հարատևության. Բաբաջանյան

Վստահ եմ, որ քաղաքական մակաբույծի կյանքը Արցախում շատ կարճ կտևի, և նոր արտահերթ ընտրություննրի թեման շուտափույթ կփակվի:

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:

Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը. Ռուբեն Վարդանյան

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը»,-գրել է նա:

Դեռ ժամանակ կա, որ Արցախի պետնախարարը ցրի օդում շրջանառվող լուրերը. Արմինե Մարգարյանը՝ Ռուբեն Վարդանյանի քայլերի մասին

Այն, ինչ չի կարող անել Հայաստանն Արցախի համար, կարող է անել Արցախը, բայց միայն երկու կողմերի դիրքորոշումների և գործողությունների համակարգման արդյունքում:

Հույս ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի հայտարարություններն արվել են անփութության հետևանքով և ոչ միտումնավոր․ Մարգարյան

ԱՀ պետքարտուղար Ռուբեն Վարդանյանինբացատրել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ իր հայտարարություններն Արցախի համար:

Սա ոչ թե պայքար է շրջափակման դեմ, այլ պայքար է մեր հողի վրա մեր օրենքներով և մեր արժեքներով ապրելու․ Ռուբեն Վարդանյան

Չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է։

ԼՂ մեր գործընկերները պետք է թույլ չտան՝ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու համար. վարչապետ

Փաշինյանի գնահատականը շարունակում է մնալ նույնը. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի:

Չի կարելի շարունակ ապրել երկակի ստանդարտներով, վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը. Ռուբեն Վարդանյան

Ամերիկյան հեղինակավոր The American Conservative պարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյա

«Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է». Ռուբեն Վարդանյանը ակնարկային գրառում է կատարել

Նա նաև հիշատակել է Սփյուռքին՝ նկատելով. «Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել»:

Արցախի տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը. հրավիրվել է խորհրդակցություն

Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը:

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի երկու հիմնադրամների նորանշանակ տնօրեններին

Միայն թափանցիկ աշխատանքով է հնարավոր վստահություն ձեռք բերել և ներդրումներ ներգրավել. պետնախարարը ներկայացրել է հիմնադրամների նորանշանակ տնօրեններին

Արցախի նախագահը խաղի մե՞ջ է, թե՞ դուրս, գուցե կան նաև ոչ ֆորմալ ուժե՞ր. Նորիկյանը՝ Բալասանյանի պաշտոնից ազատման մասին

Ո՞վ է որոշում կայացնողն Արցախում այսօր: Փաստացի, կա մանդատով ընտրված նախագահ, սակայն հարց է՝ նա ամբողջությամբ իրականացնո՞ւմ է իր պարտավորությունները և տիրապետո՞ւմ է ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ:

Արցախում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների համար կտրոնային համակարգ կներդրվի. մանրամասները քննարկվել են

Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Չեմ քննարկում Արայիկ Հարությունյանի որոշումները․ Ռուբեն Վարդանյանը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին

«Երեկ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով «Տելեգրամ»-ի անհայտ ալիքին, հրապարակել են իբր իմ գրառումը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններով»։

Խաղաղապահների հետ պայմանավորվում, ապրանքներ են վերցնում, լիտրերով ձեթ պահում. Վարդանյանը խոսել է մի շարք խնդիրների մասին

Ռուբեն Վարդանյանը նաև հավելեց, որ Արցախում իրավիճակն իսկապես բավական ծանր է, վաղը տեղի կունենա ԱՀ կառավարության նիստ, ընդունվելու են մի շարք որոշումներ:

Ադրբեջանի պնդումները ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին

Նրանք ցանկանում են մեզ բոլորիս դուրս հանել այստեղից և էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար։

Ո՛չ մի շրջափակում, ո՛չ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, հայրենի հողում ապրելու վճռականությունը. Վարդանյան

Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:

Բնակարաններ, տներ, հողամասեր, միլիոնավոր դոլարների բաժնեմասեր և եկամուտներ. Արցախի պետնախարարի պատկառելի ունեցվածքը

Լաչինի միջանցքի փակվելուց հետո, սակայն, Արցախի պետնախարարին չի հաջողվում իր ֆինանսական եւ մյուս կապերն օգտագործելով՝ պայմանավորվածության գալ միջանցքի ապաշրջափակման շուրջ։

Շրջափակումը յուրահատուկ քննություն էր. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը

Նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝ լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար։

Անցնող տարին բարդ ու ծանր էր, բայց մենք գնալու ենք առաջ. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել  

2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով գնալով ծանր վիճակում է հայտնվում տնտեսությունը:

Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը France 24 -ին

Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։

Չնայած շրջափակմանը՝ մեր նպատակները և առաջնահերթությունները նույնն են. պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

«Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը»- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կկիրառվեն

Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկախիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք բավականին ծանր վիճակում ենք. Ռուբեն Վարդանյան

Նա ընդգծել է, որ կառավարությունը բաց է լսելու ցանկացած կարծիք և առաջարկ, քննարկելու, շտկելու սխալները և միասին գտնելու այն լուծումները, որոնք այս իրողություններում ամենաօպտիմալն են լինելու:

Ռուբեն Վարդանյանը պարենային անվտանգության հարցեր է քննարկել առաքող և արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը:

«30 տարի նման «հերոսներ» ենք տեսել, հիմա էլ «խոպանչի» է եկել». Անտինյանը՝ Արցախի հանրահավաքի ու Ռուբեն Վարդանյանի մասին

Եթե ճանապարհը չբացվի, կասեն՝ Հայաստանն է մեղավոր, բացվի՝ կասեն հանրահավաքի արդյունքն է. 2 դեպքում էլ նրանց համար Հայաստանը մեղավոր է:

Արցախի մի շարք հիմնարկներ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը. խորհրդակցություն առաջնային խնդիրների շուրջ

Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:

Ադրբեջանը ցանկանում է ճնշել Արցախի բնակիչներին, որ լքեն իրենց հողը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը իտալական «TEMPI»-ին

Խոսելով ադրբեջանական կեղծ բնապահպանական պահանջների մասին, պետնախարարն ասել է. «Նրանք ամենևին էլ բնապահպաններ չեն, նրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են:

Պետք է որոշում կայացնենք ու գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք․ Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ այսօրվա հանրահավաքին

Կան մարդիկ, որոնք ամեն ինչ անում են, որ մենք ուրիշ ճանապարհով գնանք, բայց մենք կարող ենք մնալ հայ, մնալ արժանապատիվ արցախցի միայն միասին պաշտպանելով մեր պետությունը, մեր Արցախը։

Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում կրկին կհաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը․ ԱՀ նախագահ

Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում կրկին կհաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը

Ստեփանակերտում տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք

Հանրահավաքը կմեկնարկի ժամը 14:00-ին:

Թույլ մի՛ տվեք ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները ֆրանսիական պարբերականներին

Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, բայց ամբողջությամբ պատրաստ է շահագործման:

Որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի․ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանից պահանջում է լքել Լեռնային Ղարաբաղը

Բայրամովը Ռուբեն Վարդանյանին տարածաշրջանի համար «օտար տարր» անվանել։

Արցախի բլոկադան շարունակվում է, 164 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ. Ռուբեն Վարդանյան

«Արցախի բլոկադան շարունակվում է, իրավիճակը նույնն է, 164 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ»:

Պուտինը ստորագրել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը

Նույն հրամանագրով բավարարվել է ռուսաստանաբնակ բրիտանացի գործարար Կոնստանտին Սիդորովի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը:

Պետք է պատրաստ լինել, որ այս վիճակը կարող է նաև երկար տևել. պետնախարարը՝ ՀՀ-ում մնացած արցախցի երեխաների ծնողներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում:

Արդեն ավելի քան 200 ժամ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախի ճանապարհը. Վարդանյան

Նա նաև իրազեկեց, որ արդեն Արցախում իր աշխատանքն է սկսել նորանշանակ առողջապահության նախարարը, որին մաղթեց հաջողություններ կարևոր ոլորտի աշխատանքները համակարգելու գործում:

Դժվար է հասկանալ՝ ով է ԼՂ իշխանությունը, ինչպես են էլիտաները շրջափակման պայմանում ինչ-որ բան կիսում իրար մեջ. Սուրենյանց

Բաքուն այս կերպ փորձում է արցախցիներին ցույց տալ, որ Արցախի հարցն իրենց ներքին գործն է, և իրենք են տնօրինում արցախցի ճակատագիրը:

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում առկա վիճակը

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը:

Չնայած կան զանգեր, որ ճանապարհը բաց է, բայց այդպես չէ՝ 2 կողմում շարունակում են մնալ ադրբեջանցիներ. ԱՀ պետնախարար

Վիճակը շատ անկայուն է, ոչ մի բան պարզ չէ: Մենք պետք է հստակեցնենք ամեն բան , և մեզ այս իրավիճակում պետք է ունենալ անվտանգության հստակ ապահովիչներ:

Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է. Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Ասկերանում

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին:

168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք, կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, և ոչինչ չի փոխվել մեր որոշման մեջ․ Ռուբեն Վարդանյան

Միակ տարբերակը, որով մենք պետք է գնանք առաջ, այն է, որ մեր արժանապատվությունը պիտի պահպանենք։

Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի. պետնախարարը հանդիպումներ է ունեցել Մարտակերտում

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Արցախում իրավիճակը մնում է նույնը, մենք շարունակում ենք մնալ ամբողջական բլոկադայի մեջ. ԱՀ պետնախարար

Նա հայտնեց, որ Մարտակերտում երեկ ինքն ու պատգամավորները հանդիպումներ են ունեցել, խոսել բարդ ու ծանր թեմաների շուրջ:

Հանձնարարվել է շարունակել արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին. խորհրդակցություն Արցախի օպերատիվ շտաբում

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:

Արցախում կանխիկ դրամի հետ կապված խնդիր կա. Ռուբեն Վարդանյան

«Մենք աշխատում ենք, համախմբված ենք, վստահ եմ, որ ճիշտ ենք աշխատում և միայն ուժեղանում այս իրավիճակից»,- հավելեց Վարդանյանը:

Ստեփանակերտում այնպիսի հանրահավաք ենք անելու, ինչպիսին եղել է 90-ականներին․ ԱՀ պետնախարարը ժամանակացույց է հրապարակել

Խնդրում եմ՝ վաղը հնարավորության սահմաններում ներկա գտնվել Մարտակերտում։

Իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ Արցախում գազամատակարարումն ապահովելու նպատակով, օրվա մեջ գազ կունենան բոլորը

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է, կան տեղեկություններ, որ այսօր հնարավոր է՝ ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան

Պետնախարարը տեղեկացրեց, որ դա ադրբեջանական կողմի որոշումն է, որովհետև զգացել են, որ արցախահայերը խուճապի չեն մատնվել, չեն հանձնվել, դիմացկուն են ու միասնական:

Օդանավակայանը պետք է գործարկվի, անհրաժեշտ է օդային միջանցք՝ մարդասիրական բեռներով ինքնաթիռների համար. Վարդանյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին շարունակում են անդրադառնալ բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ՝ վերլուծելով իրավիճակը կամ խոսելով կողմերի այս կամ այն ներկայացուցչի հետ:

Իրավիճակն օգտագործելով՝ ապրանքների գների անհարկի բարձրացումներն անթույլատրելի են. Արցախում քննարկվել են հրատապ հարցեր

«Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, ինչպես նաև անարդարության զգացողությունը»:

Մարդիկ, օգտվելով առիթից, բարձրացրել են դիզվառելիքի գինը. մենք կզբաղվենք նրանցով, անձնական զանգերն էլ չեն օգնի. Վարդանյան

Պետնախարարը նշեց, որ կան անհատներ, որոնք բարձրացրել են դիզելային վառելիքի գները՝ օգտվելով շրջափակման փաստից և վառելիքի սուղ պաշարներից: Այս դեպքում, ըստ պետնախարարի, ահազանգերը ստացվել են թեժ գծին և ի

Արցախում ում և ինչ կարգով կտրամադրվի վառելիք․ ներկայացվել են օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Հանձնարարվել է ապահովել Արցախի հացի արտադրամասերի և կարևոր ծառայությունների անխափան աշխատանքը

Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

Մենք չգիտենք՝ դեռ որքան կշարունակվի այս արգելափակումը, հնարավոր են սադրանքներ, որոնցից խուսափել է պետք. ԱՀ պետնախարար

Արդեն 48 ժամից ավելի է՝ Արցախում շարունակվում է ստեղծված իրավիճակը:

Արցախում ոչ մեկը չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

Պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ալիևի՝ իրեն ուղղված հայտարարություններին և առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի

Հիշյալ հայտարարությունում Ալիևը Վարդանյանին որակել էր որպես Մոսկվայից շատ հստակ օրակարգով ուղարկված անձ։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ ովքեր են իր 5 խորհրդականները

Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին

Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան

Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է

Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ

Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը

«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն

Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը

3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է

Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է

Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն

Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում

Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին

Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում

Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից

Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ