Թող փորձի ՀՀԿ-ն Սարի թաղում քարոզչություն անի. Սարիթաղցիներն այսօր ծայրահեղ քայլի են դիմել

27/03/2017 schedule17:09

Անցած տարի հուլիսի 19-ին՝ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված 10 անձանց հարազատներն այսօր ծայրահեղ քայլի են դիմել. նրանք անժամկետ նստացույց են սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց:

Շուրջ կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաեւ գազ, ջուր եւ ինտերնետ կապ։ Կալանավորվածներն այդ օրերին ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Այսպիսով՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժող է ճանաչվել 7 ոստիկան: Տուժողները, սակայն հարազատների պնդմամբ, չեն տեսել 10 կալանավորվածներին հարվածելիս, կամ որեւէ գործողություն անելիս:

Այս գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանն արդեն 4 օր է` անժամկետ հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նստացույցով եւ հացադուլով թե՛ հարազատները եւ թե՛ կալանավորները պահանջում են վերանայել իրենց առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել:

Զեյթունյանի կինը, որը երեկ է կապ հաստատել ամուսնու հետ, ասաց, որ նրա առողջական վիճակը շատ վատ է, դժվարությամբ էր երկու բառ խոսում: «Իմ ամուսինն արդեն 4 օր է` հացադուլի մեջ է, նույնիսկ դեղեր խմելուց է զրկված, ՔԿՀ-ից չեն տվել՝ ասելով, որ հացադուլի մեջ եք, մենք իրավունք չունենք դեղեր տալու: Բայց ես կապ եմ հաստատել ՄԻՊ-ի աշխատակիցների հետ, նրան ասել են` ՔԿՀ-ն իրավունքի ունի դեղեր տալու, ինչո՞ւ չի տալիս: Արթուր Սարգսյանի գլուխը կերան, հիմա հերթը Սարի թաղի տղանե՞րինն է»,- վրդովված ասաց Լալա Բեռնեցյանը:

Նրա պնդմամբ՝ գործով տուժող ճանաչված 7 ոստիկանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում տարբեր ցուցմունքներ են տվել. «Տուժող ոստիկաններից ոչ մեկ չի ճանաչում մեր տղաներին, չեն վիրավորվել իրենց գործողությունների հետեւանքով, ապա ո՞րն է խնդիրը: Եթե չկա մեղադրանք, չի կարողանում դատախազությունը մեղադրանքը հիմնավորի, թող բաց թողնի մեր տղաներին, ի՞նչ են 9 ամսից ավելի ընկել նրանց ետեւից: Մենք դիմել ենք այս մասով դատախազություն, ստացել ենք պատասխան, թե տղաներին առաջադրված մեղադրանքն ապացուցված է, իրենք մեղավոր են: Անժամկետ նստացույց ենք սկսել, որովհետեւ ծայրահեղ վիճակ է»,- նշեց Սարի թաղի բնակիչը:

Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. դատավոր Աննա Դանիբեկյանը գործով հերթական դատական նիստը հետաձգել է մեկ ու կես ամսով: Հարազատները, սակայն այստեղ դիտավորություն են տեսնում. «Այսինքն՝ նիստը կլինի ընտրություններից հետո, իրենք էլ գիտեն` ինչ են իրականացնում, որ արդեն ոչ մի բան չկարողանանք փոխել»,- նկատեց Բեռնեցյանը: Սարիթաղցիները վճռական են տրամադրված, ավելին՝ սպառնում են, որ թաղամասում թույլ չեն տալու ՀՀԿ-ն քարոզարշավ անի: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում պատգամավորության թեկնածուն Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: «Ձայներ հավաքելուց նոր Սարի թաղին հիշում են, Հանրապետականները ընկել են դռնեդուռ, մարդկանցից ձայներ են հավաքում, էլ ո՞վ իրենց ձայն կտա, թող փորձվի մեկը բարձրանա Սարի թաղ ու քարոզարշավ անի, էն ժամանակ իրենք կտեսնեք` ավելի բեթար օրն են ընկնելու»:

Նստացույցի մյուս մասնակից, գործով կալանավորվածներից Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, Դատախազությունից պահանջում է փոխել տղաներին առաջադրված մեղադրանքը, քանի որ այն` ինչ առաջադրվել է բնակիչներին, իրականությանը չի համապատասխանում: Նա պնդեց, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ «Տուժող ոստիկաններն են ասում, որ հարցը կենցաղային է եղել, էդ դեպքում ի՞նչի մասին է խոսքը: Բոլորը զբաղված են նախընտրական քարոզարշավով, բայց մոռանում են, որ թաղից տասը կալանավոր եղել է հանրապետականների օրոք ու ես շատ կուզենայի, որ մեր վարչապետը անդրադառնար սրան: Ոսկի սարեր են խոստանում: Ես թքած ունեմ էդ 3 մլդ ծրագրերի վրա, եթե մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց խոսքը, բողոքը հնչեցնելու ու կալանավորվում են: Ոնց որ մեր վարչապետն ասում է՝ դուխով գնացեք ընտրեք, ես մի հատ ուզում եմ դուխով իրեն հարց տալ՝ բա ո՞նց է տեղի ունեցել այս դեպքը ու մինչ այսօր այդ հարցին ոչ մեկ չի անդրադառնում»,- նշեց Թորոսյանը:

Վերջինիս եղբայրը նույնպես առողջական խնդիրներ ունի՝ սրտի հետ կապված: Թորոսյանի պնդմամբ՝ եղբայրը հիվանդությունը ձեռք է բերել կալանավորվելուց հետո. «Մինչեւ կալանավորվելը բոլոր 10 տղաներն էլ առողջ են եղել, այդ պայմաններում ով էլ ապրի, էնքան հիվանդություններ ի հայտ կգան, որ ասելու չի: Ի՞նչ եղավ Հաց բերողի հետ...թող գնա մոմ վառի Արփինեն (նկատի ունի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հեղ.), որ ՔԿՀ ում չմահացավ, իրենք սարքեցին, ստեղծեցին այն պայմանները, որ էդ մարդը մահանար»,- նկատեց Սարի թաղի բնակիչը:

Նստացույց հայտարարած Սարի թաղի բնակիչներին միացավ նաեւ Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ողջունում է յուրաքանչյուր պայքարող մարդու՝ ով դուրս է գալիս հանցավոր ռեժիմի դեմ եւ ցանկանում է ինչ-որ խնդիրների լուծում տալ: «Իշխանությունը չի տարբերում՝ սա սոցիալական հարց է, թե՝ քաղաքական ու բոլորին նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրում՝ տեռոր, խուլիգանություն, ապօրինի զենք...Աջակցելու եմ` ինչով կկարողանամ, ինչով հնարավոր է, կօգնեմ»,- ասաց Շահենը:

Սարի թաղի 10 կալանավորված անձինք «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի շահառուներ են: Ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում:

Գործով կալանավորված 9 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Սարիթաղցիները պատրաստվում են իրենց նստացույցը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հարցը դրական լուծում ստանա:

Տպել
11792 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ