Ոչինչ չի կարող խանգարել ինձ իմ երազանքին հասնել. Հենրիխ Մխիթարյանն ասաց եւ արեց

25/05/2017 schedule19:20

Հայաստանի դրոշն ուսերին ու Եվրոպա լիգայի գավաթը ձեռքին Հենրիխ Մխիթարյանը Ստոկհոլմի «Ֆրենդզ Արենա» մարզադաշտում, մի խաղից հետո, որի ընթացքում նա խփեց վճռորոշ գոլերից մեկը.... Հենոն դարձավ Հայաստանի առաջին քաղաքացին, որը եվրոպական գրանդներից մեկի կազմում մասնակցեց եվրագավաթների եզրափակչին, գոլի հեղինակ դարձավ ու հաղթեց: Եվ այսքանը՝ «կարմիր սատանաների» կազմում ավելի քան բարդ մեկնարկից հետո: Թեեւ զարմանալի չէ, որովհետեւ «Փյունիկից» «Մետալուրգ», «Մետալուրգից» «Շախտյոր», ապա «Բորուսիա» եւ ի վերջո «Յունայթեդ» նրան երբեք էլ հեշտությամբ ոչինչ չի տրվել: 

2016 թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո նա անմիջապես դարձավ երկրպագուների սիրելին: Նրանք Հենոյի մեջ տեսնում էին թիմի ավագ Ուեյն Ռունիի արժանի փոխարինողին: Սակայն քմահաճ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար երկրպագուների ոգեւորությունը ոչ մի նշանակություն չուներ: Ամեն սխալից, անհաջող խաղից հետո նա առանց վարանելու պահեստայինների նստարան էր ուղարկում Հայաստանի հավաքականի ավագին: ԱՊԼ 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» (1:2) դեմ դերբիում դժգույն 1-ին խաղակեսից հետո էլ Մխիթարյանը մոտ 2 ամիս անգամ 1 րոպե չանցկացրեց խաղադաշտում: Լրատվամիջոցները սկսեցին խոսել «Յունայթեդում» նրա մշուշոտ ապագայի մասին, թվարկել ակումբները, որտեղ նա կարող էր հայտնվել 2017 թ. հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, երկրպագուները սկսեցին հուսահատվել, սակայն Մխիթարյանը շարունակեց լուռ աշխատել:

«Ամեն ինչ շատ լավ է: Թեեւ քիչ խաղային ժամանակ եմ ստանում, բայց դա խոչընդոտ չի կարող հանդիսանալ, որովհետեւ շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այստեղ: Կարծում եմ, որ ոչինչ չի կարող ինձ խանգարել իմ երազանքին հասնել ու առաջ շարժվել, քանի որ, եթե այս պարագայում ես հանձնվեմ, կստացվի, որ ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար: Փորձելու եմ իմ մեջ ուժ գտնել ու պայքարել իմ ուզածին հասնելու համար»,- ասաց նա՝ 2016 թ. նոյեմբերի սկզբին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով armtimes.com-ի հարցին:

2016 թ. հոկտեմբերի 30-ին Մխիթարյանը միայնակ է մարզվել

Մխիթարյանը խաղադաշտ վերադարձավ նոյեմբերի վերջին՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղում եւ թեեւ գոլ չխփեց, սակայն լավագույնն էր «ՄՅՈՒ»-ի կազմում: Այդ օրվանից նա դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը: Խմբային փուլի հաջորդ տուրում հայ ֆուտբոլիստը գրավեց «Զարյայի» դարպասը: Օրեր անց «Թոթենհեմի» դեմ խաղում խփեց ԱՊԼ-ում եւ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում իր առաջին գնդակը՝ հանդիպման միակ եւ հաղթական գոլը: Այդ խաղը, սակայն նա չավարտեց, վնասվածք ստացավ, փոխարինվեց ու վերադարձավ 2 տուր անց՝ «Սանդերլենդի» դեմ խաղում, որտեղ էլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» մրցաշրջանի լավագույն գոլը՝ «կարիճ» հարվածով գոլը, որը նա նկարագրեց որպես լավագույնն իր կարիերայում:

Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը

Պակաս գեղեցիկ չէր նաեւ Եվրոպա լիգայի եզրափակչում ակրոբատիկ հարվածով խփած գոլը Քրիս Սմոլինգի փոխանցումից հետո: Դա նաեւ շատ կարեւոր գնդակ էր, քանի որ 1:0-ի ժամանակ «Այաքսի» ճնշումը վտանգավոր էր: Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղից հետո էլ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմեց՝ ինչպես է խփել գոլը մի դիրքից, որտեղ ինքը չպետք է լիներ:

«Անկեղծ ասած, ես չպետք է լինեի այդտեղ: Պետք է տուգանայինի մատույցներում լինեի, բայց քանի որ դեղին քարտ ունեի, Անդեր Էրերան ասաց, որ ավելի լավ կլինի մնամ դարպասապահի առջեւում: Ես տեսա գնդակը, բարձրացրի ոտքս եւ այդպիսի տպավորիչ գոլ խփեցի»,- ասել է նա:  

Այս գոլը պատմական էր «Յունայթեդի» համար: Բացի նրանից, որ Մխիթարյանն օգնեց իր թիմին նվաճել հերթական եվրոպական գավաթը, ուրախացրեց «Յունայթեդի» երկրպագուներին եւ հպարտանալու առիթ տվեց հայերին՝ նա նաեւ ռեկորդ սահմանեց: Հենոն դարձավ «Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստը, որը 1 մրցաշրջանի ընթացքում գոլի հեղինակ է դառնում եվրագավաթների 5 տարբեր խաղերում: «Այաքսից» առաջ նա գրավել է նաեւ «Զարյայի», «Սենտ Էտյենի», «Ռոստովի» եւ «Անդերլեխտի» (2 անգամ) դարպասը:

Սա Մխիթարյանի 6-րդ գոլն էր Եվրոպա լիգայի այս մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ՝ անգլիական թիմում իր առաջին մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում դարձել է 11 գոլի հեղինակ: Եվրոպա լիգայի գավաթն էլ նրա 3-րդ տիտղոսն էր «Յունայթեդում»: 2016 թ. օգոստոսին թիմի հետ նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, իսկ այս տարվա փետրվարին՝ Անգլիայի լիգայի գավաթը:

«Շախտյորում» 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով (25) նա դարձավ Ուկրաինայի առաջնության ռեկորդակիր (2012-13): Դորտմունդի «Բորուսիայում» ճանաչվեց 2015-16 առաջնության լավագույն ֆուտբոլիստ, այժմ էլ «Յունայթեդի» առանցքային խաղացողներից է: Նա պատմություն է կերտում ոչ միայն հայկական ֆուտբոլում, որն «Արարատ 73»-ից հետո նման փառահեղ օրեր չի ունեցել, այլեւ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա կարիերայի ավարտից հետո հայ ֆուտբոլասերները կհպարտանան ոչ թե պարզապես այն փաստով, որ նրա անունը կապվում է անգլիական գրանդի հետ, այլեւ նրա գեղեցիկ, որոշիչ գոլերով, սուր փոխանցումներով, նվաճած գավաթներով: Մեկ օր էլ գուցե Մխիթարյանին տեսնենք Հայաստանի դրոշն ուսերին ու արդեն Չեմպիոնների լիգայի գավաթը ձեռքին:  

Տպել
2677 դիտում

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին