«ԵԼՔ»-ը պահանջում է չեղարկել կարմիր գծերի ավտոկայանատեղիների վճարի թանկացումը

11/07/2017 schedule11:48

Երեւանի ավագանու ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։

Դիմումի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչու է թանկացումն անհիմն։ Դիմումում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Ս.թ. հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը եւ 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է եւ հիմնավոր։ Ակնհայտ է, որ ՓԲԸ-ի գործունեության բնույթը եւ ձեւը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել եւ եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել։ Նույն ծանուցման մեջ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն նշում է, որ կայանատեղի վճար առանց միջնորդավճարի կատարելու համար քաղաքացիները պետք է օգտվեն ավտոկայանատեղիներին կից վճարահաշվարկային տերմինալներից։ Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման 7-րդ մասի առաջին ենթակետի բոլոր ավտոկայանատեղերը պետք է կահավորված լինեն տուրքի գանձնման միջոցներով (տվյալ դեպքում վճարահաշվարկային տերմինալներով): Վստահեցնում եմ, որ շրջայցի դեպքում կվերհանվեն բազմաթիվ ավտոկայանատեղիներ, որտեղ առկա չէ վճարահաշվարկային տերմինալ, ուստի մեկ ժամվա համար ամենահասանելի վճարման միջոցը մնում է SMS հաղորդագրությունը: Սա նշանակում է, որ կարճատեւ ժամանակահատվածի համար ամենատարածված եւ հասանելի միջոցը առհասարակ հենց SMS ծառայությունն է, որի թանկացումը ուղղակիորեն բացասաբար է ազդելու վարորդների վրա եւ էլ ավելի է խորացնելու «կարմիր գծերի» նկատմամբ հարատեւ դժգոհությունը:

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկով հարկմանը, ապա այն հակասում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 4-ի ՀՕ-118 օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին, համաձայն որի պետական տուրքի գումարը ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ։ Միեւնույն ժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը.

«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:»

Ավտոկայանատեղի վճարը սահմանվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքով, ինչը վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման։

Հիմք ընդունելով վերոգրյալը,  Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ չեղարկելու սույն թանկացումը վարորդների համար, առաջարկելով հետեւյալը.

- Ինչպես նախկինում օպերատորի միջնորդավճարը ներառել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի գործունեության ծախսային հոդվածներում դիտարկելով սույն միջնորդավճարը որպես միջոց՝ տուրքի գանձման համար, ինչպես օրինակ վճարահաշվարկային տերմինալները կամ շրջիկ մեքենաները,

- Պարզել, թե նախքան «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի համայնքային սեփականության դառնալը, վճարվել է արդյոք ԱԱՀ ավտոկայանատեղի վճարի համար եւ միջոցներ ձեռք առնել համայնքային նշանակության տուրքը հիշյալ օրենքով ԱԱՀ-ից ազատելու համար»:

Տպել
1944 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ