Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի անցումային փուլի նախագահ. թարմացվող

15:10 Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:

15:00 Պատգամավորները կատարել են իրենց ընտրությունը, քվեարկության արդյունքներն ամփոփվում են:

14:30 Ժամը 11:00-ին մեկնարկած նիստում Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել բացման խոսքով, որից հետո «Շարժում 88» խմբակցությունն առաջադրել է նախագահի իրենց թեկնածուին՝ Էդուարդ Աղաբեկյանին, իսկ մեծամասնություն կազմող խմբակցությունները՝ գործող նախագահ Բակո Սահակյանին: Նախագահի երկու թեկնածուն էլ ԱԺ-ում են:

Էդուարդ Աղաբեկյանը հանդես է եկել ելույթով, որից հետո երկու թեկնածուն էլ պատասխանել են պատգամավորների հարցերին: Աղաբեկյանին իր աջակցությունն է հայտնել «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

ԱԺ 33 պատգամավորից հատուկ նիստին ներկա չէ միայն «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ատոմ Ծատուրյանը: Արցախի ԱԺ-ում ընդմիջում է հայտարարվել, որից հետո կսկսվի փակ գաղտնի քվեարկությունը:

11:49 Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ այսօր Արցախի Ազգային Ժողովը կընտրի անցումային փուլի նախագահին: Խորհրդարանի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը, որից հետո նախագահական ընտրություններ կանցկացվեն:

Արցախի նախագահի թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի ԱԺ-ի «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

Ժամը 11:00-ին սկսվել է Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պատգամավորները հարցեր են ուղղում նախագահի թեկնածուներին: Հարցերից հետո կլինեն թեկնածուների եզրափակիչ ելույթները, որից հետո էլ՝ փակ գաղտնի քվեարկությունը: Նախագահ կընտրվի Արցախի ԱԺ-ի պատգամավորների առնվազն 2/3-ի ձայները ստացած թեկնածուն:

Ավելի վաղ Արցախի Ազգային Ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել էին, որ սատարելու են Բակո Սահակյանին: Այս խմբակցությունների բոլոր պատգամավորները միասին 28 հոգի են, իսկ Արցախի ԱԺ-ն բաղկացած է 33 պատգամավորից:

Տպել
13081 դիտում

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Դա համարում եմ շատ ամոթ երևույթ․ Խաչատրյանը՝ խմբակցությունը լքած պատգամավորների մասին

Փաշինյանն այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց եւ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին. Պուտին

Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ալեքսեյ Սանդիկովը ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 8 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

Հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք. գրանցվել է 35 մահ, եւս 8-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

«Գոռում էին՝ խփեք, ջարդեք». ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են ապահովել մարդկանց ներկայությունը ԱԺ և Կառավարություն (տեսանյութ)

«ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ցանկալի առաջընթաց չի գրանցվել». Մերկել