Սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը 2018 թ.-ից կդառնա պարտադիր

ՀՀ կառավարության N 915-Ն որոշմամբ սահմանվել է, որ սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար շահառուները 2018 թվականից սկսած անպայման պետք է ունենան նույնականացման քարտ: Այսինքն՝ անձնագրի փոխարեն այդուհետ նրանցից պահանջվելու է նույնականացման:

«Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը»,- մասնավորապես, նշված է կառավարության որոշման մեջ:

Եվ չնայած «Նույնականացման քարտի մասին» օրենքով այդ փաստաթուղթը ստանալը կամավոր է, այս դեպքում այն կդառնա պարտադիր:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեր զրույցում պարզաբանեց, որ քաղաքացին կարող է չունենալ նույնականացման քարտ ու նույնիսկ անձնագիր, եւ ոչ ոք դրա համար իրավունք չունի նրան պատասխանատվության ենթարկել, բայց հնարավոր է՝ լինեն ոլորտներ, որտեղ անձի ինքնությունն ու քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթի առկայությունը լինի պարտադիր:

«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային եւ վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները պատասխանատու են անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված հարաբերություններում: Օրենսդրական որեւիցե փոփոխությունների կամ ինչ-որ պարտադիր պահանջների մասին այս պահին տեղեկացված չեմ, թե որ բնագավառում կարող է պարտադիր ներկայացվող փաստաթուղթը լինել նույնականացման քարտը: «Նույնականացման քարտերի մասին» օրենքի համաձայն՝ նույնականացման քարտ ստանալը կամավոր է, բայց միգուցե կլինեն այլ իրավական ակտեր, որտեղ որոշակի ծառայություններ ստանալու կամ ծառայություններից օգտվելու համար պարտադիր պահանջվի նույնականացման քարտ»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Նա հավելեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքից 2012 թվականին հանվել է այն նորմը, որով վարչական պատասխանատվություն էր նախատեսվում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու կամ դրա վավերականության ժամկետը լրացած լինելու համար:

Նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար սահմանված է 3 հազար դրամ պետական տուրք: Վճարից ազատվում են այն անձինք, որոնք 16 տարին լրանալուց հետո երբեւէ չեն ստացել հին նմուշի անձնագիր եւ առաջին անգամ ստանում են նույնականացման քարտ, ինչպես նաեւ աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ քաղաքացիները:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը քաղաքացիներին հիշեցրեց, որ նույնականացման քարտի հետ տրվող ծածկագիրը չպետք է կորցնել, պետք է պահել ապահով տեղում, չհանձնել այլ անձի, հակառակ դեպքում այդ ծածկագիրը չի վերականգնվում, որովհետեւ նման իրավասություն չկա, եւ անհրաժեշտություն է առաջանում ստանալ նույնականացման նոր քարտ:

Տպել
8109 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին