Երևան
12 °C
Երեկ ԱԺ հերթական նիստին կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին: Բայց, ինչպես ընթացքը ցույց տվեց, շատ դեպքերում ոչ թե պատասխանեցին, այլ ընդամենը շրջանցեցին, ինչը բնորոշ է ոչ ժողովրդավար քաղաքականություն վարող կառավարությանը:
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին՝ թե ՀՀ նախագահը 2013 թվականի մարտի 18-ին բառացիորեն հանդես է եկել հետևյալ քաղաքական հորդոր-հանձնարարականով, որ ՀՀ այն կառավարությունները, որոնք չեն ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տան եւ ակնհայտ է, որ այս տարին մենք չենք եզրափակում 7 տոկոս տնտեսական աճով, ուստի կառավարությունը կատարելո՞ւ է պետության գլխի հորդորը թե՞ ոչ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց.
«Կառավարությունները ձևավորվում են քաղաքական գործընթացների ընտրությունների առթիվ, որից հետո ներկայացնում են ծրագիրը, որը հաստատում է ԱԺ-ն: ԱԺ-ն հաստատած ծրագիրը հստակորեն ամրագրում է այն թիրախները, որոնք դրված են դրա հիմքում»:
Պարզվում է, որ կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են այլ տնտեսական աճի ցուցանիշներ, բայց թե որոնք են այդ ցուցանիշները, որից ժողովուրդը օգուտ չունի, դժվար է ասել: Ու քանի որ պատասխանը հարցի հետ ոչ մի առնչություն չուներ, պատգամավոր Պետրոսյանն արձագանքեց՝ «Շնորհակալություն հարցիս չպատասխանելու համար»: Փոխվարչապետն էլ շնորհակալություն հայտնեց իրեն «համբերատար լսելու համար»: Նա, թերեւս, պետք է ժողովրդից էլ շնորհակալություն հայտներ համբերատար դիմանալու եւ գոյատեւելու համար։
Պատգամավոր Շաքե Իսայանը կառավարությունից հետաքրքրվեց, թե «ինչո՞ւ է մեր 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի վրա միայն համաշխարհային գնաճն ազդում, և ինչո՞ւ, եթե կարագը թանկանում է Եվրոպայում, մեզ մոտ էլ է թանկանում, իսկ երբ կաթնամթերքի գինը նվազում է, մեզ դա չի վերաբերվում: Արդյո՞ք կառավարությունն այդ կերպ է տնտեսական աճն ուզում ապահովել»: Հարցին դարձյալ պատասխանեց, կամ ավելի ճիշտ՝ փորձեց տակից դուրս գալ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Նա ասաց, որ թանկացումներից խոսելիս լավ կլիներ, որ նշեին նաեւ, որ ձավարեղենի գինը նվազում է: «Իսկ կարագը թանկացել է բոլոր երկրներում»,- ասաց փոխվարչապետը: Ինչ խոսք՝ սփոփիչ բացատրություն է, հավանաբար Հայաստանում ձվի թանկացումն էլ է կապված կարագի թանկացման հետ:
Շաքե Իսայանին, բնականաբար, պատասխանը չբավարարեց, նա նկատեց, որ փոխվարչապետը, ինչպես կառավարության մնացած ներկայացուցիչները, փորձում են «հարցը շրջանցել»: «Դեռ ամառվանից կառավարությունը տեղյակ էր զելանդական կարագի թանկացման մասին, արդյո՞ք որևէ քայլ կատարվել է հայ վերամշակողների հետ, որովհետև այս ամենը բերում է մի պարզ ճշմարտության, որ սխալ քաղաքականության արդյունք է: Եւ այստեղ չենք կարող չհամաձայնվել այն փորձագետների հետ, որոնք պնդում են, որ այս գնաճը ձեռնտու է միայն կառավարությանը, որովհետև եթե հարկահավաքի տեսանկյունից ես նայում որքան թանկ են վաճառում ապրանքը, այդքան շատ է շրջանառության հարկը»,- ասաց պատգամավորը, իսկ փոխվարչապետը ի պատասխան փնովեց փորձագետներին. «Փորձագետների կարծիքը սնանկ է, և տեղին չէ խոսել գնաճի մասին»:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցն ուղղված կառավարությանը՝ վերաբերում էր օպտիմալացումներին. «Այս կառավարության օպտիմալացման հետևանքով որքա՞ն մարդ կրճատվեց կամ կորցրեց աշխատանքը»,- ասաց նա:
Այս անգամ Վաչե Գաբրիելյանը որոշեց մի քիչ հանգստանալ, «տակից դուրս գալու» պատվավոր գործը դրվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ուսերին, ով ասաց, որ «խոսքը այս դեպքում ոչ թե մարդկանց մասին է, այլ հաստիքների, և նույն ֆինանսների նախարարությունում կրճատվեց հաստիքների 15 տոկոսը, ինչը հանգեցրեց շուրջ 300 միլիոն դրամի խնայման, որը վերաուղղվել է այլ նպատակների»: Իր գործընկեր Վաչե Գաբրիելյանի գնաճի վերաբերյալ պատասխանին Վարդան Արամյանն ավելացնելու բան ուներ, նա ասաց, որ հանրությունը երբեք չի արձագանքում, երբ գները չեն փոփոխվում:
Տիգրան Ուրիխանյանը նորից կրկնեց հարցը՝ ասելով, թե որքա՞ն մարդ է ազատվել աշխատանքից, և հիշեցրեց, որ հաստիքները ռոբոտներ չեն, այլ մարդիկ: Բացի այդ, նա հետաքրքրվեց, թե որքա՞ն աշխատատեղ է բացվել:
Նախարար Արամյանը ասաց, որ «օպտիմալացումը ոչինչ չի փոխել, դեռ մի բան էլ մարդկանց զբաղվածությունը երկրում 40 տոկոսով աճել է»: Նախարարը, թերեւս ճիշտ է, որ զբաղվածությունն աճել է, սակայն դա ոչ թե պետության ստեղծած աշխատատեղերի շնորհիվ է, այլ տարբեր օլիգարխ-պաշտոնյաների մասնավոր բիզնեսների, որոնցից նրանք միլիոնների եկամուտ են ստանում, իսկ բնակչության համար 60-80 հազար ամսական աշխատավարձով զբաղվածություն ապահովում:
Իսկ Աժ-ում կառավարության հետ երեկվա հարցուպատասխանից հասկանում ենք, որ երկրում էական փոփոխություններ չեն սպասվում, թանկացումները սովորական են, աշխատատեղերի պակասը՝ նույնպես, կրճատումները շարունակվելու են, իսկ կառավարությունը ցանկացած պարագայում հրաժարական չի տալու:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT