Եթե 70 տարին լրացած դասախոսն ունակ է, նա պետք է աշխատի. ԵՊՀ ռեկտորը՝ տարիքային շեմի մասին

Եթե «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծը, որն արդեն Ազգային ժողովում է, ընդունվի, ապա 70 տարին լրացած անձանց չի թույլատրվելու զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ կամ ավելի ճիշտ սահմանափակվելու է այդ հնարավորությունը, ինչը ոլորտի ներկայացուցիչների շրջանում լուրջ դժգոհությունների ու մտահոգությունների տեղիք է տվել:

Շուրջ երկու տասնյակ գիտնական-մանկավարժներ նույնիսկ բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ փորձելով կանխել այդ դրույթի կյանքի կոչումը՝ ընդգծելով, որ դա իրավաչափ չէ ու հակասում է մարդու իրավունքներին: Օրինակ են բերվում Մոսկվայի պետական համալսարանը, Օքսֆորդի ու Հարվարդի համալսարանները, որոնց ռեկտորները 71-79 տարեկան են:  

«Բարձրագույն կրթության մասին» օրինագծի 28-րդ հոդվածի 12-րդ կետը բուհերում տարիքային սահմանափակում է նախատեսում թե՛ դասախոսների եւ թե՛ վարչական աշխատողների ու ստորաբաժանումների ղեկավարների համար, որոնք ընտրվում կամ նշանակվում են:

«70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Գիտամանկավարժական գործունեության գնահատման արդյունքների հիման վրա այդ անձի հետ բուհի ռեկտորը կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մինչեւ 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով»,- նշված է 28-րդ հոդվածի 12-րդ կետում:

Նույն հոդվածում նաեւ ասվում է, որ վարչական կամ գիտական ստորաբաժանման (ամբիոնի) ղեկավարի պաշտոններում նշանակված կամ ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրանց 70 տարին:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում վերոնշյալ տարիքային շեմին: Մեր զրույցում պարզվեց, որ մեջբերված դրույթների մի մասը նրա համար ընդունելի է, մյուսը չէ:

Ռեկտորը համամիտ է, որ 70 տարեկանը լրացած անձինք իրավունք չպետք է ունենան զբաղվել վարչական աշխատանքով: «Նրանք տեղը կարող են զիջել ավելի երիտասարդներին եւ շարունակել դասախոսել ու գիտությամբ զբաղվել: Վարչական աշխատանքը պետք է ավելի երիտասարդները կատարեն: Դա իմ կարծիքն է»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Նա նկատեց, որ եթե անգամ 70 տարին լրացած անձանց չի թույլատրվելու մասնակցել բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցույթին, ունակ դասախոսները կարող են աշխատել պայմանագրով:

Այդուհանդերձ, ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ դասախոսներին չպետք է զրկել նաեւ մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Նկատենք, որ մրցույթի միջոցով դասախոսի պաշտոնում նշանակված անձանց հետ, ըստ օրենքի նախագծի, աշխատանքային պայմանագիր է կնքվելու մինչեւ 5 տարի ժամկետով, իսկ 70 տարին լրացած եւ պայմանագրով աշխատողների հետ՝ 1 տարի:

«Հնարավոր է, որ 70 տարին լրացած դասախոսները բուհում աշխատեն պայմանագիր կնքելով, բայց ես կարծում եմ, որ անհաժեշտ է օրենքի նախագծում նշել, որ նրանք կարող են նաեւ մրցույթին մասնակցել: Ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում: Դասախոսը պիտի դրա իրավունքը ունենա: Եթե 70 տարին լրացել է, բայց նա ունակ է, պետք է մրցույթով անցնի»,- եզրափակեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Տպել
2149 դիտում

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է