Հայտնի ֆուտբոլային մասնագետ Խինես Մելենդեսը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն. պաշտոնական

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այս մասին պաշտոնական կայքում հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի եւ ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաեւ երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար:    

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:

Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 

2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի եւ ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, եւս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:  

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաեւ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն  եւ այլոք:

Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Մելենդեսը հեռացել է աշխատանքից: Կողմերը միմյանց շնորհակալություն էին հայտնել:

Մելենդեսը, որը վերջերս Երեւանում մարզիչների համար սեմինարներ էր անցկացնում, ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ խոսել է ՀՖՖ ղեկավարների հետ, ու նման հավանականություն կարող է լինել:

Տպել
3002 դիտում

Ավարտվեց Կոպա Ամերիկա 2019-ի խմբային փուլը

Իտալիան կընդունի 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերը. ՄՕԿ-ը 925 մլն դոլար կտրամադրի

ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ. ՊԵԿ

Էլմար Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԱԳՆ-ի արձագանքը

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, դեմ հանդես եկող երկրները չեն պատրաստվում հանձնվել․ Ն. Զոհրաբյան

23-ամյա աղջիկը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է ընկերոջը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ հանգստացել է Լաստիվերում. վարչապետը զիփլայն է նստել

Մինսկ-2019. բադմինտոնի խաղում միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

Ռուսթավելիի պողոտայում ՆԳ նախարար Գախարիայի կիսանդրին են տեղադրել՝ աչքին վիրակապով

«Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում հայտնաբերվել է ջուրն ընկած 9-ամյա երեխայի դին (տեսանյութ)

Նորքի 9-րդ զանգվածի մոտակա ձորակում տնակներ են հրդեհվել

Թուրքիան շարունակում է բացահայտ արհամարել միջազգային կարծիքը և պատմական իրականությունը

Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել. ՄԻՊ

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները նշում են ուղևորներից մեկի ծնունդը (տեսանյութ)

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ