Մշակույթի նախարարությունում գործադուլ չէ. Մակունցը շարունակում է աշխատել

2018 թվականի դեկտեմբեր ամսին մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության օպտիմալացման հետ կապված բողոքի ցույցեր էին անում եւ գործադուլ էին հայտարարել: Տոներն արդեն անցյալում են, նոր աշխատանքային տարին էլ սկսված, սակայն մշակույթի նախարարության պաշտոնական էջի վերջին թարմացումը շարունակում է մնալ դեկտեմբերի 24-ինը:

«Հայկական ժամանակ»-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց՝ շարունակվո՞ւմ է արդյոք աշխատակիցների գործադուլը: Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը մեր զրույցում նշեց, որ նախարարությունում աշխատանքները բնականոն են ընթանում: «Երեկ առավոտյան, ժամը 9:00-ից նախարարությունն անցել է բնականոն աշխատանքի: Բոլորն իրենց տեղում են, բոլոր վարչություններում աշխատանք է ընթանում»:

Փոխնախարարը հայտնեց, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը շարունակում է գնալ աշխատանքի: Մակունցը կշարունակի կատարել նախարարի իր պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ մանդատը չի ստացել:

Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որի արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից հասնելու է 12-ի։ Փոփոխությունների համաձայն` մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության եւ գիտության նախարարությանը:

Ղարիբյանի բնորոշմամբ՝ աշխատակիցների բողոքի ցույցերն անտեղի էին եւ ժամանակից դուրս. «Դա ընդամենը նախագիծ է, որը ներկայացվել է կարծիքների, կարծիքները պետք է հավաքվեն, քննության դրվի, թե ինչ ուղղությամբ պետք է գնա եւ ինչ լուծումներ պետք է տրվի»:

Խոսելով օպտիմալացման մասին՝ փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ կառավարությունում այնպիսի որոշում չի կայացվի, որը ի վնաս նախարարության լինի: Ինչ վերաբերում է աշխատակիցների այն բողոքին, թե գործազուրկ են դառնալու, ապա վերջինս ասաց. «Աշխատող մարդը միշտ էլ աշխատում է: Եթե օպտիմալացումը ճիշտ գնա, կարող է եւ դրական արդյունքներ ունենալ: Այդ ամբողջ աղմուկն ինձ համար անհասկանալի էր»:

Ղարիբյանի խոսքով՝ ըստ ներկայացված նախագծի՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մշակույթին վերաբերող վարչությունները չեն կրճատվելու, ամբողջությամբ պահպանվելու են. «Այն գործառույթները, որ նախարարությունն իրականացնում է հիմա՝ շարունակվելու են անգամ օպտիմալացման արդյունքում»:  

Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ նախարարության միացման դեպքում ամենայն հավանականությամբ երկու փոխնախարար կլինի, քանի որ դաշտը շատ մեծ է: Սակայն դժվարացավ ասել՝ ինքը կմնա, թե ո՛չ. «Ես չգիտեմ՝ վաղը ինձ հետ ինչ կլինի, կշարունակեմ աշխատել, թե ոչ, բայց դա բոլորովին չի ազդում իմ աշխատանքային գործունեության եւ եռանդի վրա»:

Տպել
766 դիտում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը