Երևան
5 °C
Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ ընդամենը մեկ կամ երկու աշակերտ է սովորում: Իրականացված հարցման ընթացքում պարզ դարձավ, որ այսօր նման հաստատություններ կան Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Դրանք հիմնականում կանգնած են փակվելու վտանգի առաջ կամ արդեն փակվել են:
Սյունիքի մարզի Լիճք դպրոցի դռներն այս տարի աշակերտների առաջ չեն բացվել. համայնքում դպրոցահասակ երեխա չկա: Անցած տարի այնտեղ ընդամենը երկու աշակերտ է ուսանել, այսօր նրանք էլ են հեռացել, ընտանիքով տեղափոխվել: Դպրոցը սեպտեմբերի 1-ից այլեւս չի գործում:
Մարզպետարանի Կրթության, սպորտի եւ մշակույթի վարչությունից նշեցին, որ նման մեկ այլ դպրոց ունեն, որտեղ սովորում է ընդամենը 2 աշակերտ: Մարզում մինչեւ 10-ն աշակերտ ունեցող 14 դպրոց կա:
Գեղարքունիքում այս խնդիրը փորձել են դպրոցը հանրակրթական այլ հաստատության հետ միավորելով լուծել: Գեղաքար համայնքի հիմնական դպրոցի միակ աշակերտը կտեղափոխվի: Նախկինում 2-ն են եղել, աշակերտներից մեկը տեղափոխվել է ուրիշ մարզ եւ մնացել է մեկը: Մարզում գործող 40 դպրոցներից սա միակն է, որտեղ մեկ աշակերտ կա: Որպեսզի խնդիրը լուծում ստանա՝ միավորվի Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին, մարզպետարանը դիմել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարություններ: Մարզպետարանից պարզաբանեցին, որ այդ երկու համայնքներն իրար մոտ են գտնվում, հարցն այդպես լուծելու դեպքում չեն խախտվի աշակերտի իրավունքները, քանի որ վերջինս չի կարողանում մասնակցել խմբակային պարապմունքների, միջոցառումների:
«Միավորելուց հետո մենք կունենանք շուրջ 17 միլիոն դրամի տնտեսում, որովհետեւ մեկ աշակերտի համար երթեւեկությունն այլ դպրոց 510.000 դրամով կարող ենք կազմակերպել»,- նշեց վարչության պետ Կարեն Զազյանը՝ հավելելով, որ Գեղաքարի դպրոցը նաեւ ունի ուսուցիչների պակաս, որոնք գալիս են հիմնականում Խաչաղբյուրից: Այսպես իրենց համար էլ հարմար կլինի դասավանդել:
Վայոց ձորի ամենափոքր դպրոցում 3 աշակերտ է սովորում: Այն նոր բնակավայր Մոզրովի հիմնական ուսումնական հաստատությունն է: Արդյոք դպրոցը փակման ենթակա չէ՞, քանի որ աշակերտներն ընդամենը 3-ն են, մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչությունից բացառեցին, քանի որ գյուղը բնակեցնելու խնդիր ունեն, սպասում են, որ գյուղ նոր մարդիկ գան, դպրոցում անպայման աշակերտներ սովորեն:
Դպրոցը թեեւ փոքրիկ է, քիչ աշակերտների համար նախատեսված, բայց նորակառույց է, կահավորված: Ուսուցչական կազմը, բնականաբար, նույնպես սակավաթիվ է՝ երկու հոգի: Կրթական հաստատության միակ խնդիրը բնակավայրում դպրոցահասակ երեխաների նվազ քանակն է:
Բացի Մոզրով համայնքի դպրոցից, քիչ աշակերտներով կրթական հաստատություններ Վայոց ձորում էլի կան, որտեղ 5-6 աշակերտ է սովորում:
Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Արարատի մարզպետարաններից հայտնեցին, որ մարզում չկան կրթական հաստատություններ, որոնք փակման եզրին են կամ ունեն ընդամենը մեկ աշակերտ:
Տավուշում փոքր դպրոցներ, հատկապես սահմանամերձ շրջաններում, շատ կան: Ամենափոքրը գտնվում է Աճարկուտում, այնտեղ 10-ն աշակերտ է ուսանում: Սովորողներն այստեղ միշտ քիչ են եղել, վերջին տարիներին ավելի են պակասել: Թեեւ աշակերտների թվաքանակը քիչ է, այնուամենայնիվ վարչության պետի խոսքով՝ փակվելու խնդիր չունեն. բնակավայրում դպրոցն անհրաժեշտ է:
Բարեկամավանում նույնպես թվաքանակը քիչ է՝ 16 հոգի, բայց այս դեպքում եւս դպրոցը պահպանելու խնդիր ունեն: «Հիմնականում սահմանամերձ շրջաններում 26 դպրոց 50-ից քիչ աշակերտաքանակ ունի: Ուսուցումը կազմակերպվում է երկկոմպլեկտ հիմունքներով»,- նշեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը:
Այս տարի Արարատի մարզի մի շարք գյուղերում եւս առաջին դասարանցիների թիվը քիչ է եղել՝ 4-5 երեխա, սակայն ինչպես նշեցին մարզպետարանից, նույնիսկ սակավաթիվ աշակերտների դեպքում դասարաններն իրար չեն միացվում:
Շիրակի եւ Կոտայքի մարզերում, ճիշտ է, փակված հաստատություններ չկան, բայց սովորողների թիվը որոշ գյուղերում քիչ է: Կան տեղեր, որտեղ առաջին դասարանցիներ չեն եղել կամ ընդամենը մեկն է եղել եւ անհրաժեշտություն է առաջացել դասարաններն իրար միացնել: Այդպիսով երեխաները միայնակ չեն լինում, կարողանում են շփվել դասընկերների հետ, մասնակցել միջոցառումների, խմբակային աշխատանքների:
Հարցը բարդ է, կան շատ գործոններ, որոնք ազդում են կողմերի դիրքորոշման վրա. Գրիգորյանը՝ Փաշինյան-Մարուքյան հանդիպման մասին
Էրդողանի հայտարարության թիրախը ՀՀ վարչապետին հարվածելն է. պատգամավոր
Երեւանի մետրոն 2019 թվականին 21 միլիոն ուղեւոր է տեղափոխել, 2020-ին՝ 11 միլիոն. մետրոպոլիտենը 40 տարեկան է
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին (տեսանյութ)
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ
2 վթար է գրանցվել Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը
Դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքական կիզակետում ի հայտ են եկել 2008-ից՝ ներկայիս ընդդիմադիրների կողմից. պատգամավոր
Այսօր վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ
3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի պահպանվող տարածքների պահպանությունը իրականացնելու համար
Ըստ պատգամավորի՝ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ նախագիծը առաջիկա քառօրյային կքննարկվի և կընդունվի
ԲՀԿ-ն չունի որոշում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
Նախագահի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին
Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք
Եթե գործադիր իշխանությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել. Մարուքյան
Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել
Եթե Փաշինյանի հետ համաձայնություն լիներ, կասեի՝ լրագրողներ, եկեք, գնանք նշենք. Մարուքյան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Օրվա ընթացքում զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի 4 համայնքների կից բնակավայրերում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք. գրանցվել է 7 մահ
Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. Անդրանիկ Մակարյան
«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ
Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ մոտ 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը ոչնչացնելու փորձի համար
Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը
ԱԺ-ում կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Սյունիքի մարզում ձյուն է տեղում. միջպետական ու հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ
1 օրում ձյան մեջ արգելափակումից տարբեր մարզերում դուրս է բերվել 9 ավտոմեքենա
Մայրաքաղաքում և 5 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, մարդիկ ուզում են ճանապարհորդել. Վարդան Սարգսյան
Գերմանիայի Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներից մեկին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով
«Թումո» տուփն ամռանն արդեն Կապանում կլինի
«Վահագնի Սիթին» Ա-Լիգայի եզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց «Դվինին»
Վարդենյաց լեռնանցքում հարկավոր է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ, Քաջարանում և Կապանում ձյուն է
Կոնգրեսականները չեղյալ են հայտարարել մարտի 4-ի նիստը՝ Կապիտոլիումի վրա հարձակման սպառնալիքի պատճառով
Դեղի հետկանչ․ կարգադրագիր է տրվել դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերության
© 2021 Հայկական ժամանակ