Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:
Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, սակայն, վերաբերում է այլ դեպքի: 2019 թվականի փետրվար ամսին քաղաքացի Սերգո Փանոսյանը Գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա քրեական գործի հարուցումը սկզբնապես մերժվել էր բավարար հիմքեր չունենալու պատճառաբանությամբ: Փանոսյանը, սակայն, Գլխավոր դատախազին էր բողոքարկել մերժման այդ որոշումը՝ հայտնելով առավել հիմնավոր փաստարկներ, որոնց հիման վրա էլ Դատախազությունը բեկանել էր գործ չհարուցելու մասին որոշումը, բավարարել քաղաքացու բողոքը եւ որոշում կայացրել քրեական գործի հարուցման մասին:
Հարուցված գործի շրջանակում հուլիսի 16-ին ՀՔԾ-ն խուզարկություն իրականացրեց դատավորի աշխատասենյակում՝ կնիքելով դրա դուռը: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնեց, որ նախապես տեղեկացված է եղել խուզարկության մասին, եւ հետեւում է իրադարձությունների ընթացքին: Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը), եւ միջնորդություն ներկայացվեց ԲԴԽ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դատավորի աշխատասենյակը կնիքելով՝ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախորդ դատական նիստին Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկայացրել էր իր բողոքը՝ պնդելով, որ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման: Շարունակելով իր այդ պնդումը՝ այսօրվա դատական նիստին պաշտպանը մեղադրող կողմից հետաքրքրվեց, թե ում են նկատի ունեցել, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ գրել են, որ դատական իշխանության ղեկավար մարմնի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք է կատարվել: Պաշտպանի խոսքով՝ այդ սուբյեկտը կարող է լինել հենց Դավիթ Գրիգորյանը, իսկ դա, ըստ նրա, կնշանակի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է քրեական գործի հարուցման պահից, այսինքն՝ ավելի վաղ, քան ԲԴԽ-ն դրա համար թույլտվություն կտար. «Քրեական գործ հարուցելու օրվա դրությամբ չէր հաղթահարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիությունը, մասնավորապես, ԲԴԽ-ից չէր ստացվել համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ անկախ այս դատարանի կողմից կայացվելիք որոշումից, արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել:
ՀՔԾ քննիչ Խորեն Մեժլումյանը, պատասխանելով պաշտպանի հարցին, նշեց, որ խոսքը, բնականաբար դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է: Նա, սակայն, պնդեց՝ քրեական գործ հարուցելու որոշումն ինքնին քրեական հետապնդում չի ենթադրում, եւ խնդրեց դատարանին մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Այնուհետեւ ելույթ ունեցավ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, ըստ որի՝ ոչ թե վարույթն իրականացնող մարմինը, այլ հաղորդում տված անձը՝ Սերգո Փանոսյանն է պարզել, որ դատավորի կողմից կատարվել է առերեւույթ հանցագործության տարրեր պարունակող գործողություն, եւ իրենք քրեական գործի հարուցման որոշման նկարագրական մասում պարզապես ուղիղ մեջբերել են այդ անձի խոսքը. «Սերգո Փանոսյանը դեպք է նկարագրել, հանգամանքներ է վկայակոչել՝ նշելով, որ դա վերաբերում է դատական իշխանության ղեկավար աշխատողին, ուստի կարող ենք եզրակացնել, որ վերաբերում է հենց նրա մատնանշած դատական գործը քննած դատավորին»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ եթե կոնկրետ դատավորի չվերաբերեր եւ վերացական լիներ, ապա բոլոր դատավորներին կդարձնեին փաստացի հետապնդվողներ: Ըստ դատախազի՝ քրեական գործի հարուցման որոշումը պաշտոնական փաստաթուղթ է, բայց այդ մեջբերումն անելով՝ չի նշանակում, թե իրենք պաշտոնապես հաստատել են, որ դատավորը կեղծիք է թույլ տվել:
Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, թե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով այդ որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է միայն խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատական ակտը. «Վերաքննիչ դատարանն ասել է՝ ներքին տրամաբանությամբ դատավորի նկատմամբ ոչ ձեւական-փաստաթղթային, այլ բովանդակային առումով հարուցվել է քրեական հետապնդում, բայց որեւէ այլ որոշում դրանով ոչ բեկանվել է, ոչ դրա օրինականությունն է կասկածի տակ դրվել»: Ըստ դատախազի՝ քրեական գործի հարուցման որոշման իրավաչափությունը կասկածի տակ է դրվել միայն պաշտպանի կողմից՝ իրենց շահերը հաշվի առնելով. «Քեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալիս ԲԴԽ-ն հանդես է եկել որպես դատարան եւ իրավունքի խախտում չի արձանագրել, եթե արձանագրեր, նման թույլտվություն չէր տա»,- ասաց դատախազը՝ պնդելով, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվել, եւ խնդրեց դատարանին մերժել բողոքը:
Արձագանքելով դատախազի պնդմանը, թե իրենք պարզապես մեջբերել են հաղորդում տված անձի խոսքերը՝ պաշտպան Գեւորգի Մելիքյանն էլ մեջբերեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքերը, որոնք տեղ են գտել Սերգո Փանոսյանի բողոքը բավարարելու որոշման մեջ. «Նշված է՝ Սերգո Փանոսյանը պարզել է, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ Գլխավոր դատախազը բառացի ասել է՝ «Գտնում եմ, որ Սերգո Փանոսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված եւ քննիչի կողմից կայացված մերժման որոշման նյութերում առկա են բավարար տվյալներ, որոնք վկայում են դատական իշխանության ղեկավար աշխատողի կողմից առերեւույթ պաշտոնենական կեղծիք կատարելու հանցակազմի օբյեկտիվ հատկանիշների մասին»»: Պաշտպանի համոզմամբ՝ սրանով անձին հեղինակազրկելու նախադեպ է ստեղծվել, եւ թեեւ Դավիթ Գրիգորյանը, ըստ պաշտպանի, ի վերջո արդարացվելու է, սակայն նրա ոտնահարված հեղինակությունը վերականգնելու միջոցներ այլեւս չեն լինելու:
Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 11-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 18 վագոնից
Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գողություն Մրգաշեն գյուղի բնակարաններից մեկում. տարել են գումար և զարդեր
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
Հանդիպեցի շուրջ 2 տասնյակ քաղաքացիների, ովքեր ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումներ են գրել. Պետրոսյան
Կաթողիկոսի գիտությամբ են համացանցում հայտնվել Արշակ Սրբազանի մասին նյութերը. թող չհրապարակեին. Գևորգ եպիսկոպոս
ՀՀ վարչապետը պատարագին ներկայացել էր նոր համարանիշներով ավտոմեքենայով
Բազմիցս հայտարարվեց, որ կաթողիկոսն ու նրա եղբայրը գործակալ են, դե թող հերքեն կամ դատի տան. Գևորգ եպիսկոպոս
Սոլովյովը հատուկ ռազմական գործողություն է ցանկանում իրականացնել Հայաստանում, ինչպես Ուկրաինայում. Հակոբյան
Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 2 անչափահասի
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին
Իրանը Թրամփին զգուշացրել է՝ ցանկացած հարձակման դեպքում սպասել հնարավոր հետևանքների
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը. Աննա Հակոբյան
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կան տուժածներ
Բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բախվել են ավտոմեքենաներ. դրանցից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում. Ղազարյան
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնմանը
Փակ հատվածներ, բուք և մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի
Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան
Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները
Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել
Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել
Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա
Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ
Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել
Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT