Ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն իրավունք չի տալիս ցեխ շպրտել իմ անձի վրա. ՀՊՏՀ ռեկտորը հակադարձում է

15/05/2020 schedule10:20

Կարծում եմ, որ իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունը, որը Ս. Գոգյանի հրաժարականի իրական պատճառն է, որևէ բարոյական հիմք չի տալիս ցեխ շպրտել, ընդունված տրամաբանությամբ՝ կապել նաև իմ անձի հետ։ Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից», «անխախտ սկզբունքներից» խոսող «ասպետը» ինձ փորձում է վարկաբեկել պաշտոնը թողնելուց հետո։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հակադարձելով Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի մեղադրանքներին՝ կապված իր հրաժարականի պատճառների հետ:

Դիանա Գալոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Բարեփոխումների և արժեքների ջատագովը իր գործունեության ընթացքում նախ պետք է իրականում որևէ կերպ փորձեր փոխել իր ղեկավարած համակարգը։ Ուղղակի հիշեցնեմ, որ ՀՀ ԲՈԿ-ը ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որը հակասում էր 1997թ. օգոստոսի 8-ին ՀՀ Կառավարության թիվ 327 որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ Կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ին, արդյունքում մոտ վեց ամիս դադարեցվել էին բոլոր գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք հետագայում վերաբացվեցին և սկսեցին գործել նախկին տրամաբանությամբ։ Մեկ այլ որոշմամբ էապես կրճատվեցին նաև ընդունելի տպագիր պարբերականները, իսկ դրանց մի մասը որոշ ժամանակ անց կրկին դարձավ ընդունելի, իսկ գրագողության մասին հայտարարությունները երկու տարի շարունակ ամբոխահաճությունից այն կողմ չանցան և այդպես էլ չդարձան մշակված որևէ փաստաթղթի կանոններ: Ահա, թե ինչի վրա է ժամանակ ու եռանդ ծախսել ԲՈԿ-ի նախագահը:

Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտական աշխատանքին, ապա հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ՝ չնայած աշխատանքիս գիտական նորույթները չնսեմացնող որոշ խնդիրների։

Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան»:

Հիշեցնենք՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Իր ֆեյսբուքյան էջում նա նշել է ազատման որոշման երեք շերտերը։

Տպել
1597 դիտում

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է