Փաստաթուղթը իրականում շատ կարևոր է, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ. Ալեն Սիմոնյան

20/05/2021 schedule14:17

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ սոցցանցերում հրապարակված հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութին, ՊՆ-ի արձագանքին ու հետագա զարգացումներին:

Ըստ Սիմոնյանի՝ ամեն բան տեղի է ունենում ուղղորդված, տեսանյութը միջադեպի միայն մի հատվածն է ներառում, իսկ երեկվանից շրջանառվող փաստաթղթի լուսանկարը, որի մի հատվածը փակ է, իրականում ներկայացվում է հակառակ կողմից: Այն իրականում շատ կարևոր է, կյանքի կոչվելու դեպքում, ըստ Սիմոնյանի, «փակելու է շատ բերաններ»:

Ալեն Սիմոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

Կարճ՝ երեկվա մասին:

1) Ադրբեջանական ցանցը Հայաստանում՝ իր ուղղակի կամ անուղղակի գործակալների միջոցով, տարածում է հայ-ադրբեջանական ընդհարման տեսանյութից մի կտոր, որտեղ երևում է, թե ոնց են ադրբեջանական զինվորները լկտի պահում իրենց մեր զինվորների նկատմամբ, բռնություն գործադրում: Կադրից դիտավորյալ դուրս է թողնվում մեր տղերքի «արձագանքը», որպեսզի մաքսիմալ շահարկման թեմա դառնա, որպեսզի հնարավորինս նսեմացված զգանք մեզ և, բնական է, մեղավոր փնտրենք:

2) ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական այս հարձակումների ֆոնին երեկ՝ մայիսի 19-ին, չգտնելով նման իրադարձության վերաբերյալ տեղեկություն՝ հերքում է, իսկ մեկուկես ժամ անց հաստատում է, որ տեսանյութի հատվածը ամսի 17-ին տեղի ունեցածի տեսագրության մի մասն է, որի մասին տեղեկությունն արդեն իսկ եղել է լրատվական դաշտում:

3) Ես հրապարակում եմ ՊՆ-ի պարզաբանումը՝ հստակ նշելով, որ, ըստ ՊՆ-ի, նման բան տեղի չի ունեցել, հետագայում վկայակոչելով նույն աղբյուրը՝ թարմացնում ինֆորմացիան՝ կրկին հղում տալով ՊՆ հայտարարությանը: Դրան հետևում է հարձակում իմ էջի վրա, հայհոյանքներ լուսանկարներիս տակ և տեղեկատվություն, թե իբր ես ջնջել եմ էջս:

Բոլոր այն օգտատերերը, որոնք իրենց թույլ են տվել հայհոյանքներ, վիրավորանքներ, արգելափակվել են: Հավելեմ նաև, որ վերադարձնում եմ բոլոր ասածներն իրենց գերադրական աստիճանով:

4) Անճարությունից և խուճապի մատնված օգտագործելով ստեղծված լարվածությունը՝ մի փաստաթղթի լուսանկար է հրապարակվում, ուր փակված է տեքստի 95%-ը և ներկայացվում է այն իբրև նոր փաստաթուղթ, որով իշխանությունը պատրաստվում է ինչ-որ բան հանձնել, զիջել: Ակնհայտ է, որ նման բան լինելու դեպքում փաստաթուղթը կհրապարակվեր ամբողջությամբ, իսկ այս դեպքում արվում է ամեն բան խուճապ տարածելու համար:

5) Երեկ և դրանից առաջ գործի են դրվում տարբեր կլոունների գործողություններ, որոնք պետք է ապահովեն մարդկանց տեռորի ենթարկելու գործը: Համացանցում մեկնաբանություններ, տեսանյութեր գրելով՝ գիշերը փողոց հրավիրելով և հրահրելով:

Անկեղծ, զարմանում եմ, թե ինչպես կարելի է նմաններին լսել և թեկուզ 10-20 հոգով գիշերը գնալ ինչ-որ առևտրի կենտրոնի մոտ հավաքագրվել կամ գնալ կառավարության շենքի մոտ:

Եվ այսպես, ի մի բերելով այն, ինչ տեղի է ունենում. այս ամենն արվում է մի քանի պատճառով: Ակնհայտ է, որ դրսից ազդեցություն կա այդ մարդկանց վրա, նրանք ուղղակի կամ անուղղակի համագործակցում են մեր թշնամու հետ: Նպատակը՝ ներսում թուլացնել ՀՀ իշխանությանը, որպեսզի հաջողության հասնել դուրսը բանակցությունների ժամանակ:

Ակնհայտ է, որ զարգացումները, ի հեճուկս այն բանի, որ մենք պատերազմ ենք պարտվել 6 ամիս առաջ, ՀՀ-ի կողմից տարվում են ճիշտ և ավելի ամուր դիրքերից, քան սպասելի էր բոլորի համար, և պետք է դա թույլ չտալ:

Ակնհայտ է, որ ընդամենը 30 օր հետո կայանալիք ընտրություններին իշխող ուժը բաձարձակ առաջատար է, դա թույլ տալ չի կարելի ոչ մի գնով:

Ակնհայտ է, որ նպատակ կա վարկաբեկել ՀՀ իշխանության խոսքը, որպեսզի հնարավոր լինի սեփական օրակարգը թելադրել, և ՊՆ-ի երեկվա բացթողումը լավ առիթ էր:

Եվ, վերջում, այն փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրև պարտություն, իսկ իրականում շատ կարևոր և հայկական կողմին ձեռնտու, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ և խուճապ է առաջացրել «ադրբեջանամերձ ընդդիմադիր» հատվածում:

Ի՞նչ անել:

Լցվել համբերությամբ, ուժով և պատրաստակամությամբ՝ լուծելու այս հարցը:

Թույլ չտալով, որ մեզ մանիպուլացնեն, խաղան մեր զգացմունքների և արժանապատվության հետ՝ ուղղորդելով այն իրենց ուզած ուղղությամբ և ամսի 20-ին ավարտի հասցնել այն ինքնամաքրման պրոցեսը, որը սկսել ենք 2018 թվականի հեղափոխության օրը:

2021 թվականի հունիսի 20-ին ընտրություններին ամենայն հավանականությամբ մասնակցելու են ՀՀ նորագույն պատմության բոլոր 4 ղեկավարները, ժողովուրդը պետք է իր դատավճիռը կարդա այդ օրը:

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր!

Տպել
1834 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին