Ով է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներին

29/11/2023 schedule11:14

Լրատվականներից մեկի մեկնաբանություններն եմ կարդում իմ ճեպազրույցի այն հատվածի տակ, ուր ասել եմ, որ գալու է ժամանակ, որ հայերը և ադրբեջանցիները ապրեն իրար կողքի: Պարզ է, որ մի նոր բան չի ասվել, և բացահայտում չկա նրա մեջ, որ երկու հարևան պետության գոյատևման լավագույն տարբերակը խաղաղ ապրելն է և առևտուր անելը: Երկարատև արյունալի պատերազմներից հետո խաղաղ ապրելու օրինակները շատ են, իսկ այլընտրանք ուղղակի չկա:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.

«Բայց, արի ու տես, մեկնաբանություններն այլ բանի մասին էին: Բովանդակալից ոչինչ չկար, զուտ վիրավորանքներ և հուզմունք: Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք այդքան սրտացավ են և չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, և ոչ մի զարմանալի բան չբացահայտվեց: Եթե մի կողմ դնենք անիծող երիտասարդ մայրերին, քաղաքականությամբ զբաղվող վիզաժ-մակիաժ-տատուաժ անող տիկնանց, պարզվում է՝ նրանց մեծ մասը բնակվում է ՌԴ-ում, և, օրինակ, Ստավրոպոլ քաղաքից ինքը չի ցանկանում, որ հայերը ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, և թեկուզ գրում է ռուսատառ, բայց իր պատկերացմամբ՝ հայերեն, հաճախ նույնիսկ գերազանց ռուսերենի և հայերենի տիրապետումը չի օգնում լիարժեք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել այդ հայորդին: Մի փոքր մաս էլ բնակվում է ԱՄՆ-ում և, բնական է, նույնպես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի և անընդունելի է համարում իմ ասածը:

Հետաքրքիր մի տեսակ էլ կա, որ աչքի է ընկնում հայհոյանքների շքեղությամբ, և վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից և այդքան արագ էլ անհետանում են, երբ փորձում ես կապ հաստատել և հասկանալ, թե ինչն է այդքան զայրացրել Ստավրոպոլում ապրող, իր էջում Հիսուսի և զենքի նկարներ տեղադրող և մեքենայի սպիդոմետրը վիդեո նկարած այդ հայրենասեր երիտասարդ հայորդուն:

Բայց չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում, պարզ է, որ հանրային մարդը, քաղաքական գործիչը կարող է և պետք է քննադատվի, այն էլ մեր ժամանակներում, երբ նույնիսկ իրենց թոռների և մազերի սանրվածքների շքերթով փայլող կանայք չեն խորշում վերջին հայհոյանքները տալ և լսել:

Հակառակը, թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց  ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու»։

Տպել
1131 դիտում

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար