Հանդիպելով անձանց՝ նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի և Երևանի ակցիաներին․ 1 անձ ձերբակալվել է

22/05/2024 schedule16:44

Տավուշում և Երևանում տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։

Այս մասին հայտընել են Քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․-ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար ՝ ինչ–որ պաշտոնատար անձի կաշառք տալու համար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալու փորձը) նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որը, պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում Գ․Ղ․-ի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ձեռագիր գրառմամբ «A4» ֆորմատի 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր գումարներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ այն մասին, որ Գ․Ղ․-ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները:

Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում կայացվել է հավաքին մասնակցելուն այլ անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու հանցավոր արարքի կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու որոշում։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
1219 դիտում

Իմ լավ ընկեր, հազար ափսոս. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Երևանյան նախաճաշ. Աննա Հակոբյանը դուստրերի հետ տեսանյութ է հրապարակել

Հրաձգություն ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում. 3 մարդ է զոհվել, տուժածների թվում ոստիկաններ կան

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 22-ին, ժամանակացույց

Կարևոր քայլ է. Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Քննիչների՝ հարսանիքի պատճառով գործողություներ չիրականացնելու փաստաբանի պնդումները անհիմն են, մանիպուլյատիվ. Աբրահամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենյան

Տեղի է ունեցել ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. Այման ալ Սաֆադին ողջունել է Պաղեստինի պետության ճանաչումը

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար. ՄԻՊ

Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու հայտարարությունը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

ՀՀ տարածքում կան միակողմանի գործող ճանապարհներ. Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը փակ է

Հաղարծին վանական համալիրի ճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված՝ երկկողմանի փակել ճանապարհը

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ. տղամարդը հիվանդանոցում մահացել է

Շարժումը որևէ հեռանկար չունենալով մարելու է՝ դառնալով պետականության դեմ պայքարած հերթական ձախողվածը. Հարությունյան

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու հայտարարությունը

Սամվել Շահրամանյանը նոր մեքենա ունի. Գալստանյանն իրենն է նվիրել

Կոտրել են ապակին և 2-րդ հարկի ննջասենյակից 55 հազար ԱՄՆ դոլար գողացել

Այս մարզադաշտը կարող է արդեն ընդունել լուրջ մրցաշարեր. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

«Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն, ստացել դրական գնահատական (տեսանյութ)

Տիգրան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը. ինչ է ասել Ուրսուլա ֆոն դեր Լայենը

Տուգանք՝ պատերին գովազդային թռուցիկներ փակցնելու համար. ինչ է տեղեկացնում Երևանի քաղաքապետարանը (տեսանյութ)

Հայրերը կռվել՝ միմյանց քարերով հարվածել են, որդիներն՝ իրար դանակահարել. կան ձերբակալվածներ

Որտե՞ղ է երեխուս շապիկը, ո՞ւմ ավտոյի բագաժնիկում, ո՛վ ես դու, Սուրեն, որ Գեորգին լինես, թողեք հանգիստ մեզ. զոհվածի հայր

ՄԻՊ-ն ու աշխատակազմը քաղաքական գործիչների կողմից ենթարկվում են սպառնալիքների և հարձակումների. հայտարարություն

Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական նորագույն MR-SAM ՀՕՊ համակարգով. «Bulgarian military»

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. քննարկվել են համագործակցության հեռանկարները (լուսանկարներ)