Իրանի քաղաքացին ԱՄՆ վիզաներ ձևակերպելու պատրվակով ավելի քան 112 մլն դրամ է հափշտակել. գործն ուղարկվել է դատարան

27/06/2024 schedule11:22

Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112 միլիոն 392 հազար 966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան։ 

Նպատակադրվելով նույն եղանակով Հայաստանի Հանրապետությունում հափշտակություն կատարել՝ մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին, անձանց մոտ վստահություն ստեղծելու և մոլորության մեջ գցելու նպատակով, միգրացիոն խորհրդատվություն և տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ 

Սկզբնական շրջանում չկարողանալով հավաքագրել հաճախորդների՝ հիշյալ անձը 2021թ․ գարնանը ընկերությունում աշխատանքի է ընդունել մի քաղաքացու, ում հանձնարարել է հիշյալ ընկերության մտացածին գործունեության վերաբերյալ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերում վճարովի գովազդներ տեղադրել։ Արդյունքում` 2021թ․ մայիսի 10-ից մինչև 2022թ․ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ գրասենյակ է այցելել ՀՀ քաղաքացի 70 անձ։ 

ԻԻՀ քաղաքացին, ներկայանալով իբրև Մեծ Բրիտանիայի Թագավորությունում մեծ համբավ ունեցող, միգրացիոն փաստաբան-խորհրդատու Սոհրաբ Սադեղի անվամբ, իբրև թե ԱՄՆ դեսպանատան աշխատակից, ԱՄՆ և Կանադայի դեսպանատների հետ համագործակցող անձ՝ ԱՄՆ և Կանադա մեկնելու համար վիզաներ ձևակերպելու կեղծ պատրվակով հիշյալ քաղաքացիներից խարդախության եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 112 միլիոն 392 հազար 966 ՀՀ դրամ գումարի տարբեր արժույթներ և հափշտակել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Նույն անձի կողմից նույն սխեմայով կատարված խարդախությամբ 86 այլ քաղաքացիներից ընդհանուր շուրջ 157 մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործը, մեղադրական եզրակացությամբ, ավելի վաղ՝ 2022թ․ դեկտեմբերին, ուղարկվել էր դատարան»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Տպել
346 դիտում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են

ՀՀ գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Դմիտրո Կուլեբայի գրառումը

Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Ընդգծվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը. մանրամասներ Միրզոյան-Բորել հանդիպումից

Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը շարունակում է փակ մնալ. այլընտրանքային ավտոճանապարհ է գործում

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կրկին քարոզարշավ կմեկնարկի

Ճապոնիան առաջին անգամ կին գլխավոր դատախազ կունենա (լուսանկար)

Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Մահացել է Անահիտ Չարենցը

Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար պետական պատվերով է իրականացվում (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին