Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան

27/06/2024 schedule13:20

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին:

Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է.

«Հարգարժա՛ն գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ, որ սկիզբ դրեց հույսի, փոփոխությունների և ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին:

Թավշյա հեղափոխությունը մի պահ էր, երբ Հայաստանի ժողովուրդը համախմբվեց` պահանջելով վերջ տալ կոռուպցիային և ավտորիտարիզմին: Այս հեղափոխությունը միայն առաջնորդներ փոխելու մասին չէր. այն Հայաստանի քաղաքական լանդշաֆտը հիմնովին վերափոխելու մասին էր:

Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը և օրենքի գերակայության խթանմանը: Հետհեղափոխական ամենակարևոր ձեռքբերումներից մեկն ընտրական համակարգի հիմնանորոգումն է: Հայաստանի կառավարության կողմից ջանքեր են գործադրվել ապահովելու, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ: Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» օրենքն էական փոփոխությունների են ենթարկվել: Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան:

Դատական իշխանության անկախության ամրապնդումը եղել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հիմնաքարը: Քայլեր, ինչպիսիք են դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգումը, ձեռնարկվել են` երաշխավորելու, որ այդ պաշտոններում ընտրության գործընթացն արժանիքահենք է և զերծ քաղաքական ազդեցությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին: Ոստիկանության ոլորտում իրականացված հավակնոտ բարեփոխումները, հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը և կոռուպցիոն դրսևորումների դեմ խիստ միջոցառումների նախաձեռնումը նպաստել են կոռուպցիայի կանխարգելմանը և հակազդմանը` ստեղծելով ավելի թափանցիկ և հաշվետու դատական ու իրավապահ մարմիններ:

Զգալի առաջընթաց է գրանցվել լրատվամիջոցների ազատության ապահովման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել անկախ լրագրությունը խթանելու ուղղությամբ: Արդյունքում Հայաստանը 180 երկրների շարքում 43-րդն է ԶԼՄ-ների ազատության ինդեքսում 2024 թվականի դրությամբ և ամեն տարի անընդմեջ բարելավել է իր վարկանիշը:

Հարգելի՛ գործընկերներ, պատերազմը ժողովրդավարության ամենամեծ թշնամին է: Այդուհանդերձ, այս մարտահրավերը չի խանգարել Հայաստանի կառավարությանը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումներն անվտանգության հետ կապված խնդիրներին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հետագա հարձակումներից հետո հայ հասարակության շրջանում քննարկվում էր, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը բացառում են միմյանց, և հնարավոր չէ լինել ուժեղ երկիր` լինելով ժողովրդավար: Չնայած անվտանգության հետ կապված բոլոր դժվարություններին` հայ ժողովրդի պատասխանն այս բանավեճին հստակ էր: Ժողովրդավարությունն ու անվտանգությունը չեն հակասում, ավելի շուտ լրացնում են միմյանց: Ժողովրդավարությունը Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է, և այն ամուր կանգնած է Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության խրամատում:

Հարգելի՛ գործընկերներ, չնայած զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը շարունակվում է: Հիմքերը դրված են, բայց մեզնից է կախված, թե ինչ կկառուցենք այդ հիմքերի վրա: Այս բարեփոխումների հաջողությունը կախված է Հայաստանի կառավարության քաղաքական կամքից: Մենք պետք է հավատարիմ մնանք ժողովրդավարության սկզբունքներին` ապահովելով, որ մեր ինստիտուտները լինեն դիմակայուն և արձագանքող բոլոր քաղաքացիների կարիքներին:

Գործընկերնե՛ր, 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները մեր ժողովրդին կանգնեցրել են ավելի լուսավոր, ավելի ժողովրդավարական ապագայի ուղու վրա: Եվ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի մեր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և այնպիսի հասարակություն կառուցելու համար, որտեղ գերակայում են ազատությունը, արդարությունը և հավասարությունը:

Շնորհակալություն»:

Տպել
317 դիտում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են

ՀՀ գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Դմիտրո Կուլեբայի գրառումը

Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Ընդգծվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը. մանրամասներ Միրզոյան-Բորել հանդիպումից

Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը շարունակում է փակ մնալ. այլընտրանքային ավտոճանապարհ է գործում

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կրկին քարոզարշավ կմեկնարկի

Ճապոնիան առաջին անգամ կին գլխավոր դատախազ կունենա (լուսանկար)

Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Մահացել է Անահիտ Չարենցը

Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար պետական պատվերով է իրականացվում (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին