Ջազ-ներկայացում Պրիստլիի մոտիվներով կամ «թռցրու ինձ լուսին»

27/06/2013 schedule08:56

Պրեմիերա «Էդգար Էլբակյան» թատրոնում

6-2Սա եւ դրամա է, եւ կատակերգություն, բայց ոչ տրագիկոմեդիա: Ավելի ճիշտ` սոցիալական կատակ-ներկայացում լուրջ թեմայով: Իմպրովիզացիա Պրիստլիի «Սկանդալային պատմություն` կատարված Միստր Կետլի եւ Միսս Մունի հետ» ( 1956թ.) պիեսի հիման վրա: Ջազ-ներկայացում, որովհետեւ տարերքը ազատությունն է, իմպրովիզացիա ազատության շուրջ (մարդկային եւ ոչ միայն): Ներկայացման կերպար Շառլատան բժիշկի բառերով` կաղապարված Ես-ը վերջապես իր տեղը կզիջի առաջնային գիտակցական Ես-ին:

 Այստեղ աշխատում է դիմակների թատրոնի սկզբունքը. տեղի է ունեցել էության եւ դերի տարանջատում:

Քաղաքը (կամ աշխարհը, ինչպես ուզում եք )` Պանթեոն, մարդիկ` խամաճիկներ (դիակը կոպիտ կհնչեր): Եկել է ժամանակը, որ նրանք հանդիպեն կյանքի հետ, որը իրենց բանկային, հիմնադրամային մատների արանքով սողում եւ դառնում է անորսալի: Էլբակյանի Ազատ Ճայը «փոքր մարդն է», այս հասկացության այն իմաստով, որը նա ստանում է բուրժուական հասարակարգի տոտալիտար եւ մոնոպոլիստական դարաշրջանում: Անհատականությունը կորցրած խամաճիկը վերջապես որոշում է դառնալ իր սեփական որոշումների եւ գործողություների տերը: Նա չի ուզում լինել համակարգի մարդ, այլ ուղղակի ուզում է ապրել, սիրել, զգալ: Նրա ազատությունը` ճնշող կաշկանդվածության արդյունք է: Սա ընտրություն կատարելու վերջին փորձն է:

«Ինչպես Շոպենհաուերն է ասել. «Հասարակական կյանքը անվերջ խաղարկվող կատակերգություն է, եւ մարդը դառնում է այս կատակերգության պերսոնաժը, երբ նրա Գոյը հանրային բնույթ է ստանում»: Այս ներկայացման հերոսն է մարդը եւ նրա սոցիալական դիմակը: Անհեթեթ, բայց բնորոշող անունով, ինչը առանձնակի կոլորիտ եւ գրոտեսկ է հաղորդում կերպարներին: Կենցաղային ստանդարտի աղացով անցած մարդիկ` Ժան Ժավելը, Գամփռը, Շառլատան բժիշկը: Սա այն ագրեսիվ ֆոնն է, որից առանձնանում է Արմեն Էլբակյանի հերոսը: Ինչպես նկատում է Միսս Լուսին Մերկուրին (Աննա Էլբակյան) ` նրա մեջ արթնանում է ազատ ճայը ( հիշենք Ռ.Բախի նմանատիպ պերսոնաժին):

Առանձնակի ուզում եմ անդրադառնալ Աննա Էլբակյանի դերակատարմանը: Այս դերասանուհին աչքի է ընկնում բացառիկ արտիստիկ հմայքով, որը մագնիսական ազդեցություն է գործում հանդիսատեսի վրա: Ընդհանրապես Աննա եւ Արմեն Էլբակյաններ զույգը պատկանում է դերասանական արվեստի վերջին մոհիկանների շարքին , որոնց խաղը առանձնանում է իր ներքին եւ արտաքին գծանկարով: Այսօր քիչ են նման դերասանները, որոնք կարողանում են հավասարակշռել գրոտեսկի եւ հոգեբանական խաղի եզրագիծը, որոնց խոսքը համապատասխան է ժեստին, իսկ ժեստը օդը չի սղոցում (Վ.Շեքսպիր «Համլետ»): Աննա Էլբակյանի արտիկուլյացիան, Արմեն Էլբակյանի հստակ եւ իմաստային խոսքը դասական թատրոնի կարոտախտ են առաջացնում: Ներկայացումը լրացնում են այս զույգի պլաստիկ էտյուդները, որոնք «Թռցրու ինձ լուսին» երգի ջազային վարիացիաների ներքո աշխուժություն են առաջացնում հանդիսատեսի շարքերում: Բեմադրության թեմատիկ խորությունը չի ծանրացնում ներկայացման ռիթմը եւ դինամիկան, ահա ինչու այն ջազային իմպրովիզացիայի տպավորություն է գործում:

Վարպետությամբ են կրում իրենց դիմակները քաղցրիկ Քենդի- Լիլի Էլբակյանը, Ժան Ժավել -Ստեփան Շահինյանը, Բժիշկ Շառլատան-Հակոբ Հակոբյանը:

Ներկայացումը կատարում է իր առաքելությունը. այն հանդիսատեսի մտքի եւ հոգու հետ երկխոսություն է սկսում, շատ ծանոթ եւ հավերժական թեմայի շուրջ:

Քրիստինե Պողոսյան
Թատերագետ

Հատուկ «ՀԺ»-ի համար

Տպել
465 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ