Ծեծի է ենթարկվել լրագրողը. հարձակում «Չորրորդ իշխանության» խմբագրության վրա

30/04/2016 schedule14:58

Երեկ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում դաժան ծեծի է ենթարկվել թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը։ Իսկ ծեծի պատճառը թերթի ապրիլի 25-ի համարում տպագրված  լուրն է եղել՝ «Կառլոս Պետրոսյանն «աշխատավարձով» կառուցում է հերթական առանձնատունը» վերնագրով։

Ինչպես թերթին հայտնած են եղել Ներքին Զեյթունի Փափազյանի փողոցի բնակիչները, իրենց բակի բնակչուհի Մարգո Դալլաքյանին պատկանող տնամերձում, առանց տանտիրոջ համաձայնության, Ազգային անվտանգության ծառայության պետ  Կառլոս Պետրոսյանն իր համար առանձնատուն է կառուցում։ Հրապարակման հաջորդ օրը «ՉԻ» խմբագրություն է ներկայացել Գեղամ Պետրոսյան ներկայացած մի քաղաքացի եւ հայտարարել, որ այդ հողակտորն արդեն մեկ տարի է իր սեփականությունն է եւ երդվել, որ ո՛չ տնամերձը Կառլոս Պետրոսյանի հետ կապ ունի, ոչ էլ ինքը։ Սույն հավաստիացումներից հետո, «Չորրորդ իշխանությունն» իր երեկվա համարում տպագրել է Գեղամ Պետրոսյան ներկայացած մարդու պնդումը, բայց եւ ավելացրել, որ քանզի իրենք Գեղամ Պետրոսյանի անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չեն տեսել՝ առայժմ ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանությունից։

Երեկ, ժամը 17-ի սահմաններում, «ՉԻ» խմբագրություն է այցելել Գեղամ Պետրոսյան ներկայացած անձը՝ իր հետ բերելով «շկաֆի» գաբարիտներով մեկին, եւ երկուսով, առանց ավելորդ նախաբանի, հենց խմբագրության շենքում, հարձակվել են լրագրող Մհեր Ղալեչյանի վրա՝ ասելով, թե տպագրած հերքումն իրենց սրտով չի։ «Ու երբ ես նրանց ասացի, որ այդ դեպքում եւս կա հարցի լուծում, եւ իրենք կարող են դիմել դատարան, նրանք ինձ պատասխանեցին, որ իրենք ոչ թե դատի կտան, այլ կտան՝ ինձ կսպանեն»,- երեկ դեպքի մանրամասները մեզ պատմեց Մհեր Ղալեչյանը։ Սպանելու խիստ պատասխանատու նախաբանից հետո, խմբագրություն ներխուժած անձինք սկսել են դաժանաբար ծեծել լրագրողին՝ նրա գլխին խփելով ձեռքի տակ եղած հնարավոր ամեն ինչով։ Մենք «ՉԻ» խմբագրություն հասանք այն պահին, երբ շտապօգնության բժիշկներն առաջին օգնությունն էին ցույց տալիս ամբողջովին արյան մեջ գտնվող լրագրողին։ Մեզ հետ զրույցում բժիշկներից մեկն ասաց, որ Մհերը ստացել է միջին ծանրության վնասվածք (բավականին խորը բացվածք կար գլխի վրա)։ Իսկ հետագա բարդությունների հնարավորության մասին,  ըստ բժիշկների, կարելի կլինի եզրակացություններ անել միայն ստացիոնար ստուգում անցկացնելուց հետո։ Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո,  երեկ Մհեր Ղալեչյանին տեղափոխեցին «Արմենիա» հանրապետական հիվանդանոց։ Իսկ արդեն ժամը 19-ին (դեպքի մասին ոստիկանություն է ահազանգվել անմիջապես) «ՉԻ» խմբագրություն եկավ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Դավիթ Զաքարյանը՝ օպերատիվ խմբով։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ լրագրողական աշխարհը կարող է հանգիստ լինել՝ իրենք իրենց գործը լավ գիտեն։ 

Ինչեւէ, դեպքի կապակցությամբ մենք ստացանք նաեւ «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի մեկնաբանությունը¬ «Գեղամ Պետրոսյան ներկայացած անձը երկու օր է՝ գալիս  է խմբագրություն եւ ասում, որ ԿԳԲ-ն ահա արդեն քանի օր է՝ իրեն տեռորի է ենթարկում։ Նախ, ի՞նչ իրավունք ունի Կառլոս Պետրոսյանը տեռորի ենթարկել անկապ մարդկանց, որ նրանք էլ ահաբեկված գան խմբագրություն։ Եթե թերթում տպագրված լուրը Կառլոս Պետրոսյանի հետ որեւէ կապ չուներ, ապա ընդունված քաղաքակիրթ ձեւ կա՝ զանգահարում, կամ գալիս են խմբագրություն եւ, ներկայացնելով անհրաժեշտ փաստարկները, հերքում են պահանջում։ Չնայած, ԿԳԲ-ի մեթոդները, 100 տարի է, հայտնի են. չի բացառվում, որ հենց իրենք են այդ Գեղամ Պետրոսյան ներկայացածին ասել՝ դու գնա, վերցրու քեզ վրա, մենք տեր ենք»։

Նաիրա Զոհրաբյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի ապրիլի 30-ի համարում

Տպել
4760 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ