Մի օր սպառվելու է հավերժության անհաշիվ ժամանակը. «Սասունցի Դավիթ» vs «Նահապետի Աշունը»

02/09/2016 schedule18:30

«Սասնա ծռեր» խմբի գործողությունը՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելը, դեպքերի հետագա զարգացումը Խորենացի փողոցում, հող ստեղծեց զուգահեռներ, սցենարի կրկնություն փնտրել ժամանակակից Հայաստանի պատմության եւ «Սասունցի Դավիթ» էպոսի միջեւ, ժամանակակից տարածություն բերել Խորենացու «Ողբը»:

Նմանություններն ակնհայտ էին: «Սասնա ծռեր» խմբի գործողությունները, ինչպես եւ էպոսի հերոսներինը, իռացիոնալ էին: Թե՛ էպոսի, թե՛ Ծռերի արարքները հակասում են գործող քաղաքական կանոններին, ողջախոհությանը: Հայկական էպոսի հերոսները «ծուռ» են, խենթ, նաիվ, նրանց արարքներն անսովոր են, ծիծաղ, զարմանք են առաջացնում (տե՛ս՝ հուլիսի 23-ի ասուլիսը ՊՊԾ գնդի ներսում):

«Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները չափազանց նման են բուն էպոսի հերոսների գործողություններին՝ բարոյականության արժեվորման գրեթե բացարձակացում, թշնամու նկատմամբ չհիմնավորված մեծահոգություն, անշրջահայաց, անհիշաչար ու չափից դուրս հանդուրժողական վերաբերմունք, իշխելու, նվաճելու, տիրելու կամքի բացակայություն:

Եվ էպոսի բովանդակությունն էլ ինչ-որ չափով դարձավ փողոց դուրս եկած քաղաքացիների գործողությունների ուղեցույցը: Ամեն դեպքում, հանրահավաքներին՝ որպես ուղերձ, հնչում էր Սասունցի Դավթի հայտնի կոչը՝ Մսրա Մելիքի զորքին.

Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիեր թամբե՛ք,
Ով թամբել է՝ զենքե՛ր կապեք,
Ով կապել է՝ ելե՛ք, հեծե՛ք.
Չասեք՝ Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց:

Էպոսում, ինչպես 21-րդ դարի Հայաստանում, նույնական են ոչ միայն հերոսները, այլեւ պատմական միջավայրը. տարօրինակ է սեփական երկրի պաշտպանության հանդեպ սասունցիների անհոգ վերաբերմունքը: Սասունը շրջապատված է թշնամիներով, սակայն չունի ո՛չ մեծաթիվ զորք, ո՛չ զորավարներ, ո՛չ պաշտպանական ժամանակակից կառույցներ, ո՛չ էլ լուրջ, ուսերին գլուխ ունեցող ղեկավարներ, որոնք մտահոգ են երկրի մասին: Սասունը հարկատու երկիր է: Հերոսները փոխարինում են մեկը մյուսին, սակայն չի փոխվում Սասունի կարգավիճակը. Սասունը այդպես էլ մնում է հարկատու երկիր:

Թե՛ էպոսում, թե՛ «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններում էլ ավարտը գրեթե նույնն էր. Էպոսում Մհերը նեղացավ ու փակվեց Ագռավաքարում: Ծռերին կարելի է իդենտիֆիկացնել Մհերի հետ. Մհերը դուրս եկավ քարանձավից, փորձեց ինքը ավերել եղածն ու շինել նորը, բայց կամավոր հանձնեց զենքը եւ գիտակցված գնաց ու դարձյալ փակվեց բանտում...

Եթե Ծռերի գործողությունները տեղավորվում էին էպոսի տրամաբանության մեջ, ապա իշխանությունների լռությունը, ոչ ադեկվատ պահվածքը, ավելի ուշ՝ Սարի թաղի խաղաղ բնակիչների ու խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական ուժերի հարձակումը, խմբի անդամների՝ զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանի լեքսիկոնը ոչ մի կերպ չէր տեղավորվում էպոսի կաղապարում: Դա ինչ-որ օտար, անհասկանալի գործողությունների շղթա էր: Բայց եթե Ծռերի գործողությունները հիշեցնում են էպոսը, ապա նույն տրամաբանությամբ՝ իշխանությունների գործողությունները եւս ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ եղել են: Բայց որտե՞ղ: Կարծիքները տարբեր կարող են լինել, բայց ինքս Հայաստանի իշխանությունների, մասնավորապես, այդ իշխանությունը մարմնավորող Սերժ Սարգսյանի եւ Մարկեսի «Նահապետի աշունը» թվում է՝ գրոտեսկային, սակայն իրապատում վեպի գեներալի (Պրեզիդենտի) վարքի միջեւ ակնառու ընդհանրություններ եմ տեսնում: Սերժ Սարգսյանն էլ, ինչպես գեներալը, «...կառավարում էր այնպես, ասես համոզված էր, որ չի մեռնելու երբեք...(էջ 8)»:

Գեներալին, ինչպես Ս. Սարգսյանին, լեգիտիմ նախագահ չեն համարում. «Բանն այն է, իմ գեներալ, որ դուք բոլորովին էլ պրեզիդենտ չեք...Ոչ ոք ձեզ չի համարում օրինական պրեզիդենտ...(էջ 30)»:

Երբ պայթուցիկներով, մահակներով ու արցունքաբեր գազով զինված ոստիկանները հարձակվեցին խաղաղ բնակիչների եւ, ըստ էության, Ս. Սարգսյանի իշխանության դեմ դուրս եկած ցուցարարների դեմ, Ս. Սարգսյանի շնորհակալական խոսքը իրավապահներին նույնականացվում է Պրեզիդենտի խոսքի հետ. «....Մի օր հրահանգեց վարժահրապարակում շարել պրեզիդենտական գվարդիայի բոլոր այն շարքայիններին, որոնք անկարգությունները ճնշելիս առավել աչքի էին ընկել. նա սպա դարձրեց շարքայիններին՝ ցուցամատը շարժելով այս կամ այն աստիճանը շնորհելիս միայն ներշնչանքի ձայնը լսելով. «Դու կապիտան ես: Դու՝ մայոր: Դու՝ գնդապետ: Այսինքն՝ ի՞նչ եմ ասում՝ դու գեներալ ես, իսկ մնացած բոլորը լեյտենանտներ են (էջ 40)»:

«Սասնա ծռեր» խմբի անդամներին Ս. Սարգսյանը նախ անվանեց «զինյալներ», իսկ արդեն իր հայտնի ելույթում՝ «ահաբեկիչներ»: Ինչու՞…«Կարեւորը նրա համար պատժելը չէր. պատիժը նրան չէր բավարարում. նրան պետք էր համոզել ինքն իրեն, որ պալատի (ՊՊԾ-ի. -Լ.Ա.) վրա գրոհող մարդկանց դաժանությունը ժողովրդական անբավականության տարերային պոռթկման արդյունք չէր, այլ կեղտոտ վարձկանների ձեռքի գործը....» (էջ 41):

Իսկ Գեներալի ղեկավարած երկրի եւ ժամանակակից Հայաստանի տնտեսական ու քաղաքական վիճակը գրեթե նույնն է: Հարկային ու մաքսային մարմինների գործողությունները ԶԼՄ-ներում հաճախ բնութագրվում է «տեռոր» եզրույթով: «Գեներալը տեսավ կեսօրվա շոգից շշմած մարդկանց խմբեր, որ քայլում էին մայթի արեւոտ կողմով, որովհետեւ ստվերաշատ մասով ազատորեն զբոսնում էին ստվերից օգտվելու համար վճար գանձող հարկային գերատեսչության պաշտոնյաները ...(էջ 244):

Հայաստանի ընդերքը ավերվու՞մ է, առողջարանային քաղաք Ջերմուկը, Սեւանը էկոլոգիական աղետի առաջ են կանգնած՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պատճառո՞վ: Դա եւս արդեն եղել է. «Կառավարության նոր անդամներն ավելի փառասեր են, վախկոտ, ստորաքարշ, անօգտակար, անպետք՝ արտաքին աներեւակայելի պարտքերի առկայության դեպքում. պարտքերի գումարը գերազանցում էր այն ամենի արժեքը, ինչը դեռեւս կարելի էր վաճառել (էջ 258): «Գեներալը փորձեց հաշտվել իրականության հետ՝ պետության բարգավաճման համար հայրենական հինա եւ այլ դեղանյութեր արտադրող ձեռնարկությունների վերականգնման վերաբերյալ հրովարտակ արձակելով, սակայն իրականությունը հղի էր չնախատեսված անակնկալներով. «Ինչպե՞ս վերականգնել որեւէ արտադրություն, իմ գեներալ, եթե մենք չունենք այլեւս հինայի ծառ, չունենք կակաո, ինդիգո, եթե չի մնացել ոչինչ, բացի ձեր անձնական, անհատնում հարստությունից, որը, սակայն, կորչում է իզուր:...Ոչ մի բան, ձերդ գերազանցություն, չի ստացվի, այս ողջ երկիրը մի գրոշ էլ չարժե, բացառությամբ, իհարկե ծովի, որն այնքան թափանցիկ է ու ախորժալի...Այնպես որ, մտածեք, ձերդ գերազանցություն, մենք պատրաստ ենք ծովն ընդունել այն պարտքերի դիմաց, որ չեն մարի ձերդ գերազանցության նման գործարար հերոսների նույնիսկ հարյուրավոր սերունդները» (էջ 260):

Ու եթե հայտնի է էպոսի ավարտը, ապա հայտնի է նաեւ «Նահապետի աշունը» գործի ավարտը. Կատարվում է գուշակ- պայծառատեսի կանխատեսումը. գեներալը քնում է հավերժական քնով՝ անհաղորդ ցնծության զանգերին, «որ մարդկանց հայտնում էին բարի ավետիսը՝ սպառվեց հավերժության անհաշիվ ժամանակը»: Էջ վերջին…

Հ.Գ. Մեջբերումները Մարկեսի «Նահապետի աշունը» վեպից են: Թարգմանիչ՝ Ռուբեն Հովսեփյան, Երեւան, 2000 թ.:

Լիլիթ Ավագյան

Տպել
7098 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին