Այդպես չէի պլանավորել. բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը՝ իր արագ հաղթանակի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի վերջին մենամարտը նրա համար անսպասելի սցենարով է դասավորվել: Դադարեցվել է հենց առաջին ռաունդում: Իր հարվածից մրցակիցը՝ Ալեքսեյ Տուխտանովը, քթի կոտրվածք է ստացել, մրցավարն էլ տեխնիկական նոկաուտ է գրանցել՝ արձանագրելով Գոռի 6-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում նրա 6-րդ մենամարտում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գոռը նշեց, որ ճիշտ է՝ վստահ է եղել, որ կհաղթի, բայց ոչ այդքան արագ:

«Վերջին մենամարտս չափից շատ կարճ ստացվեց: Այդպես չէի պլանավորել, չէի էլ պատկերացնում: Ճիշտ է՝ տղաներն ասում էին, որ լավ է լինելու, բայց չէի մտածում, որ հենց առաջին ռաունդում կավարտվի: 6-րդ մենամարտս էր, 6-ն էլ նոկաուտով եմ ավարտել: Գնալով ավելի եմ ոգեւորվում, այսպես ասած, ձեռքս բացվում է: Հիմա մի փոքր կհանգստանամ, լարվածությունը կանցնի ու կտրամադրվեմ հետագա մենամարտերին»,- ասաց նա:

Պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակները շարունակում են նաեւ Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը, որոնք Գոռի նման ելույթ են ունենում Punch Boxing փրոմոութերական ընկերության կողմից: Օրերս Աբգարյանը տոնեց իր 9-րդ հաղթանակը 9-րդ մենամարտում: Նրա հաջորդ մարտը լինելու է գոտու համար: Ավագյանն էլ 8-րդ հաղթանակը տոնեց 8-րդ մենամարտում՝ առաջին լուրջ նվաճումը գրանցելով պրոֆեսիոնալ ռինգում. նվաճեց WBC International Silver գոտին: Գոռի համար, սակայն սա ավելորդ շտապողականության պատճառ չէ: Նա համբերատար սպասում է՝ երբ կհասունանա գոտու համար մենամարտելու իր պահը:

«Դե, ինչ-որ օր կամ ամիս նշված չէ: Դա ոչ մեկից կախված չէ, ոչ իմ մենեջերներից, ոչ էլ ուրիշ ինչ-որ մեկից: Դա պահի տակ պետք է ստացվի. վարկանիշս բարձրանա կամ ինչ-որ գոտի ազատ լինի, որ կարողանանք վերցնել, մենամարտել այդ գոտու համար: Կարող է լինել 1 ամսից, կարող է լինել 6 ամսից....»,- ասում է նա:

Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին: Մրցակիցը լինելու է հունգարացի Լասլո Տոտը, որը 25 հաղթանակ ունի՝ 17-ը նոկաուտով: Հնարավոր է՝ մինչեւ այդ Գոռը նաեւ անցողիկ 1 մենամարտ անցկացնի:

Տպել
1526 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են