Հարությունյանը համոզել է՝ իրեն տանեն ԵԱ, իմացել է, որ կհաղթի, անգամ դրոշ է տարել, որ տոնի

19-ամյա ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) վստահ է եղել, որ կհաղթի Եվրոպայի 2019 թ, առաջնությունում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Մասնագետը պատմեց, որ տարվա սկզբին, երբ Հարությունյանը միացել է ծաղկաձորյան հավաքին, ինքը խոսել է նրա հետ, ասել է, որ երիտասարդ է ու գուցե ավելի նպատակահարմար է նախ երիտասրադական առաջնություններում հաստատվել, հետո նոր մեծահասակների կազմում խոշոր մրցումների մեկնել:

«Իր հետ եմ խոսել դեռ հունվարին, ասում եմ՝ գուցե համբերենք, մի հատ մինչեւ 23 տարեկանների մասնակցես, չեմպիոն դառնաս, ասում է՝ չէ, չեմ ուզում, ինձ դրեք գնամ, չեմպիոն դառնամ, գամ: Ասում եմ՝ տղամարդու պես ես ասում, որ չեմպիոն ես դառնալու ասում է՝ այո՛»,- պատմեց մարզիչը:

Կուրղինյանը նաեւ պատմեց, որ մրցավայրում իրենք պարզել են, որ Արսենը նույնիսկ իր հետ դրոշ է բերել, որպեսզի  ոսկի է նվաճելուց հետո գորգում տոնի ձեռքբերումը: Այդպես են սովորաբար ըմբիշներն անում որեւէ մրցաշարում հաղթող դառնալուց հետո:

«Ասացինք՝ դրոշակ ունե՞նք. ճիշտ է՝ փորձառու մարզիկի դեմ է մրցելու, բայց մարդ ես խոսք է տվել (ծիծաղում է): Ասում է՝ ես բերել եմ»,- պատմեց մասնագետը:

Մրցաշարից առաջ Արսենը հավատացել է չեմպիոությանը, սակայն դրանից ընդամենը մի քանի ժամ անց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում էր, որ դեռ չի պատկերացնում, որ հաղթել է: Այսօր ասուլիսի ընթացքում նշեց, որ արդեն գիտակցում է՝ ինչ հաջողության է հասել:

«Զգացողություններս մեծ են, ինձ շատ լավ դիմավորեցին: Արդեն զգում եմ, որ հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում, ուր գնում եմ, ճանաչում են, հարգում են, ինչ գործ ուզում եմ անել, առաջ են գցում (ծիծաղում է)»,- ասաց նա:

Հարությունյանը խոսեց նաեւ եզրափակիչ գոտեմարտի մասին: Ավելի վաղ նա բացատրել էր իր տակտիկան: Պարզաբանել էր, որ ողջ մրցաշարի ընթացքում իր մարտավարությունն է եղել նախ հոգնեցնել մրցակիցներին՝ ուշադրություն չդարձնելով, որ գուցե միավորներ է զիջում, ապա գրոհել: Միայն եզրափակչում է անկանխատեսելիորեն հայտնվել 0-8 հաշվով պարտվողի դերում:

«Տպավորիչ գոտեմարտը եզրափակիչն էր: Ողջ կյանքում կհիշեմ, որ 8-0 պարտվում էի, բայց չընկճվեցի, հավաքվեցի եւ գնացի՝ հաղթելու: Այդ պահին, որ 8-0 պարտվում էի, մտքովս անցավ, հիշեցի՝ որքան եմ տանջվել մարզիչների հետ, ու պետք է հաղթեի անպայման, այդ աշխատանքս չէի ուզում ջուրը գցել»,- պատմեց նա:

Արսեն Հարությունյանի ոսկին միակ մեդալն էր ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում: Գլխավոր մարզիչ Կուրղինյանը նշում է, որ գիտակցում է, որ մեդալների համար չպայքարած բոլոր ըմբիշներն էլ ինչ-որ հարցում թերացել են: Ընդգծում է, որ իր համար կարեւոր նրանց ֆիզիկական պատրաստվածությունն է ու բարոյահոգեբանական վիճակը, որ պատրաստ են ցանկացած մրցման գնալ՝ հաղթելու, իսկ մնացածը կփորձեն շտկել մինչեւ 2020 թ. օլիմպիական խաղեր:

«Մինչեւ Տոկիո կփորձենք այնպես անել, որ իրենք հասցնեն: Նրանք ունեն այդ հնարավորությունները, մեր թիմը պատրաստ է Տոկիոյի ուղեգրեր նվաճել եւ մասնակցել»,- ասաց նա:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունում ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ամռանը Միսկում կայանալիք Եվրոպական խաղերի 4 ուղեգիր է նվաճել՝ 57, 65, 97 եւ 125 կգ քաշային կարգերում: Մարզիչները դեռ չեն որոշել՝ ովքեր են մեկնելու: Այդ հարցը կլուծեն հետագա հավաքների ու մրցաշարերի ընթացքում:

 

Տպել
1204 դիտում

Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք

Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան

Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է

Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ

«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով

Ինքնասպանության փորձը կանխվել է

Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել

Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին

Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում

Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան

Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը

Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ

Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան

Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ

Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է

Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում

Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ

Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց

Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն

Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք

«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում

Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ

Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա

Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին

«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար

ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով

Էրդողանի նյարդերը տեղի են տալիս

Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն

Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ

Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ

Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է

Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են վարժանքների

Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ. Բադասյան

Սյունիքում երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածները 16-ն են

ՄԻՊ-ը շարունակում է այցելել Սյունիքի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին