ՇՄ դատախազը միջնորդել է դադարեցնել Անիի համայնքապետի լիազորությունները. ավագանին դեմ է

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին` Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

ՀԺ-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանն ասաց, որ գրությունը ստացել են, կուսումնասիրեն, կքննարկեն, պահանջված ժամկետում իրենց մոտեցումը կհրապարակեն:

Մինչ այդ հրապարակումը, սակայն Անի խոշորացված համայնքի ավագանին է համայնքապետարանի կայքում հայտարարությամբ հանդես եկել եւ դատախազ Կարեն Գաբրիելյանի որոշումը որակել որպես քաղաքական  հետապնդում:

Մարալիկի Ավագանին մասնավորապես գրել է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է .

Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ։ «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ /հոդված 26/, ուստի ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ  օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին հայտնում է իր դժգոհությունը  այն որակելով որպես քաղաքական  հետապնդում և տալիս իր վստահությունն ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. Օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով: 

Տպել
1708 դիտում

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահվան դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան

Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ

Մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչունը

6 ժամով արգելվել է Կապանի 3, Ծաղկաձորի 2 եւ Երևանի 1 սուպերմարկետի գործունեություն

Անցակետերում կիրականացվեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ (տեսանյութ)

Վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում

Ապրիլի 15-ից կընդունվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերը

«Եվրատեսիլի» ղեկավարները մայիսին կայանալիք համերգ են կազմակերպել

Մեր հերոս բժիշկները․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

COVID-19. գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվին փոխանցվել է 822.549.779.5 դրամ

Արաբկիրում 38-ամյա կին է դանակահարվել. ձերբակալվել է նրա 36-ամյա ծանոթը (տեսանյութ)

Ստուգողական վարժանքներ են անցկացվել տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին