«ОСА АК» զինատեսակը լավագույն միջոցներից մեկն է դարձել ԱԹՍ-ների դեմ պայքարում․ համացանցն արձագանքում է Սարգսյանի փեսային

Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են ապրիլի 21-ին Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը «ОСА АК» զենիթահրթիռային համակարգի միջոցով խոցում Ադրբեջանում առկա իսրայելական «ORBITЕR-3» անօդաչու թռչող սարքը։

Նշենք, որ 2019-ի դեկտեմբերի վերջին ՀՀ-ն խոշոր քանակով ձեռք էր բերել «ОСА АК» հակաօդային պաշտպանության համար նախատեսված զինատեսակից, որը տեղում մոդեռնիզացվում է։

2 օր առաջ զինատեսակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել էր, թե այն հին է, հանվել է արտադրությունից 1985թ.։ Նրա խոսքով՝ դրա համար ՀՀ Կառավարությունը վճարել է 27 մլն դոլար, սակայն այդ զենքն այդքան չարժեր։ Նա ասել էր, որ զինված ուժերը ունեցել են բազում հնարավորություններ դա ունենալու անվճար։

Իսկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ի պատասխան Մինասյանի՝ տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է տրվել՝ բանակի համար զենք գնելու նպատակով, սակայն այն մինչեւ հեղափոխությունը Հայաստան չէր մտել: Հեղափոխությունից հետո այդ զենքը բերվել է այդ մարդու միջոցներով Հայաստան՝ փակվելով պարտքը:

Երեկ մամուլում նաեւ տեղեկություն տարածվեց, թե Հակոբյանի ասած 15 մլրդ դրամը հատկացվել է հենց այդ զինատեսակը ձեռք բերելու համար, սակայն մի քանի տարի այն Հայաստան չէր հասել, փոխարենը հեղափոխությունից հետո իշխանությունները կարողացել են այդ զինատեսակը ավելի շահավետ պայմաններով եւ ավելի մեծ խմբաքանակով բերել Հայաստան արդեն իսկ վճարված գումարի դիմաց։ 

«ОСА АК» համակարգի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարբեր քննարկումներ են ծավալվել։

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը գրել է, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգում «ОСА-АК», «ОСА-АКМ» զենիթահրթիռային համալիրները իրենց ուրույն տեղն ունեն։

«Այն, իհարկե, արդեն վաղուց չի արտադրվում, սակայն ՀՀ-ում արդիականացում անցնելուց հետո իր առջև դրված խնդիրը կատարում է լավ և լավագույն միջոցներից մեկն է դարձել ԱԹՍ-ների դեմ պայքարում։ 2016 թվականից մինչ օրս տվյալ միջոցներով 10-ից ավելի ԱԹՍ է խոցվել, փաստացի վերջին օրինակը 2020թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանման խոցած իսրայելական անխոցելի համարվող «ORBITЕR-3»-ը։ Իհարկե, այն կարելի է փոխարինել ավելի արդիական այլ միջոցներով, օրինակ՝ «ТОР»-ով, որից ունենք, սակայն՝ քիչ քանակությամբ, և ուղիղ կապ ունի գրպանի պարունակության հետ: Ի վերջո, պետք է հասկանանք, որ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ վեր է ամեն տեսակի անհարթ միջանձնային և ներքաղաքական հարաբերություններից»,- գրել է Գրիգորյանը:

Թեմայի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Հովսեփ Ղազարյանը գրել է.

«Պարզվում է՝ նախկին իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, նույնպես ցանկացել են ձեռք բերել «ОСА АК» տեսակի ՀՕՊ համակարգեր և դրա համար հատկացրել են 30 միլիոն դոլար, սակայն գործարքը ձախողվել է: Արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ Կառավարությունը ավելի պակաս գումարով՝ 27 միլիոն ԱՄՆ դոլարով, կարողացել է ձեռք բերել 15 հատ ավելի, քան եղել է նախատեսված գնել նախկինում ու ավելի արդիական «ОСА АКМ« տեսակի ՀՕՊ համակարգեր:
Միքաել Մինասյանի՝ «բարոյապես հնացած» որակած «ОСА АКМ« ՀՕՊ համակարգով մի քանի օր առաջ հայկական բանակը խոցել է Իսրայելական արտադրության նորագույն «ORBITЕR-3» տեսակի անօդաչու թռչող սարք:

Հարգելի՛ փեսա, այո՛, ինչպես նշում ես, Հայաստանի Հանրապետությունը ունի նմանատիպ ավելի արդիական «Тор-М2К» 5 ՀՕՊ համակարգեր, որոնք նույնպես ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, սակայն արդիական «Тор-М2К» համակարգերի գինը, բազմակի անգամ ավելի թանկ լինելով «ОСА АКМ» համակարգերից, մեր պետությանը հնարավորություն չի տալիս գնել դրանք մեծ քանակություններով, իսկ թե ինչու մեր պետությունը չունի այդ միջոցները, որ գնի արդիական համակարգերը, ավելի լավ կիմանաք դուք և ձեր աները, որի իշխանության 10 տարիների ընթացքում թալանել եք պետությունը, իսկ գողացված գումարները խաղացել կազինոներում և տարել պահել օֆշորներում: Վերադարձրեք ձեր գողացած միլիարդավոր դոլարները, որպեսզի պետությունը կարողանա, ձեր ասած, «բարոյապես մաշված» «ОСА АКМ»-ների փոխարեն ձեռք բերել յուղը վրան «ТОР М2»-ներ:
Ձեր վիդեոյում նշում եք նաև, որ այդ համակարգերը ձեր իշխանությունը հնարավորություն է ունեցել ձեռք բերել անվճար, սակայն չի արել, ստացվում է՝ դուք էն կարգի դավաճան եք եղել, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեզ այդքան վնաս տված և բազմաթիվ հայորդիների մահվան պատճառ դարձած ադրբեջանական ԱԹՍ-ները խոցող անվճար զենքից հրաժարվե՞լ եք։

Բացի դա, Հայաստանը, լինելով պատերազմող երկիր, մեզ համար զենքի վաճառքի բազմաթիվ սահմանափակումներ են գործում, և հաճախ այդ սահմանափակումները շրջանցելու համար պետությունը սպառազինության ձեռքբերումը իրականացնում է օֆշորային ընկերությունների միջոցով, որպեսզի խուսափի այդ սահմանափակումներից: Ի դեպ, նմանատիպ ձեռքբերումների դեմ մինչև վերջերս բողոքում էր միայն Ադրբեջանը, ում վերջերս հաճույքով ընկերակցեցիք դուք:

Հ.Գ. մարդկայնորեն հասկանում եմ Նիկոլ Փաշինյանից ձեր աբիժնիկ մնալու պատճառները, քանի որ հեղափոխության արդյունքում իշխանական պրինցից վերածվեցիք անհայրենիք բոմժի, ուստի ձեր կողմից Նիկոլին քննադատելը համարում եմ շատ նորմալ, ասեմ ավելին՝ շատ տեղերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թերացել է, և կարող եք արդարացիորեն քննադատել:

Այսքան բան չէի գրի, եթե ձեր քննադատությունը լիներ թերացումների ու բացթողումների մասին, որը ինչ-որ տեղ էլ կընդունեի, սակայն Հայաստանը, լինելով պատերազմող երկիր, դուք կպնում եք անվտանգության ոլորտին, ձեր քայլերով փորձում սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ և քաղաքական շահարկումների համար օգտագործում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտները, որը այլ կերպ, քան պետական դավաճանություն որակել հնարավոր չէ»,- գրել է Ղազարյանը:

ԱԹՍ-ն խոցելու տեսանյութը տարածել էր նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ գրելով. «Մեր տղերքը ամեն օր սենց խոցում են հակառակորդին և իրենց ստերը»։

Տպել
20457 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է