Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

13/05/2024 schedule12:16

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ կարևորեց իր առաջին այցելությունը Հայաստան։

Վերջինս արձանագրեց այն դժվարությունները, որոնց Մալթան բախվել է, երբ ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը։

«Երբ Մալթան ստանձնեց նախագահությունը ամենակարճ ժամանակներում, մենք գիտակցում էինք, թե ինչ հսկայական մարտահրավերներ են մեր առջև կանգնած․ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ, ձգձգվող հակամարտությունները ամբողջ տարածաշրջանում, օրենքի գերակայության խախտումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետընթացը։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ն ու իր հիմնական սկզբունքները գտնվում են ճնշման տակ»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ Մալթան հաստատակամորեն հավատում է կազմակերպության վճռորոշ դերին անվտանգությանը ուղղված մարտահրավերներին դիմակայելու հարցում․ «Մալթայի նախագահության գերակա առաջնահերթություններից մեկը կազմակերպության գործունակության ամրապնդումն է, և սա հնարավոր կլինի այն դեպքում, երբ կարողանանք ապահովել ֆինանսական հիմքերը և ինստիտուցիոնալ կառավարումը»։

Բորջին ընդգծեց, որ դա միայն կազմակերպության նախագահի խնդիրը չէ, այլ դրա պատասխանատուն բոլոր՝ 57 պետություններն են, որոնք անհրաժեշտ որոշումների համար քաղաքական կամք ու ճկունություն պետք է ունենան։

«Միևնույն ժամանակ պետք է պահպանել կազմակերպության արդիականությունը՝ որպես երկխոսության հակամարտությունների լուծման և խաղաղության ու անվտանգության հավաքական հանձնառությունը ամրապնդելու առանցքային հարթակ։ Սա անելու համար անհրաժեշտ է բոլոր դերակատարների պատրաստակամությունը ու ակտիվ դերակատարումը»,- նշեց նա։

Տպել
403 դիտում

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը

ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր

ԱՄՆ-ն ուզում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության ասպարեզում․ սենատոր Բեն Քարդին

ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են․ Բեն Քարդին

Դժվար գիշեր էր մեր կուսակցության համար, ժողովուրդը սթափեցնող վճիռ կայացրեց. Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը Երևանից դիմեց Ադրբեջանին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետ կնվազի. անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի

Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան

Մաղթում ենք խաղաղություն և բարօրություն. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ

Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում Իրանի հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան․ Մեհդի Սոբհանի

Մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցեր են քննարկել

Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Սահմանադրությունն ազատության և պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ. Արման Դիլանյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը

Եվրո-2024․ մեկնարկում է քառորդ եզրափակիչը

Փողոցում ավտոմեքենայից կրակոցներ արձակած տղամարդիկ հայտնաբերվել են

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 5-ին

Ճանապարհների գծանշումների տեսանելիությունն ու հաստության գործակիցը ստուգող նոր սարք է փորձարկվել

Առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում. ՄԻՊ

Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ շեշտում եմ ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունը. ԱԺ նախագահ

Մեր Սահմանադրությունը շուրջ 3 տասնամյակում բազում խոչընդոտներ, փոփոխություններ, ոտնձգություններ է հաղթահարել. ՀՀ նախագահ

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը հուլիսի 5-ին նշում է Սահմանադրության օրը. Մայր օրենքը 29 տարեկան է

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ. Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը չի գործում

30-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է