Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության քայլեր կանեն

01/07/2024 schedule18:49

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր մարզպետի հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։

Այս մասին հայտնել են արզպետի աշխատակազմից:

Հանդիպման հիմնական նպատակն է եղել  ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում տեղայնացնելու միջոցով գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը զարկ տալու և առաջնահերթ անելիքները հստակեցնելու համար։

Կարեն Սարգսյանը խոսել է Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունների, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, ներդրումային խոշոր ծրագրերի, գրանցված արդյունքների ու այն կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են նպաստել մարզի գյուղատնտեսության առաջընթացին։

Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրել են Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ուժերով ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։

«Մեր մարզում տարիներ շարունակ մարդիկ վարել են ավանդական գյուղատնտեսություն, որի արդյունքում մենք հիմնականում գործ ունենք նվազ եկամտաբերության ու բարձր ինքնարժեքի հետ։ Համագործակցության մեր նպատակը պետք է լինի՝ ֆրանսիական փորձի հիման վրա զարգացնել այնպիսի մշակաբույսերի ցանքեր, որոնք կապահովեն բարձր եկամտաբերություն ու համեմատաբար ցածր ինքնարժեք։ Նույնը կարելի է կիրառել անասնաբուծության, անասնապահական մթերքների արտադրության ոլորտներում։

Կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ու տեսանելի արդյունքներ գրանցել»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Տպել
376 դիտում

Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

Կոտրել են «Հայփոստ»-ի բաժանմունքի դուռը և սեղանին ամրացված դրամատուփից գողացել զինվորի համար նախատեսված ամբողջ գումարը

Երևանի քաղաքապետարանի սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեի գրասենյակն անորոշ ժամանակով չի աշխատի. ուր պետք է դիմեն քաղաքացիները

Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից. Ալեքսեյ Օվերչուկ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմենք աղետի վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանն ու 5-րդ հարկի շքամուտքից նետել ցած

Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը. փոխվարչապետ

Պուտինն ու Ալիևը Աստանայում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ստրասբուրգում քննարկվել են իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Մինչև 2024-ի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանը՝ Ֆրեդերիքսին

Էրեբունիում մեկ ամիս մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի միակողմանի կլինի

Ոստիկանության անունից համացանցում փորձում են գումարներ շորթել. ինչ են պահանջում քաղաքացիներից օտար լեզվով խոսող անձինք

Պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո քննարկման ընթացակարգ է նախաձեռնվել. ՄԻՊ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը. կան տուժածներ

Քաղաքացին շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել 47-ամյա տղամարդուն, դրսևորել դաժան վերաբերմուք․ նախաքննությունն ավարտվել է

Որոնվում են մայրն ու 5 երեխաները. նրանք տաքսիով մեկնել են Երևան, իջել և հեռացել անհայտ ուղղությամբ

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա, ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է. Միրզոյան

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Իլյա Դարչիաշվիլի (տեսանյութ)

Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել. Ալեն Սիմոնյանը շարունակում է շրջայցը (լուսանկարներ)

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր