Քաղաքացին շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել 47-ամյա տղամարդուն, դրսևորել դաժան վերաբերմուք․ նախաքննությունն ավարտվել է

03/07/2024 schedule17:54

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։

«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55–ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս երեխային նվազագույն կենցաղային պայմանների ապահովման համար միջոցների հայթայթման անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին, օգտագործելով այդ հանգամանքներով պայմանավորված վերջինիս մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, առաջարկել է նրան Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել է հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում:

Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում 55-ամյա տղամարդը 47-ամյա տղամարդուն չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Սպանության ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով՝ նա 47-ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի ժամկետով անասնապահի աշխատանք կատարելու մասին, հակառակ պարագայում նա պետք է վճարի 55-ամյա տղամարդու կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը:

Դրանից կարճ ժամանակ անց 47-ամյա տղամարդու կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է նշված վայրից, իսկ 2018թ․ նոյեմբերի վերջերին, 55-ամյա տղամարդու պահանջով, անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար 47-ամյա տղամարդը մոր հետ տեղափոխվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ, որտեղ բնակվել են անասնագոմի մեջ առանձնացված սենյակում՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից:

55-ամյա տղամարդը, 47-ամյա տղամարդու անձնական կախվածությունը և վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս շահագործումը շարունակելու նպատակով, 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով ստիպել է, որ բացի անասնապահի աշխատանքից, կատարի նաև շինարարական աշխատանքներ և ապահովի անասունների բուժումը։

Անասունների սատկելու դեպքում 55-ամյա տղամարդը մեղադրել է 47-ամյա տղամարդուն և նշել, որ վերջինիս 2.000.000 ՀՀ դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15.000.000 ՀՀ դրամ, ընդ որում, նշված տարիների ընթացքում 47-ամյա տղամարդն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25.000 ՀՀ դրամ գումար:

Այդ ընթացքում 55-ամյա տղամարդը, շարունակելով իր հանցավոր գործողությունները, 2019 թվականի սեպտեմբերին, որպես պարտավորությունների կատարում, ինչպես նաև 47-ամյա տղամարդու նկատմամբ մեղմ վերաբերվելու դիմաց, պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47-ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:

Արարատի մարզի բնակչին հաջողվել է ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նշվածի կապակցությամբ ստացվել են համապատասխան օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո վերջինս և նրա մայրը ներկայացրել են համապատասխան հաղորդումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
783 դիտում

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Բայդենն ու Նեթանյահուն հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում

Շերեմետևոյից 9 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Հուլիսին որքա՞ն կլինի ամենաբարձր ջերմաստիճանը, Վարդավառին տեղումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ. մանրամասնում է Սուրենյանը

Բրիտանիայում ձևավորվել է նախարարների նոր կաբինետը. առաջին անգամ գանձապետարանի կանցլերը կին է

Ֆրանսիան հայտնել է պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

«Յուվենտուս»-ը նոր դարպասապահ ունի

Ուկրաինայի հարցով բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Պեսկով

Բայդենը հայտարարել է, որ կարող է հաղթել Թրամփին ընտրություններում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

ԱՄՆ կոնգրեսականներն աներկբա աջակցություն հայտնեցին ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը