Պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո քննարկման ընթացակարգ է նախաձեռնվել. ՄԻՊ

03/07/2024 schedule18:09

Հուլիսի 3-ին մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին:

«Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ և բավարար քայլեր, իսկ զինծառայողների մահվան պարագայում՝ իրականացնել դրանց հանգեցրած հանգամանքները պարզելու նպատակով արդյունավետ քննություն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի (ծրագիր, քայլերի հերթականություն և այլն) մշակման և իրացման անհրաժեշտությունը:

Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Պաշտպանը հետևողական է ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։

2023 թվականի տարեկան հաղորդմամբ ևս Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով:

Տպել
543 դիտում

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Բայդենն ու Նեթանյահուն հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում

Շերեմետևոյից 9 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Հուլիսին որքա՞ն կլինի ամենաբարձր ջերմաստիճանը, Վարդավառին տեղումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ. մանրամասնում է Սուրենյանը

Բրիտանիայում ձևավորվել է նախարարների նոր կաբինետը. առաջին անգամ գանձապետարանի կանցլերը կին է

Ֆրանսիան հայտնել է պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

«Յուվենտուս»-ը նոր դարպասապահ ունի

Ուկրաինայի հարցով բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Պեսկով

Բայդենը հայտարարել է, որ կարող է հաղթել Թրամփին ընտրություններում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

ԱՄՆ կոնգրեսականներն աներկբա աջակցություն հայտնեցին ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը