ՊՊԾ-ն՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է զարգանա և ուժեղանա. վարչապետ

01/07/2024 schedule19:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ դա կարևոր և սկզբունքային որոշում է, քանի որ այդ որոշմամբ՝ ի դեմս Պետական պահպանության ծառայության, ստեղծվել է պետության անվտանգությունն ապահովող ևս մեկ գործունակ հատուկ ծառայություն:

«Իհարկե, մենք այն տրամադրվածությունը կամ մոլորությունը չունենք, թե դա հնարավոր է անել մեկ-երկու գործողության արդյունքում: Մենք այս ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի Պետական պահպանության ծառայության կարողությունները, հմտությունները, պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին դարձնելու և Ազգային անվտանգության ծառայության կազմից դուրս բերելու որոշման կարևորագույն նպատակներից և ենթատեքստերից մեկն այն էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հիմնական և առանցքային գործառույթների վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունենա:

ք.jpg (556 KB)

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հասկանալիորեն այսքան արագ Պետական պահպանության ծառայությունը չի կարող գործել առանց Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ գործակցության և աջակցության, բայց ընդհանուր առմամբ, միանշանակ աներկբա է, որ դրանով Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղանում է, որովհետև հնարավորություն է տրվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կենտրոնանա իր առանցքային գործառույթների վրա:

«Իհարկե, այն կանխավարկածով, որ պետական մարմիններն ընդհանրապես մեկուսի չեն գործում: Այսօր նույն Պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները չեն կարող գործել առանց մեկը մյուսի: Ընդհանրապես՝ պետական համակարգը չի կարող գործել փոխգործակցությունից դուրս ռեժիմում: Բայց շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հնարավորություն ունենա կենտրոնանալ իր առանցքային և հիմնական գործառույթների վրա: Եվ այս առումով, իհարկե, նաև Պետական պահպանության ծառայությունը, որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է հանրության մեջ կամ որոշակի շրջանակում տարածված մոլորությանը, թե Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը:

«Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ՊՊԾ-ն ապահովում է նաև քաղաքացիների և հանրության անվտանգությունը, իսկ ավելի լայն համատեքստում՝ պետական մարմինների աշխատանքի խաթարումն անվտանգային սպառնալիքներ կարող է ունենալ հանրության, պետության և յուրաքանչյուր անհատի անվտանգության համար:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՊՊԾ-ում բարեփոխումների օրակարգին և ընդգծել, որ այդ բարեփոխումների օրակարգը պետք է հետևողականորեն շարունակել:

«Այդ բարեփոխումների մեջ ամենևին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Նաև ՊՊԾ-ում մենք իրականացնում ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում այդ գործընթացը, որտեղ մենք զուգահեռաբար երկու խնդիր ենք լուծում: Այդ խնդիրներից առաջինը՝ ես ասացի, որպեսզի նման կարևոր ծառայության մեջ գտնվող մարդիկ ունենան պատշաճ վարձատրություն, բայց նաև այդ վարձատրությունն ունենան պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց: Սա, կարծում եմ, մի սկզբունք է, որը պետք է լինի ընդհանրապես ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլ ամբողջ պետական համակարգի գործունեության հիմքում»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունում իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը դրական է նաև այն առումով, որ շատ ծառայողներ հենց իրենց ատեստավորման գործընթացում ի վերջո վերահաստատել են, որ մինչև ատեստավորումն էլ այդ բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ունեցել են, ինչը ծառայության կարևոր գնահատական է:

«Անկախ այդ գործընթացից՝ պրոֆեսիոնալիզմի շարունակական զարգացումը միշտ էլ եղել է օրակարգում, միշտ էլ իրագործվել է, ինչը շատ կարևոր է և գնահատանքի արժանի է այն ըմբռնմամբ, որ ժամանակները փոխվում են, մարտահրավերները և պահանջները փոխվում են, և, իհարկե, այս բնականոն զարգացումը պետք է անընդհատ շարունակվի: Սրա համար մենք պետք է և՛ օրենսդրական, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարած դժվար, բայց կարևոր ու արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն և անվտանգ ծառայություն մաղթել բոլորին և հավելել, որ Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը ևս մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:

Տպել
626 դիտում

Կոտրել են «Հայփոստ»-ի բաժանմունքի դուռը և սեղանին ամրացված դրամատուփից գողացել զինվորի համար նախատեսված ամբողջ գումարը

Երևանի քաղաքապետարանի սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեի գրասենյակն անորոշ ժամանակով չի աշխատի. ուր պետք է դիմեն քաղաքացիները

Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից. Ալեքսեյ Օվերչուկ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմենք աղետի վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանն ու 5-րդ հարկի շքամուտքից նետել ցած

Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը. փոխվարչապետ

Պուտինն ու Ալիևը Աստանայում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ստրասբուրգում քննարկվել են իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Մինչև 2024-ի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանը՝ Ֆրեդերիքսին

Էրեբունիում մեկ ամիս մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի միակողմանի կլինի

Ոստիկանության անունից համացանցում փորձում են գումարներ շորթել. ինչ են պահանջում քաղաքացիներից օտար լեզվով խոսող անձինք

Պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո քննարկման ընթացակարգ է նախաձեռնվել. ՄԻՊ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը. կան տուժածներ

Քաղաքացին շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել 47-ամյա տղամարդուն, դրսևորել դաժան վերաբերմուք․ նախաքննությունն ավարտվել է

Որոնվում են մայրն ու 5 երեխաները. նրանք տաքսիով մեկնել են Երևան, իջել և հեռացել անհայտ ուղղությամբ

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա, ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է. Միրզոյան

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Իլյա Դարչիաշվիլի (տեսանյութ)

Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել. Ալեն Սիմոնյանը շարունակում է շրջայցը (լուսանկարներ)

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում