Գիշերանոթները գտվել են խոհանոցի տարածքում. «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է

01/07/2024 schedule20:29

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Տեսչական մարմնի հաղորդմամբ, մասնավորապես՝ սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և (կամ) արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցը և խոհանոցը գտնվել են նույն վայրում, երեխաների գիշերանոթները գտվել են խոհանոցի տարածքում, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով:

Նշվածից զատ, սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և, հատկապես, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն իրականացվել տարածքի միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Տպել
2542 դիտում

Անունը Պումա կդնեմ, սազում է. վերջին ամիսներին «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի 76 շուն խնամակալ է ունեցել (տեսանյութ)

Գերմանիայում ֆուտբոլի 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

Կանադայի զինված ուժերն առաջին անգամ կին ղեկավար կունենա

Բնակարաններ, հողամասեր, մի քանի միլիոն դրամ. ինչ ունեցվածք է հայտարարագրել Գառնիկ Դանիելյանը

Ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի փոխգործակցության խորացմանը. ԱԳ նախարարը՝ Վրաստանի վարչապետին

Ականատես ենք երկու ինքնիշխան պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը. Միրզոյանը՝ Պապուաշվիլիին

Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

Կոտրել են «Հայփոստ»-ի բաժանմունքի դուռը և սեղանին ամրացված դրամատուփից գողացել զինվորի համար նախատեսված ամբողջ գումարը

Երևանի քաղաքապետարանի սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեի գրասենյակն անորոշ ժամանակով չի աշխատի. ուր պետք է դիմեն քաղաքացիները

Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից. Ալեքսեյ Օվերչուկ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմենք աղետի վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանն ու 5-րդ հարկի շքամուտքից նետել ցած

Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը. փոխվարչապետ

Պուտինն ու Ալիևը Աստանայում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ստրասբուրգում քննարկվել են իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Մինչև 2024-ի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանը՝ Ֆրեդերիքսին

Էրեբունիում մեկ ամիս մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի միակողմանի կլինի

Ոստիկանության անունից համացանցում փորձում են գումարներ շորթել. ինչ են պահանջում քաղաքացիներից օտար լեզվով խոսող անձինք

Պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո քննարկման ընթացակարգ է նախաձեռնվել. ՄԻՊ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը. կան տուժածներ

Քաղաքացին շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել 47-ամյա տղամարդուն, դրսևորել դաժան վերաբերմուք․ նախաքննությունն ավարտվել է

Որոնվում են մայրն ու 5 երեխաները. նրանք տաքսիով մեկնել են Երևան, իջել և հեռացել անհայտ ուղղությամբ

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա, ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է. Միրզոյան

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Իլյա Դարչիաշվիլի (տեսանյութ)

Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել. Ալեն Սիմոնյանը շարունակում է շրջայցը (լուսանկարներ)

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները