37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել

01/07/2024 schedule18:17

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, Երևան քաղաքի 37-ամյա բնակչուհին ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» և «totogaming.am» բուքմեյքերական կայքերում գրանցված մի քանի անձանց խաղային հաշիվներին և դրանց կցված բանկային քարտերի հաշիվներից ելքային փոխանցումներ կատարել իր խաղային հաշիվներին՝ այդ կերպ ստանալով դրանք տնօրինելու, օգտագործելու հնարավորություն:

«Այնուհետև, խաղադրույքներ կատարելու նպատակով, նա անձանց խաղային հաշիվներից գումարներ է ելքագրել՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս:

Նախաքննության տվյալներով՝ վերոհիշյալ եղանակով քաղաքացիներից հափշտակված գումարի չափն ընդհանուր առմամբ կազմում է 1.665.400 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Համակարգչային հափշտակությունը):

Քաղաքացիներին պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, մասնակիորեն փոխհատուցվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
4537 դիտում

Էրեբունիում մեկ ամիս մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի միակողմանի կլինի

Ոստիկանության անունից համացանցում փորձում են գումարներ շորթել. ինչ են պահանջում քաղաքացիներից օտար լեզվով խոսող անձինք

Պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո քննարկման ընթացակարգ է նախաձեռնվել. ՄԻՊ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը. կան տուժածներ

Քաղաքացին շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել 47-ամյա տղամարդուն, դրսևորել դաժան վերաբերմուք․ նախաքննությունն ավարտվել է

Որոնվում են մայրն ու 5 երեխաները. նրանք տաքսիով մեկնել են Երևան, իջել և հեռացել անհայտ ուղղությամբ

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա, ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է. Միրզոյան

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Իլյա Դարչիաշվիլի (տեսանյութ)

Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել. Ալեն Սիմոնյանը շարունակում է շրջայցը (լուսանկարներ)

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խnւլիգանության համար մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ. ՀՀ ԱԽ քարտուղարը` նոր ատոմակայանի կառուցման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջում է Վանաձորի փողոցներով, առևտուր անում խանութներում (լուսանկարներ)

«Արմավիր» ՔԿՀ-ում նույն օրը մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող