Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։
- Պարոն Գրիգորյան, հունիսի 20-ին միջազգային ողջ հանրույթը նշել է Փախստականների համաշխարհային օրը, որն այս տարի նոր բովանդակություն է ձեռք բերել հայերիս համար։ Ի՞նչ կերպով է այն վերաիմաստավորվել Ձեզ համար։
- Այս տարի Փախստականների համաշխարհային օրը, ցավոք, սերտ կապ ունի մեզ հետ և խորը նշանակություն յուրաքանչյուր արցախահայի համար։ Այն վերաիմաստավորվել է վերջին իրադարձությունների բովում, երբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ պատերազմի հետևանքով դեռևս 2020թ․-ին 90 հազար արցախահայեր վախի և ճնշման առկայությամբ ստիպված եղան լքել իրենց տները, իսկ ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում 2023թ․ սեպտեմբերին բռնի ուժի կիրառմամբ Ադրբեջանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը՝ ավելի քան 150 հազար արցախցու զրկելով սեփական հողում ապրելու իրավունքից:
Փախստականների համաշխարհային օրը վերաիմաստավորել է մեր պատկերացումները մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Այս օրը խորհրդանշում է փախստականների հետ համերաշխությունը, սակայն այն ծառայում է նաև որպես վառ հիշեցում այն բոլոր մարտահրավերների, որոնք ծառանում են փախստականների առաջ։ Այն հիշեցումն է այն բանի, որ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն միջոցներ և աշխատել կայուն լուծումների ուղղությամբ՝ պաշտպանելով փախստականների ոտնահարված իրավունքներն ու ապահովելով փախստականների, այդ թվում՝ արցախահայերիս անվտանգ և երաշխավորված վերադարձը։ Այս օրը հիշեցում է նաև միջազգային համագործակցության և աջակցության կարևորության մասին։ Այն պատասխանատվության քող է սփռում յուրաքանչյուրի վրա՝ ապահովելու փախստականների անվտանգ և հուսալի ապագայի կերտումը այն վայրերում, որտեղից տեղահանվել են կյանքի և արժանապատվության սպառնալիքի ներքո։
- Պարոն Գրիգորյան Դուք նշեցիք, որ օրվա խորհուրդը ներառում է նաև հիշեցում փախստականների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ո՞րն է Լեռնային Ղարաբաղի փախստականների առջև ծառացած կարևորագույն խնդիրը:
- Ադրբեջանի ագրեսիվ և պատերազմատենչ քաղաքականության հետևանքով ոճրագործություններից խույս տալու համար իրենց պատմական հողերում բնակություն հաստատելուց զրկված արցախահայերիս առաջ ծառացան մի շարք մարտահրավերներ, որոնցից թերևս կարևորագույնը այսօր մեր անվտանգ վերադարձի խնդիրն է։ Այս խնդիրը ենթադրում է մի շարք առաջնահերթություններ, որոնց լուծման դեպքում միայն հնարավոր կլինի մեր արժանապատիվ վերադարձը։
- Որո՞նք են ձեր նշած խնդրի առաջնահերթությունները, և ինչպիսի՞ լուծումներ կարելի է առաջարկել դրանց հաղթահարման համար:
- Արցախահայերի վերադարձի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ և արժանապատիվ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, և վերջին իրադարձություններն էլ, հիրավի, ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը բնութագրվում է ադրբեջանցիների շրջանում հայատյացության սերմանմամբ, ավելի է բարդացնում խաղաղ գոյակցության և Արցախում տեղահանված հայերի իրենց տները վերադառնալու հեռանկարները: Այս քաղաքականությունը ոչ միայն խոչընդոտում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին, այլ նաև անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ միջազգային անվտանգության մեխանիզմների կոչը դառնում է վճռորոշ: Միջազգային պատկառելի կառույցների ներգրավվածությունը օրակարգային է արցախահայերի պաշտպանությունն ապահովելու և միջազգային մեխանիզմներով նրանց իրավունքները երաշխավորելու համար: Նման մեխանիզմները կարող են ներառել դիտորդական առաքելություններ կամ դիվանագիտական վերահսկողություն՝ վերադարձի գործընթացը վերահսկելու և պաշտպանելու համար:
Ի հավելումն անվտանգության միջոցառումների՝ ջանքերը պետք է կենտրոնանան ատելության ու անհանդուրժողականության դեմ պայքարի վրա:
Ի վերջո, արցախահայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը պահանջում է բազմակողմանի մոտեցում, որը ներառում է անվտանգության միջազգային երաշխիքները և իրավական պաշտպանությունը և կայուն զարգացման նախաձեռնությունները: Այս խնդիրներին համակողմանի և ընդգրկուն կերպով անդրադառնալով և Ադրբեջանին գործուն կերպով միջազգային իրավունքների մի շարք նորմերի և սկզբունքների խախտման համար պատասխանատվության ենթարկելով հնարավոր կլինի կանխել ապագայում նույնօրինակ սցենարն ու իրացնել արցախահայերիս արժանապատիվ և անվտանգ վերադարձի անօտարելի և անհերքելի իրավունքը։
- Խոսելով Փախստականների համաշխարհային օրվա մասին, Պարոն Գրիգորյան, ի՞նչ ուղերձ կամ կոչ կցանկանայիք ուղղել։
- Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում արցախահայությանը, չնայած այն բոլոր զրկանքներին, որ միասին կրել ենք ադրբեջանական հակահումանիստական քաղաքականության պատճառով, զինվել համբերությամբ և տոկունությամբ՝ հաջողությամբ պայքարելու մեր կենսական իրավունքների վերականգնման համար։ Կոչ եմ անում նաև միջազգային հանրությանը ու միջազգային ատյաններին հանել անտարբերության քողը, որը սազական չէ քաղաքակիրթ աշխարհին։ Մենք կոչ ենք անում միջազգային հեղինակավոր կառույցներին համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կանխելու հետագա ծրագրերը ուղղված արցախահայերի ինքնության և իրավունքների դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT