ՄԻՊ-ն արձագանքել է ոստիկանական բաժանմունքում քաղաքացու խոշտանգման մասին ահազանգին

01/09/2023 schedule14:44

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։ 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։

Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության ներկայացրած պաշտոնական հաղորդագրությունը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։ 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ուշ երեկոյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ, ըստ նրա, Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պարեկները խոշտանգել են բերման ենթարկված Ա. Ավագյանին։

Տեսանյութում պատկերված տղամարդը արնաշաղախ պառկած է գետնին, պարեկները բռնել են նրա ձեռքերից, փորձում են օգնություն ցուցաբերել, իսկ հատակին արյան կաթիլներ են։

Տպել
568 դիտում

Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը մարդկային իրականություն է. Օլիվիե Դըկոտինյի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի է

Կանադայի դեսպանության բացումով արձանագրվեց համագործակցության ընդլայնում. ՀՀ նախագահը ընդունել է դեսպան Էնդրյու Թըրներին

Ուկրաինայում հրադադարն անհնար է, քանի դեռ խաղաղ բանակցություններ չեն սկսվել. ինչ է առաջարկել Պուտինը

Ինչու են ամռանը հաճախ անջատում խմելու ջուրը, վատանում է որակը. սպառողները դժգոհում են, «Վեոլիա Ջուր»-ը՝ նշում պատճառները

ԱՄՆ դեսպանն ու սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել են Ջերմուկ (լուսանկարներ)

Աշխատանք ու մամայություն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Պռոշյան գյուղում մեքենաներ են բախվել. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է ամեն տեղ գումար չներդնել

Տեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, ԵՄ առաքելության հետ դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին

Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը