Համաշխարհային բանկը հաստատել է 110 մլն դոլար վարկ՝ աջակցելու ՀՀ «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին

01/07/2024 schedule10:28

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ հաջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։

Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում:

Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է:

Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ, ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։

Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»): Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի  դարձնել բնակչության համար»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։

Տպել
303 դիտում

Տավուշի մարզում հրդեհվել ու ամբողջությամբ մոխրացել է ավտոմեքենա (լուսանկար)

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կայացել է քաղաքացիների ու վարչապետի 7-րդ հեծանվային զբոսանքը (տեսանյութ)

3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից՝ ազգայնականների հաղթանակը կանխելու համար

Եվրո-2024. Նիդեռլանդները քառորդ եզրափակչում է

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Երևանում խստացվել են հուշարձան-շենքերը վերականգնելու մոտեցումները, խախտումների դեպքում կլինեն կոշտ մեթոդներ (տեսանյութ)

Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել

Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա յոթ երկրների ղեկավարների հետ. նրանց թվում են Էրդողանն ու Ալիևը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման քայլերը

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդես»-ի ուղևորները հոսպիտալացվել են

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի. օրակարգը հայտնի է

Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել. Կարեն Գիլոյանը՝ մարզական կարիերան ավարտող Հռիփսիմե Խուրշուդյանին

Տառերի պուրակի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են

Փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ ինչ է հորդորում կանանց պարեկային ծառայության մրցույթը հաղթահարած Անին (տեսանյութ)

Եգիպտոսում բնակելի շենք է փլուզվել, հայտնի է 14 զոհի մասին

Արցախահայերի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է. Գրիգորյան

Ովքեր են Երևանի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ի՝ միլիոններ փոխանցած նվիրատուները, ինչու չկան անձնագրերի համարները

Յուրաքանչյուրից՝ մինչև 400 հազար դրամ. կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, այնուհետ բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Միջազգային քրեական դատարանի նախագահը պատրաստակամ է Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում աջակցել Հայաստանին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին (տեսանյութ)