Ռուսաստանը մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

01/07/2024 schedule10:52

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեկ ամսով անցել է Ռուսաստանին։ Վերջին անգամ Ռուսաստանի Դաշնությունը համակարգել է համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը 2023 թվականի ապրիլին։

Ռուսաստանի գլխավորած Անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 1-ի առավոտյան Նյու Յորքի ժամանակով։ Այն կհաստատի Անվտանգության խորհրդի առաջիկա ամսվա աշխատանքային ծրագիրը։ Դրանից հետո ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հանդես կգա մամուլի ասուլիսով, ապա փակ ճեպազրույց կանցկացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների համար։

Ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումները տեղի կունենան ամսվա կեսերին և նվիրված կլինեն ավելի արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի կառուցմանը, մերձավորարևելյան կարգավորմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ ՄԱԿ-ի համագործակցությանը, ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպություն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, վերջին թեման աջակցություն է ստացել, և այս հանդիպմանը հրավիրված էր ելույթ ունենալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նեբենզյան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում կբարձրացվի կասետային մարտագլխիկներով հագեցած ATACMS մարտավարական հրթիռներով Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հարձակման թեման:

Ընդհանուր առմամբ, մեկ ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի մոտ երկու տասնյակ բաց նիստ և փակ խորհրդակցություններ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամից, այդ թվում՝ հինգ մշտական անդամներից՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Հինգից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ժամանակավոր անդամներն են Ալժիրը, Գայանան, Մալթան, Մոզամբիկը, Կորեայի Հանրապետությունը, Սլովենիան, Սիերա Լեոնեն, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան։

Համաշխարհային կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պատասխանատու է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման համար, և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պարտավոր են ենթարկվել նրա որոշումներին։

Անվտանգության խորհրդում ներկայացված պետությունները ղեկավարում են նրա աշխատանքը հերթով անգլերենի այբբենական կարգով։ Անվտանգության խորհրդում երկրի նախագահությունը տևում է մեկ օրացուցային ամիս։ Հունիսին այդ գործառույթները կատարել է Կորեայի Հանրապետությունը, իսկ օգոստոսին Սիերա Լեոնեն կղեկավարի Անվտանգության խորհրդի աշխատանքները։

Տպել
359 դիտում

ՀՀ տարածքում շարունակում են մնալ փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Տավուշի մարզում հրդեհվել ու ամբողջությամբ մոխրացել է ավտոմեքենա (լուսանկար)

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կայացել է քաղաքացիների ու վարչապետի 7-րդ հեծանվային զբոսանքը (տեսանյութ)

3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից՝ ազգայնականների հաղթանակը կանխելու համար

Եվրո-2024. Նիդեռլանդները քառորդ եզրափակչում է

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Երևանում խստացվել են հուշարձան-շենքերը վերականգնելու մոտեցումները, խախտումների դեպքում կլինեն կոշտ մեթոդներ (տեսանյութ)

Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել

Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա յոթ երկրների ղեկավարների հետ. նրանց թվում են Էրդողանն ու Ալիևը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման քայլերը

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդես»-ի ուղևորները հոսպիտալացվել են

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի. օրակարգը հայտնի է

Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել. Կարեն Գիլոյանը՝ մարզական կարիերան ավարտող Հռիփսիմե Խուրշուդյանին

Տառերի պուրակի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են

Փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ ինչ է հորդորում կանանց պարեկային ծառայության մրցույթը հաղթահարած Անին (տեսանյութ)

Եգիպտոսում բնակելի շենք է փլուզվել, հայտնի է 14 զոհի մասին

Արցախահայերի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է. Գրիգորյան

Ովքեր են Երևանի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ի՝ միլիոններ փոխանցած նվիրատուները, ինչու չկան անձնագրերի համարները

Յուրաքանչյուրից՝ մինչև 400 հազար դրամ. կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, այնուհետ բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է