Շունը մշտապես միզել է 47-ամյա տղամարդու բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ, վերջինս դանակով սպանել է հարևանին

15/03/2024 schedule16:48

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել 2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրում տեղի ունեցած տղամարդու սպանության վերաբերյալ:

Ըստ այդմ՝ քննությամբ պարզվել է, որ նշված հարևանը և տուժողը վերջին շրջանում լարված փոխհարաբերություններ են ունեցել վերջինիս շան պատճառով, քանի որ շունը մշտապես միզել է 47-ամյա հարևանի բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ: 

«Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Իրականացված միջոցառումներով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ վնասվածքներ ստացած անձի ինքնությունը, որը նույն փողոցի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին, ինչպես նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս տուժողի 47-ամյա հարևանն է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արնանման նյութի հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են դեպքի վայրում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ և նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ քննությանը հետաքրքրող հանգամանքների պարզաբանման նկատառումներով։

Դեպքի օրը, երբ 47-ամյա տղամարդը կրկին նկատել է շանը ցայտաղբյուրի մոտ, կրկին վիճաբանություն է առաջացել հարևանների միջև, որի ընթացքում տուժողը հարվածներ է հասցրել 47-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև վերջինս, իր տանից վերցնելով դանակ, գնացել է տուժողի տան բակ, որտեղ դարձյալ վիճաբանել են, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր մասերին ու նետելով դանակը՝ դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 47-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ  հոդվածի (սպանություն) 1-ի մասով նախատեսված հանցագործությունն առերևույթ կատարելու համար։

Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Հարցաքննության ընթացքում վերջինս հաղորդում է ներկայացրել՝ տուժողի կողմից դեպքից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:

Դեպքի բոլոր հանգամանքներն անաչառ և համակողմանիորեն պարզելուն ուղղված քննչական և ապացուցողական գործողությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
1993 դիտում

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել

Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա յոթ երկրների ղեկավարների հետ. նրանց թվում են Էրդողանն ու Ալիևը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման քայլերը

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդես»-ի ուղևորները հոսպիտալացվել են

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի. օրակարգը հայտնի է

Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել. Կարեն Գիլոյանը՝ մարզական կարիերան ավարտող Հռիփսիմե Խուրշուդյանին

Տառերի պուրակի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են

Փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ ինչ է հորդորում կանանց պարեկային ծառայության մրցույթը հաղթահարած Անին (տեսանյութ)

Եգիպտոսում բնակելի շենք է փլուզվել, հայտնի է 14 զոհի մասին

Արցախահայերի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է. Գրիգորյան

Ովքեր են Երևանի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ի՝ միլիոններ փոխանցած նվիրատուները, ինչու չկան անձնագրերի համարները

Յուրաքանչյուրից՝ մինչև 400 հազար դրամ. կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, այնուհետ բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Միջազգային քրեական դատարանի նախագահը պատրաստակամ է Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում աջակցել Հայաստանին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին (տեսանյութ)

Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Ռազմավարական կառավարման նոր համակարգ է մշակվել. Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս

«Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգ հնչեցրած անձը ձերբակալվել է

Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են երկրպագուների ծեծկռտուքի պատճառով

Հրապարակվել են կադրեր, որոնցում «Ֆազ» մականվամբ քրեական հեղինակությանը սպանողը հեռանում է դեպքի վայրից (տեսանյութ)

Կադիրովապետությունն ընդլայնվում է. Չեչնիայի ղեկավարն իր զարմիկներին նշանակել է տարբեր պաշտոններում

Փոքրիկների համար ստեղծում ենք մշակութային լավագույն պայմաններ՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացումը. Ավինյան

Հայտնի են Անահիտ Չարենցի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը

Հանգստյան ուղեգրերի օրերը կրկնապատկելու պատրվակով 68 քաղաքացուց շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար

«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է

Թուրք-սիրիական ճգնաժամը խորանում է. 5-ամյա երեխայի բռնաբարությունն անկառավարելի ցույցեր ու անկարգություններ է բռնկել

Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան