Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

13/05/2024 schedule12:53

Շարունակվում է մայիսի 9-ին Հանրապետության hրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր դեպի հանրահավաքի մասնակիցները։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, որը Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է:

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ի սկզբանե տեղյակ լինելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, 2024 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «Կամազ 54112» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության Հրապարակ: Այնուհետև, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով:

Մասնավորապես, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության Հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև՝ անհանգստություն պատճառելով հրապարակում գտնվող անձանց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
467 դիտում

Ինչ է նախատեսվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն ունեն. Բլինկեն

Քննարկվել են ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման ծառայություններն ու ռազմավարության մշակման գործընթացը

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. տարածքը սահմանազատվել է

Ինչու հունիսի 12-ը «Մարտի 1» չէ. փաստեր, որոնք ծվեն-ծվեն են անում «սրբազան շարժման» ագիտպրոպի փչած փուչիկը

Եվրո-2024. Ֆրանսիան կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում

Երբ Ադրբեջանը կկարողանա ավարտին հասցնել Խաղաղության պայմանագրի տեքստը. ինչ ժամկետ է նշել Ալիևը

ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն չի տրամադրել

Ի՞նչ է ծրագրում Իլհամ Ալիևը. ո՞րն է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների իրական նպատակը. մանրամասնում է Խալաթյանը

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր (տեսանյութ)

100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ինչ ընթացք կունենա Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթության առանցքում. Միրզոյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

Գիշերանոթները գտվել են խոհանոցի տարածքում. «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է

22-ամյա երիտասարդը դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել

Սյունիքի մարզը նոր դատավոր ունի. նախագահը նշանակումներ է արել

Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը

Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը. դրանք ացկացվում են վարչապետի հովանու ներքո

Հայաստանն Էկվադորում արտակարգ և լիազոր դեսպան ունի

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ. վարչապետը՝ Լազար Կոմանեսկուին

ՊՊԾ-ն՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է զարգանա և ուժեղանա. վարչապետ

Նախագահն ու Մերի Փափազյանն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հեռանկարներին

Իսրայելն ազատ է արձակել վերջին ամիսներին Գազայի հատվածում ձերբակալված 55 պաղեստինցիների

Հառիճավանքի գավիթի պահպանված որմնանկարների մակերեսները կմաքրվեն և կամրակայվեն. ինչ այլ նախագծեր են քննարկվել ԿԳՄՍՆ-ում

Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության քայլեր կանեն

ԱԳ փոխնախարարը Ազբեյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը

«Աղ ու հացով» ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ավետ Պողոսյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից

37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել

Կմեկնարկի «Իմ Քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլը

Ջրային պարեկներն ու փրկարները Սևանում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության. ինչ հանձնարարական են ստացել

Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Իրանի քաղաքացու հրահանգով սահմանային արգելապատնեշի մոտ անձը շուրջ 10 կգ թմրամիջոց է փոխանցել. 4 անձ կալանավորված է

Ընդունված է ասել՝ դատական, դատախազական համակարգն անկախ է, բայց պետք է հասկանանք` անկախ է ումի՞ց. Նիկոլ Փաշինյան

Արման Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառած շուրջ 178 միլիոն դրամի վնասը

«Իմ Քայլը» հիմնադրամը ինտերակտիվ դիսփլեյներ է նվիրաբերել Գորիսի թիվ 1 ավագ և Շաղաթի միջնակարգ դպրոցներին (տեսանյութ)

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կլինի իրազեկում. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. հայտարարություն

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 1-ին

ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը