Պուտինը ժամանել է Փհենյան. հյուսիսկորեական զենքի մատակարարումը՝ հանդիպման հիմնական պատճառ

19/06/2024 schedule10:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք։ 

Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներից է լինելու հյուսիսկորեական զենքի մատակարարումը, որն այնքան անհրաժեշտ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։

ՌԴ նախագահին ուղեկցում են նրա պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ տիեզերական գործակալության ղեկավարները։

Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինը կմնա Փհենյանի «Կումսուսան» հյուրատանը, որտեղ վերջին անգամ եղել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը 2019 թվականին Հյուսիսային Կորեա կատարած իր պետական այցի ժամանակ:

Պուտինը վերջին անգամ Փհենյան է այցելել 2000 թվականի հուլիսին՝ իր նախագահական կարիերայի սկզբում: Այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր Կիմ Չեն Իրը՝ այժմյան նախագահ Կիմ Չեն Ընի հայրը։

Ժամանում, գրկախառնություններ, ջերմ զրույց

Պուտինը Յակուտսկից է ժամանել է Փհենյան: Ինքնաթիռի ելքի մոտ Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Ջերմորեն ողջունելով միմյանց ու ողջագուրվելով՝ առաջնորդները միասին քայլել են կարմիր գորգի երկայնքով, որի երկու կողմերում շարված է եղել ԿԺԴՀ ցամաքային, ռազմածովային և օդային ուժերի զինվորներից կազմված պատվո պահակախումբը։

Պուտինի և Կիմ Չեն Ընի շփումը սկսվել է բառացիորեն հանդիպման առաջին րոպեներից. գրեթե հասնելով ավտոշարասյան մեքենաներին՝ առաջնորդները կանգ են առել և որոշ ժամանակ  ինչ-որ բան քննարկել: Այնուհետև Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է իր նախագահական «Աուրուս», սակայն տևական ժամանակ նրանցից յուրաքանչյուրը փորձել է առաջինը մյուսին զիջել նստել մեքենան: Արդյունքում ՌԴ նախագահը լիմուզինով զբաղեցրել է աջ կողմի տեղը, ԿԺԴՀ առաջնորդը՝ ձախը, իսկ ավտոշարասյունը մոտոցիկլավարների պատվավոր ուղեկցությամբ դուրս է եկել օդանավակայանից։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Կիմ Չեն Ընը Պուտինին ուղեկցել է իր նստավայր՝ բարի գիշեր մաղթելով ՌԴ նախագահին։

Հունիսի 19-ին Փհենյանում կսկսվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ԿԺԴՀ պետական այցի հիմնական ծրագիրը։

Կարևոր և զգայուն հարցեր, առանձին հանդիպում

Սա Պուտինի երկրորդ այցն է Փհենյան, առաջին անգամ նա այցելել է ԿԺԴՀ 2000 թվականին։ Ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում սա ՌԴ պետության ղեկավարի երկրորդ այցն է այս երկիր։

Նախագահի պետական այցը հաջորդել է Կիմ Չեն Ընի՝ անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցին։ ԿԺԴՀ ղեկավարն այն ժամանակ այցելել էր Ամուրի մարզ, Խաբարովսկ և Պրիմորսկի տարածքներ, իսկ Վոստոչնի տիեզերակայանում տեղի էին ունեցել բարձր մակարդակի բանակցություններ։

Բայց եթե Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարների անցյալ տարվա հանդիպումը ավելի հավանական էր, որ հիմք կդներ երկու երկրների միջև հարաբերություններին, ապա ներկայիս հանդիպումը միտված է ցույց տալու, որ այդ հարաբերությունները զգալիորեն առաջ են գնացել, և ռազմական կապերը ամրապնդվել են:

Այս հանդիպման ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի բանակների ռազմական համագործակցության հարցերին, բայց ոչ միայն։ Արժե ուշադրություն դարձնել, թե Վլադիմիր Պուտինը կնշի՞, որ Հյուսիսային Կորեան իրականում միջուկային զենք ունի և արտադրում է ժամանակակից զենք։ 2000 թվականին Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած առաջին ուղևորության ժամանակ Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային ակումբի ոչ պաշտոնական անդամ չէր: Եթե անգամ քննարկվի այս թեման, այն, ահավանաբար, կմնա լրատվամիջոցների համար փակ հատվածում:

Այցի պաշտոնական մասը կսկսվի կեսօրին՝ Կիմ Չեն Ընի կողմից նստավայրում Պուտինի դիմավորման պաշտոնական արարողությամբ։ Ավանդույթի համաձայն կհնչեն երկու երկրների օրհներգերը, կանցնի պատվո պահակախումբ, իսկ բանակցություններին մասնակցող պատվիրակությունները կներկայացվեն ղեկավարներին։ Այնուհետեւ նստավայրում տեղի կունենա համատեղ լուսանկարահանման արարողություն և կսկսվեն ռուս-կորեական բանակցությունները։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ նշել էր, որ այցի ծրագիրը շատ հարուստ է, նախատեսվում են բանակցություններ տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ ընդլայնված ձևաչափով, և որ ամենակարևորն է՝ ոչ ֆորմալ անհատական շփում Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև։ 

«Ի դեպ, բավականին շատ ժամանակ է հատկացվելու առաջնորդների միջև ոչ պաշտոնական հաղորդակցությանը, քանի որ այդ բանակցությունների ընթացքում, որոնց կարող են ներգրավվել պատվիրակությունների առանձին անդամներ, կքննարկվեն ամենակարևոր, ամենազգայուն հարցերը»,- նշել է Ուշակովը։ 

Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, բնական պաշարների նախարար Ալեքսանդր Կոզլովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը, պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը, Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը և Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։

Բանակցությունների թեմաները

Առաջիկա բանակցությունների օրակարգը բավականին ընդարձակ է՝ ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ինչպես նաև անվտանգության և միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերում։

Կարևոր է երկկողմ առևտրի ոլորտում ձեռք բերված դրական միտումների համախմբումը, կարծում են Կրեմլում։

«2023 թվականին ապրանքաշրջանառությունը, ըստ մեր վիճակագրության, աճել է 9 անգամ՝ հասնելով 34,4 միլիոն դոլարի, ուրվագծվելու են մարդասիրական կապերի վերականգնման ուղիները, որոնք դադարեցվել էին համաճարակի համատեքստում Կորեայի իշխանությունների խիստ միջոցառումների պատճառով», - ավելի վաղ ասել է Ուշակովը՝ նշելով, որ Ռուսաստանից դեպի Կորեա զբոսաշրջիկների հոսքն ավելանում է, ստեղծվում են մարդատար օդային և երկաթուղային կապեր, զարգանում են մարզական և մշակութային կապերը։

Բանակցություններում, ըստ նախագահի օգնականի, «զգալի ուշադրություն է դարձվելու միջազգային օրակարգի քննարկմանը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված անժամկետ պատժամիջոցների ռեժիմի վերանայման օգտին:

Կեսօրից հետո նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում, իսկ բանակցություններից հետո ՌԴ նախագահն ու ԿԺԴՀ ղեկավարը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Ամենակարևոր փաստաթղթերից մեկը Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն է, որը հունիսի 11-ին  ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Համաձայնագիրը կփոխարինի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև 1961, 2000 և 2001 թվականներին ստորագրված հիմնարար փաստաթղթերին:

Ըստ Ուշակովի, նոր պայմանագիրը «որոշվում է աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի խորը էվոլյուցիայի, ինչպես նաև վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում տեղի ունեցած որակական փոփոխություններով»:

«Դա, բնականաբար, կհամապատասխանի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին, չի ունենա որևէ առճակատման բնույթ, ուղղված չի լինի որևէ երկրի դեմ, այլ ուղղված կլինի հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովմանը», - ասել է Կրեմլի բանախոսը:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք նոր պայմանագիրը նախատեսում է համագործակցություն ռազմատեխնիկական ոլորտում:

«Եթե պայմանագիրը ստորագրվի, այն կուրվագծի հետագա համագործակցության հեռանկարները, և այն կստորագրվի, բնականաբար, հաշվի առնելով տեղի ունեցածը մեր երկրների միջև վերջին տարիներին և՛ միջազգային քաղաքականության, և՛ տնտեսության, և՛ բոլոր ուղղություններով հարաբերությունների ոլորտում, այդ թվում՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրները»,-նշել է պաշտոնյան:

Այցի երկրորդ մասը

Բանակցությունների պաշտոնական մասի ավարտից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը կշարունակեն շփվել միմյանց հետ։ Սպասվում է համատեղ զբոսանք նստավայրում և թեյախմություն։

Երեկոյան մոտ սպորտային համալիրում նախատեսված է գալա համերգ, որին կհաջորդի ԿԺԴՀ-ի ղեկավարի անունից պետական ընդունելություն, որտեղ նախատեսվում է ելույթների փոխանակում։

Նախագահի այցի ծրագրում է նաև ծաղկեպսակ դնել «Խորհրդային բանակի կողմից Կորեայի ազատագրումը» կոչվող հուշարձանին։ 

Այցի ավարտին առաջնորդները օդանավակայանի ճանապարհին միասին կայցելեն Կենարար Երրորդություն եկեղեցի, որից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ։

Իրականում, Պուտինի այցը սովորականներից չէ. որոշ փորձագետներ չեն բացառում, որ այս անգամ Մոսկվան և Փհենյանը կարող են դուրս գալ Հյուսիսային Կորեայի սովորական սպառազինությունների մատակարարման կարճաժամկետ պայմանավորվածություններից և պայմանավորվել ավելի սերտ ռազմական համագործակցության շուրջ, օրինակ՝ զենքի համակարգերի համատեղ մշակման շուրջ։

Հնարավոր է նաև, որ Հյուսիսային Կորեան ցանկանա Ռուսաստանից ավելի էական բան ստանալ, քան սնունդն ու վառելիքը՝ Ռուսաստանին զենք մատակարարելու դիմաց։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեան, որը 2023 թվականի մայիսին չկարողացավ արձակել ռազմական հետախուզական արբանյակ, կարող է բարձրացնել ռուսական օգնության հարցը հետագա արձակումներում։ Մեկ այլ պոտենցիալ թեմա է Ռուսաստանի արբանյակային պատկերների բարձր լուծաչափի տեխնոլոգիան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1779 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ