«Ընտրությունների կեղծիք» արտահայտությունը ՀՀ-ում արդեն պատմական ժանրին է վերագրաված. վարչապետ

01/07/2024 schedule10:56

«Այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ամրացնելու և զարգացնելու ժողովրդավարությունը ՀՀ-ում»:

Այս մասին Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պիտի արձանագրեմ, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով, որովհետև, օրինակ, «ընտրությունների կեղծիք» արտահայտությունը, կամ «ընտրությունների արդյունքներ կեղծել» արտահայտությունը, կարծում եմ, արդեն պատմական ժանրին է վերագրաված ՀՀ-ում, և դա շատ կարևոր է»,- նկատեց նա:

Փաշինյանը խոսեց նաև այլ մարտահրավերներից, որոնք ևս անցյալում են. «Կամ մեկ այլ մարտահրավեր, որ մենք 7-8 տարի առաջ քննարկում էինք: Հիմա ՀՀ-ում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ, օրինակ, տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին, էլ չենք ասում հյուրանոցային դահլիճներ, այլ տեղերում դահլիճներ վարձել՝ քաղաքական միջոցառումներ իրականացնելու համար: Կամ խոսքի և մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որը, ըստ էության, անցյալում է ՀՀ-ում»:

Վարչապետը նաև նկատեց՝ իհարկե, այնպես էլ չէ, որ ՀՀ-ում հասել ենք ժողովրդավարության այն որակին, որին կցանկանայինք. «Մասնավորապես՝ ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքայացված չեն, այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում մենք ունենք, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ»:

Կառավարության ղեկավարը շեշտեց՝ երկար է մտածել՝ ասելու համար, թե ոչ, բայց ի վերջո որոշել է ասել. «Ի՞նչ անել, որ խոսքի և մամուլի ազատությունը հանրությունը ընկալի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելուի, և ինչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումները ընդլայնվեն»:  

Վարչապետը վերահաստատեց, որ մի բան հստակ է՝ արձանագրումը, որն արել են դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ:

«Ժողովրդավարությունը մեզանում հանգամանքների բերում չէ, այսինքն՝ հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, և Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը»,- վստահեցրեց Փաշինյանը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

Տպել
571 դիտում

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

Ամերիկացի սենատոր Ռոջեր Վիքերը ժամանել է Հայաստան

Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

ՀՀ տարածքում շարունակում են մնալ փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Տավուշի մարզում հրդեհվել ու ամբողջությամբ մոխրացել է ավտոմեքենա (լուսանկար)

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կայացել է քաղաքացիների ու վարչապետի 7-րդ հեծանվային զբոսանքը (տեսանյութ)

3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից՝ ազգայնականների հաղթանակը կանխելու համար

Եվրո-2024. Նիդեռլանդները քառորդ եզրափակչում է

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Երևանում խստացվել են հուշարձան-շենքերը վերականգնելու մոտեցումները, խախտումների դեպքում կլինեն կոշտ մեթոդներ (տեսանյութ)

Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)

Կանչի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գյուղի ցուցանակին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել

Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա յոթ երկրների ղեկավարների հետ. նրանց թվում են Էրդողանն ու Ալիևը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման քայլերը

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդես»-ի ուղևորները հոսպիտալացվել են

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի. օրակարգը հայտնի է

Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել. Կարեն Գիլոյանը՝ մարզական կարիերան ավարտող Հռիփսիմե Խուրշուդյանին

Տառերի պուրակի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են

Փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ ինչ է հորդորում կանանց պարեկային ծառայության մրցույթը հաղթահարած Անին (տեսանյութ)

Եգիպտոսում բնակելի շենք է փլուզվել, հայտնի է 14 զոհի մասին

Արցախահայերի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է. Գրիգորյան